[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄՆԱՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ՚

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Մո­տա­վո­րա­պես սա է ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լի վեր­ջին օ­րե­րի գլ­խա­վոր ա­սե­լի­քը։ Իսկ ա­մեն ինչ սկս­վեց նրա­նից, որ օրերս Իլ­համ Ա­լիեւն անս­պա­սե­լի հա­մար­ձա­կու­թյուն ցու­ցա­բե­րեց եւ հայ­տն­վեց մերձ­ճա­կա­տա­յին Թար­թառ քա­ղա­քում եւ հան­դի­պեց մի խումբ ե­րի­տա­սարդ­նե­րի հետ։

Ով­քե՞ր էին նա­խա­գա­հի մե­ծա­հո­գու­թյանն ար­ժա­նա­ցել եւ ին­չու՞՝ պարզ դար­ձավ մի­ջո­ցառ­մա­նը հա­ջոր­դած հրա­պա­րա­կում­նե­րից։ Եւ այս­պես. պարզ­վում է՝ Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ո­րո­շու­մը՝ եր­դմ­նա­կա­լու­թյան ա­րա­րո­ղու­թյունն անց­կաց­նել Շու­շիում, հա­կա­ռա­կորդ երկ­րում ՙբուռն հան­րա­յին ար­ձա­գան­քի տե­ղիք է տվել, եւ մար­դիկ պա­հան­ջում են ան­հա­պաղ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ սկ­սել՝ ա­զա­տագ­րե­լու օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րը՚։ Ա­լիե­ւը Թար­թա­ռում մի քա­նի պո­պու­լիս­տա­կան հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց, բայց նրա հիմ­նա­կան ա­սե­լիքն այն էր, որ չի կա­րող պա­տե­րազ­մի ինք­նու­րույն ո­րո­շում կա­յաց­նել, պետք է սպա­սել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հար­մար պա­հի։ Փոր­ձա­գետ­նե­րի մեծ մասն այն կար­ծի­քին է, որ Ադր­բե­ջա­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում կգ­նա ի­րա­վի­ճա­կի սր­ման, ե­թե ու­ժա­յին կենտ­րոն­նե­րը կամ նրան­ցից գո­նե մե­կը խոս­տա­նա ա­ջակ­ցել։
Ա­վե­լի հա­վա­նա­կան սցե­նարն այս­տեղ ռուս-թուր­քա­կան սե­պա­րատ հա­մա­ձայ­նու­թյունն է դիտ­վում։ Ու­շագ­րավ է, որ Լի­բիա­յում այ­սօր ռուս-թուր­քա­կան չհ­րա­պա­րա­կայ­նաց­վող դի­մա­կա­յու­թյուն է։ Լի­բիա­յի հար­ցով տե­ղի է ու­նե­ցել Թուր­քիա­յի եւ ԱՄՆ-ի նա­խա­գահ­նե­րի հե­ռա­խո­սազ­րույց, ո­րից հե­տո Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րել է, որ պատ­րաստ­վում է նույն հար­ցով քն­նար­կում ու­նե­նալ ՌԴ նա­խա­գա­հի հետ։ Կրեմ­լի ար­ձա­գան­քը բա­վա­կան խո­սուն էր, Պու­տի­նի մա­մու­լի խոս­նա­կը հայ­տա­րա­րել է, որ թուրք գոր­ծըն­կե­րոջ հետ հե­ռա­խո­սազ­րույց մո­տա­կա ժա­մա­նակ­նե­րում Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի աշ­խա­տան­քա­յին գրա­ֆի­կով նա­խա­տես­ված չէ։ Դի­վա­նա­գի­տա­կան լեզ­վով դա նշա­նա­կում է, որ Պու­տի­նը ցան­կու­թյուն չու­նի Էր­դո­ղա­նի հետ քն­նար­կել Լի­բիա­յի եւ դրա­նից ա­ծանց­վող՝ Սի­րիա­յի ի­րա­վի­ճա­կի հետ կապ­ված ո­րե­ւէ հարց։ Regnum-ի մեկ­նա­բանն այս ա­ռու­մով նկա­տել է տա­լիս, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի կար­գա­վոր­ման շուրջ հնա­րա­վոր է ռուս-ա­մե­րի­կյան տե­սա­կետ­նե­րի մեր­ձե­ցում։ Այլ աղ­բյուր­ներ խո­սում են ի­րա­նա-ա­մե­րի­կյան գաղտ­նի բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին։ Կող­մե­րը քն­նար­կում են ՙսա­ռը պա­տե­րազ­մի՚ ա­վար­տի հետ կապ­ված հար­ցեր։ Ի՞նչ է սպաս­վում՝ կա­րե­լի է են­թադ­րել թուր­քա­կան Haberturq-ի մի հրա­պա­րակ­ման ամ­փո­փու­մից, ո­րը մեջ­բե­րել է Regnum-ը։
