[ARM]     [RUS]     [ENG]

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՆՈՐ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը քն­նա­դա­տել է ԵԱՀԿ Մինս­կի խմ­բին` ակ­նար­կե­լով, որ Ղա­րա­բա­ղյան հիմ­նախն­դի­րը կա­րող է ու­նե­նալ ռազ­մա­կան լու­ծում։

Չնա­յած օ­րերս Մնա­ցա­կա­նյան-Մա­մե­դյա­րով տե­սա­կոն­ֆե­րան­սին հա­ջոր­դած ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րի տա­րա­ծած հայ­տա­րա­րու­թյա­նը, ո­րում նրանք կարևո­րել էին խա­ղա­ղու­թյա­նը նպաս­տող և բա­նակ­ցու­թյուն­նե­րի հա­մար բա­րեն­պաստ մթ­նո­լոր­տի ստեղ­ծումն ու պահ­պա­նու­մը՝ կոչ ա­նե­լով բա­ցա­ռել սադ­րիչ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևն օ­րերս հան­դես ե­կավ բա­վա­կա­նին կոշտ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով։

Նա քն­նա­դա­տեց ԵԱՀԿ Մինս­կի խմ­բին ոչ հս­տակ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի և ա­նար­դյունք բա­նակ­ցու­թյուն­նե­րի հա­մար։ ՙՄենք նրան­ցից այլ ար­ձա­գանք ենք ակն­կա­լում՝ հս­տակ հայ­տա­րա­րու­թյուն­ներ։ Երբ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը հայ­տա­րա­րում է՝ Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տան է, ին­չո՞ւ Մինս­կի խում­բը չի ար­ձա­գան­քում և չի հայ­տա­րա­րում, որ այդ ար­տա­հայ­տու­թյունն ամ­բող­ջո­վին խախ­տում է բա­նակ­ցու­թյուն­նե­րի էու­թյու­նը և դրանք փաս­տա­ցի դարձ­նում ա­նի­մաստ՚,- ադր­բե­ջա­նա­կան հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րի հետ զրույ­ցում նման կար­ծիք է հայտ­նել Ա­լիևը։
Նրա խոս­քով, միջ­նորդ­նե­րը հա­մա­հունչ չեն ար­ձա­գան­քում նաև բա­նակ­ցու­թյուն­նե­րի ՙձևա­չա­փը փո­խե­լու՚՝ հայ­կա­կան կող­մի ջան­քե­րին։ ՙՆրանք աբ­ստ­րակտ հայ­տա­րա­րու­թյուն­ներ են ա­նում՝ փոր­ձե­լով և՜ մեզ սի­րա­շա­հել, և՜ նրանց, բայց դրա ժա­մա­նակն ար­դեն ան­ցել է, մենք հս­տա­կու­թյուն ենք պա­հան­ջում՚,- ա­սել է Ա­լիևը՝ հա­վե­լե­լով՝ ե­թե միջ­նորդ­ներն ու­զում են, որ հա­կա­մար­տու­թյու­նը լուծ­վի խա­ղաղ ճա­նա­պար­հով, պետք է խո­սեն այս մա­սին։
ՙՆրանց հիմ­նա­կան թեզն է՝ խն­դի­րը ռազ­մա­կան լու­ծում չու­նի, իսկ ո՞վ ա­սաց,- հայ­տա­րա­րել է Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը՝ ըն­դգ­ծե­լով,- Մենք միջ­նորդ­նե­րից ա­ռա­վել լուրջ, հս­տակ ու նպա­տա­կա­յին հայ­տա­րա­րու­թյուն­ներ ենք ակն­կա­լում՚։
Իլ­համ Ա­լիևը նաև նշել է, որ այժմ բա­նակ­ցու­թյուն­ներ, ըստ էու­թյան, չեն վար­վում, արտ­գործ­նա­խա­րար­նե­րի միջև տե­սա­կոն­ֆե­րանս­նե­րը որևէ նշա­նա­կու­թյուն չու­նեն և ըն­դա­մե­նը տպա­վո­րու­թյուն են ստեղ­ծում, թե իբր Մինս­կի խում­բը գո­յու­թյուն ու­նի։
ՙԵս ա­սել եմ, որ մենք չենք բա­նակ­ցի հա­նուն բա­նակ­ցու­թյուն­նե­րի, մենք ու­զում ենք ըստ էու­թյան բա­նակ­ցու­թյուն­ներ՝ ա­ռանց դրանց ձևա­չա­փը փո­խե­լու։ Այդ դեպ­քում մենք, ան­շուշտ, դրանց կմաս­նակ­ցենք, հա­կա­ռակ դեպ­քում՝ ա­նի­մաստ բա­նակ­ցու­թյուն­նե­րի կա­րի­քը չենք տես­նում՚,- հայ­տա­րա­րել է Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը։
Նրա վեր­ջին մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րին ար­ձա­գան­քել է թե՜ Ար­ցա­խի ԱԳՆ-ն, թե՜ ՀՀ ԱԳՆ-ն։
ՙԽո­չըն­դո­տե­լով բա­նակ­ցա­յին լիար­ժեք ե­ռա­կողմ ձևա­չա­փի վե­րա­կան­գն­մա­նը, ա­նընդ­հատ կաս­կա­ծի տակ դնե­լով վե­ճե­րի խա­ղաղ կար­գա­վոր­ման սկզ­բուն­քը և սպառ­նա­լով ու­ժի կի­րառ­մամբ, փոր­ձե­լով խե­ղա­թյու­րել հա­կա­մար­տու­թյան էու­թյու­նը, սե­փա­կան երկ­րում խրա­խու­սե­լով ռա­սիս­տա­կան և հա­կա­մարդ­կա­յին հա­յացք­ներն ու վար­քագ­ծի մո­դել­նե­րը, ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը կան­խամ­տած­ված կեր­պով լրա­ցու­ցիչ խո­չըն­դոտ­ներ են ստեղ­ծում ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում։
Սե­փա­կան սխալ­նե­րի և սխալ հաշ­վարկ­նե­րի հա­մար ու­րիշ­նե­րին ա­նի­մաստ և ան­հե­ռան­կար կեր­պով մե­ղադ­րե­լու փո­խա­րեն՝ Ադր­բե­ջա­նը պետք է ան­շե­ղո­րեն կա­տա­րի հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման ուղ­ղու­թյամբ իր ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րը և բա­րեխղ­ճո­րեն վա­րի լիար­ժեք ձևա­չա­փով բա­նակ­ցու­թյուն­ներ՚,- նշ­ված է ԱՀ ԱԳՆ տա­րա­ծած հայ­տա­րա­րու­թյու­նում։

Նշենք, որ սրան զու­գա­հեռ՝ Ադր­բե­ջա­նի ներ­սում ո­րո­շա­կի զար­գա­ցում­ներ են տե­ղի ու­նե­նում. օ­րերս հա­տուկ գոր­ծո­ղու­թյուն էր ի­րա­կա­նաց­վել Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նում, իսկ այ­սօր հայտ­նի դար­ձավ, որ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի հրա­մա­նագ­րով պաշ­տո­նից ա­զատ­վել է երկ­րի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի նյու­թա­տեխ­նի­կա­կան ա­պա­հով­ման գծով տե­ղա­կալ, Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան նյու­թա­տեխ­նի­կա­կան ա­պա­հով­ման գլ­խա­վոր վար­չու­թյան ղե­կա­վար, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ֆուադ Մա­մե­դո­վը։
168.am-ի հետ զրույ­ցում ռուս ռազ­մա­կան վեր­լու­ծա­բան Պա­վել Ֆել­գեն­գաուերն ա­սաց, որ հռե­տո­րա­բա­նու­թյու­նը և դիր­քո­րո­շու­մը չա­փա­զանց բնո­րոշ է ադր­բե­ջա­նա­կան կող­մին, սպա­սե­լի էր, որ Ադր­բե­ջա­նի հռե­տո­րա­բա­նու­թյու­նը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում, այ­սինքն՝ վեր­ջին հա­ջող պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից հե­տո, ո­րոնց հետևան­քով կար­ծես թե մի փոքր քիչ էին մի­ջա­դե­պե­րը, ե­թե չկա ա­ռա­ջըն­թաց կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում, ա­պա Ադր­բե­ջա­նը վե­րա­դառ­նում է իր ա­վան­դա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, ո­րը կախ­ված է թե՜ Ռու­սաս­տա­նից, թե՜ Թուր­քիա­յից և՜ թե աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կից։
Ա­յո՜, կա­րող են լի­նել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ, հենց այդ պատ­ճա­ռով ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը փոր­ձում են ինչ-որ բան ա­նել, բայց տե­սա­նե­լի է, որ չկա ա­ռար­կա­յա­կան գոր­ծըն­թաց։ Հա­յաս­տա­նը ցան­կա­նում է բա­նակ­ցա­յին սե­ղան վե­րա­դարձ­նել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին, դա չի ըն­դուն­վե­լու Ադր­բե­ջա­նի կող­մից, և ստեղծ­վում է փա­կու­ղի։ Իմ պատ­կե­րաց­մամբ՝ Հա­յաս­տա­նը սկ­սում է ո­րոշ հար­ցեր քն­նար­կել՝ զու­գա­հե­ռա­բար պա­հան­ջե­լով ձևա­չա­փի վե­րա­կանգ­նում, բայց քա­նի որ հայ­տա­րա­րել է, որ պետք է ո­րո­շի Ար­ցա­խը, չի կա­րող կա­յաց­նել ո­րո­շում­ներ, գոր­ծըն­թա­ցը ձգ­վում է, Ադր­բե­ջա­նը որևէ հայ­տա­րա­րու­թյամբ է հան­դես գա­լիս, ո­րից հե­տո նույ­նիսկ այդ խո­սակ­ցու­թյունն է ընդ­հատ­վում և սկս­վում լար­վա­ծու­թյան հեր­թա­կան փու­լը։
Ա­յո՜, սա կա­րող է լի­նել նման փու­լե­րից հեր­թա­կա­նը, քա­նի որ կող­մե­րը մի­մյանց չեն հաս­կա­նում, և կող­մե­րի պա­հանջ­նե­րը մի­մյանց հա­մար ա­նըն­դու­նե­լի են՚,- ա­սաց Ֆել­գեն­գաուե­րը։
Ռուս քա­ղա­քա­գետ Ա­լեք­սանդր Սկա­կո­վի խոս­քով՝ պարզ է, որ օ­րե­րի ներ­կա­յիս դրու­թյու­նը չի գո­հաց­նում Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հին, և նա վեր­ջին շր­ջա­նում ա­վե­լի սուր հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­նում ու կշա­րու­նա­կի ա­նել։
ՙՊա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նու­թյուն կա, բայց ոչ կոնկ­րետ այս պա­հին, այս փու­լում, կար­ծում եմ՝ կգ­նա հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կով փորձ ճն­շե­լու, ռազ­մա­կան թեժ գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար ա­մե­նա­լավ պա­հը չէ՚,- ա­սաց նա։