Ըստ այդմ, այ­սօր Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք-Մի­ջերկ­րա­ծո­վյան շր­ջան-Կով­կաս հի­պեր­ռե­գիո­նում կա եր­կու Կիպ­րոս, եր­կու Պա­ղես­տին, Ի­րա­քից փաս­տա­ցի ան­կախ Քուր­դիս­տան եւ նախ­կին մետ­րո­պո­լիա­նե­րից ան­ջատ­ված Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ, Աբ­խա­զիա եւ Հա­րա­վա­յին Օ­սե­թիա։ Լուրջ վեր­լու­ծա­բան­նե­րը վա­ղուց խո­սում են, որ նոր աշ­խար­հա­կար­գը հեն­ված է լի­նե­լու ի­րո­ղու­թյուն­նե­րի ճա­նաչ­ման վրա։ Մի դեպ­քում դա ար­դեն փաստ է՝ ԱՄՆ-ը ճա­նա­չել է Ե­րու­սա­ղե­մը որ­պես Իս­րա­յե­լի մայ­րա­քա­ղաք եւ նրա ի­րա­վա­զո­րու­թյու­նը Գո­լա­նի բար­ձունք­նե­րի նկատ­մամբ։ Մեծ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ Թուր­քիան մի խն­դիր ու­նի՝ թույլ չտալ ան­կախ Քուր­դիս­տա­նի ստեղ­ծում։ Այս հար­ցում նրա դաշ­նա­կից­ներն Ի­րանն ու Ռու­սաս­տանն էին։ Լի­բիա­յում եւ Սի­րիա­յում դի­մա­կա­յու­թյան մեջ մտ­նե­լով Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի հետ՝ Թուր­քիան փաս­տա­ցի ու­ղի է հար­թել, որ Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը պայ­մա­նա­վոր­վեն Վա­շինգ­տո­նի հետ։ Ե­թե այդ սցե­նարն ա­ռաջ մղ­վի, Թուր­քիան կդա­դա­րի ռե­գիո­նալ դե­րա­կա­տար լի­նել։ Բնա­կա­նա­բար, դա կազ­դի նաեւ ԼՂ հար­ցում Ադր­բե­ջա­նի դիր­քո­րոշ­ման վրա։
Ե­րե­ւում է, թուրք-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ՙար­ժեք­նե­րի վե­րագ­նա­հատ­ման՚ շր­ջան է սկս­վել։ Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյան ՙհայ­րե­րի՚ հաս­ցեին Ա­լիե­ւի կոշտ քն­նա­դա­տու­թյու­նը, որ, իբր, Ե­րե­ւա­նը ՙզի­ջել են հա­յե­րին՚՝ ի­րա­կա­նում վե­րա­բե­րում է Թուր­քիա­յին, քա­նի որ 1918թ. մա­յիս-հու­նի­սին սահ­ման­նե­րի հար­ցը ո­րոշ­վել է Օս­մա­նյան կա­ռա­վա­րու­թյան կող­մից։ Են­թա­տեքս­տը պարզ է՝ Ա­լիե­ւը Թուր­քիա­յին մղում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հար­ցում ա­մուր հա­մե­րաշ­խու­թյան, ին­չից Ան­կա­րան, ե­րե­ւում է, ռեալ քա­ղա­քա­կա­նու­թյան ռե­ժի­մում ձեռն­պահ է մնում։ Թուր­քիան շա­րու­նա­կում է կաշ­կանդ­ված մնալ հայ­կա­կան հար­ցով։ Փո­խա­րե­նը տե­ղի է ու­նե­նում ադր­բե­ջա­նա­կան հան­րու­թյան տե­ղե­կատ­վա­կան մշա­կում։ Օ­րերս հայտ­նի դար­ձավ, որ Թուր­քիան դե­պի Նա­խի­ջե­ւան գա­զա­մուղ է կա­ռու­ցում։ Գործ­նա­կա­նում դա կա­րող է նշա­նա­կել Նա­խի­ջե­ւա­նի վերջ­նա­կան կլա­նում, բայց քա­րոզ­չու­թյամբ՝ ադր­բե­ջան­ցի­նե­րի հա­մար ո­գե­ւո­րիչ։ Տե­ղե­կատ­վա­կան այս հնարք­նե­րին ա­վե­լա­ցել է եւս մե­կը՝ Թուր­քիան Ադր­բե­ջա­նին ա­նօ­դա­չու թռ­չող սար­քեր կմա­տա­կա­րա­րի։ Մին­չեւ վեր­ջին ժա­մա­նակ­ներս Ադր­բե­ջա­նը հպար­տա­նում էր իս­րա­յե­լա­կան ար­տադ­րու­թյան ՙկա­մի­կա­ձե՚ ԱԹՍ-ե­րով։ Ե­թե Ադր­բե­ջանն ի­րոք աշ­խար­հում լա­վա­գույ­նը ճա­նաչ­ված իս­րա­յե­լա­կան ՙկա­մի­մակ­ձե՚-ներ ու­նի, ա­պա թուր­քա­կան ՙԲայ­րաք­դա­րի՚ անհ­րա­ժեշ­տու­թյունն ին­չո՞վ բա­ցատ­րել։ Միայն մի բա­նով՝ ա­լիե­ւյան քա­րոզ­չու­թյու­նը սե­փա­կան հան­րու­թյա­նը ներ­շն­չում է, որ ՙհար­կա­վոր ժա­մին Թուր­քիան օգ­նու­թյան կհաս­նի՚։
Որ­քա­նո՞վ դա ի­րեն կար­դա­րաց­նի՝ պարզ կլի­նի Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ա­ռա­ջի­կա զար­գա­ցում­նե­րից։ Ա­ռայժմ Ադր­բե­ջա­նի հա­մար Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում պա­տե­րազմ սկ­սե­լու մի­ջազ­գա­յին ե­րաշ­խիք­ներ չկան։

;