[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՒՃԱՊ Է. Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՍԱՀՄԱՆԻՆ

Վահրամ Աթանեսյան

 Հու­լի­սի 12-ին հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի Թո­վու­զի ուղ­ղու­թյամբ հա­կա­ռա­կոր­դը ձեռ­նար­կել է հայ­կա­կան տա­րածք ներ­խու­ժե­լու փորձ։ Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հայտ­նել է, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մից հայ­կա­կան դիր­քե­րին փոր­ձել են մո­տե­նալ ՙՈւազ՚ մե­քե­նա­յով, նա­խազ­գու­շա­կան քայ­լե­րից հե­տո ադր­բե­ջան­ցի­նե­րը հե­ռա­ցել են, ա­պա շուրջ եր­կու ժամ անց կրկ­նել փոր­ձը՝ կի­րա­ռե­լով նաեւ հրե­տա­նա­յին կրակ։ Պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից հե­տո հա­կա­ռա­կոր­դը նա­հան­ջել է։

Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան գե­րա­տես­չու­թյու­նը հաս­տա­տել է, որ ու­նե­ցել է եր­կու կո­րուստ եւ հինգ վի­րա­վոր։ Բայց դրա­նով ա­մեն ինչ միայն սկս­վում է։ Ռազ­մա­կան գե­րա­տես­չու­թյան հա­ղոր­դագ­րու­թյա­նը հա­ջոր­դե­ցին Իլ­համ Ա­լիե­ւի ար­տա­քին քա­ղա­քա­կան հար­ցե­րով օգ­նա­կան Հա­ջիե­ւի ՙմեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը՚։ Ա­վե­լի ուշ կարճ տե­սա­կետ տա­րած­վեց նաեւ ԱԳՆ ա­նու­նից։ Այն դեպ­քում, երբ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը խո­սում է հայ­կա­կան կող­մին ՙպատ­ճա­ռած ջախ­ջա­խիչ կո­րուստ­նե­րի եւ հա­կա­ռա­կոր­դի մոտ իշ­խող խու­ճա­պի՚ մա­սին, Իլ­համ Ա­լիե­ւի օգ­նա­կա­նը ո­րե­ւէ հա­ջո­ղու­թյան մա­սին չի խո­սում։ Նա միայն ակ­նար­կում է, որ Հա­յաս­տա­նը փորձ է ա­նում ՙհա­կա­մար­տու­թյան մեջ ներ­քա­շել այն կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, ո­րոնց ան­դա­մակ­ցում է՚։ Խոսքն, ան­կաս­կած, ՀԱՊԿ-ի մա­սին է։ Իսկ Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ն միայն ընդ­հա­նուր բնույ­թի նկա­տա­ռում­ներ է ներ­կա­յաց­րել՝ ի­րա­վի­ճա­կի ՙհե­տա­գա սր­ման հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը՚ բար­դե­լով Հա­յաս­տա­նի վրա։
Այս ա­մե­նի հա­մա­տեքս­տում աչ­քի է զար­նում մի նր­բու­թյուն. Հայ-ադր­բե­ջա­նա­կան պե­տա­կան սահ­մա­նի այդ հատ­վա­ծում մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն ի­րա­կա­նաց­նում են պե­տա­կան սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյան զոր­քե­րը։ Մի­ջա­դե­պի առ­թիվ, մինչ­դեռ, հա­ղոր­դագ­րու­թյուն տա­րա­ծել է պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը։ Ա­վե­լին, հե­տա­գա տե­ղե­կատ­վու­թյու­նից պարզ է դառ­նում, որ սահ­մա­նի այդ հատ­ված է գոր­ծուղ­վել ըն­դա­մե­նը եր­կու օր ա­ռաջ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կալ նշա­նակ­ված Նի­զամ Օս­մա­նո­վը, ո­րը, սա­կայն, ի պաշ­տո­նե պա­տաս­խա­նա­տու է սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի մա­տա­կա­րար­ման եւ զոր­քե­րի նյու­թա­տեխ­նի­կա­կան ա­պա­հով­ման հա­մար։ Ին­չու՞ սահ­ման է գոր­ծուղ­վել նա, ոչ թե, ա­սենք՝ ԶՈՒ ԳՇ պե­տը կամ նրա տե­ղա­կալ­նե­րից մե­կը։ Ին­չու՞ խոսք չկա պե­տա­կան սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյան տնօ­րեն Էլ­չին Հու­սեյ­նո­վի եւ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Զա­քիր Հա­սա­նո­վի մա­սին։ Ի՞նչ է կա­տար­վել հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին։ Դա սադ­րանք է միայն Հա­յաս­տա­նի՞, հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի՞ դեմ, թե՞ ու­նի նաեւ ներ­քա­ղա­քա­կան են­թա­տեքստ։
Ադր­բե­ջա­նում արտ­գործ­նա­խա­րար Մա­մե­դյա­րո­վի հրա­ժա­րա­կա­նին սպա­սում են ժամ առ ժամ։ Պե­տա­կան անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը հայտ­նել է ԱԳՆ հյու­պա­տո­սա­կան ծա­ռա­յու­թյան վար­չու­թյան պե­տին ձեր­բա­կա­լե­լու եւ կա­լան­քը որ­պես խա­փան­ման մի­ջոց ընտ­րե­լու հար­ցով դա­տա­րան մտ­նե­լու մա­սին։ Փոր­ձա­գետ­նե­րը հա­վա­նա­կան են հա­մա­րում նաեւ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Զա­քիր Հա­սա­նո­վի պաշ­տո­նան­կու­թյու­նը։ Այս հա­մա­պատ­կե­րին բո­լո­րո­վին էլ բա­ցառ­ված չէ, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին տե­ղի ու­նե­ցա­ծը պայ­մա­նա­վոր­ված է Բաք­վում ար­դեն մի քա­նի ա­միս շա­րու­նակ ըն­թա­ցող ներկ­լա­նա­յին սուր մր­ցակ­ցու­թյամբ։
Բա­նա­կա­յին վեր­նա­խա­վում, հա­վա­նա­բար, քիչ թե շատ աչ­քի ըն­կած ա­մեն մի գե­նե­րալ ի­րեն տես­նում է պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նում եւ կա­րող է ցան­կա­ցած ար­կա­ծախ­նդ­րու­թյան գնալ։ Որ սահ­մա­նա­յին մի­ջա­դե­պի վե­րա­բե­րյալ Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը չու­նի միաս­նա­կան գնա­հա­տա­կան՝ պարզ զգաց­վում է ՊՆ, ԱԳՆ եւ Իլ­համ Ա­լիե­ւի աշ­խա­տա­կազ­մի տա­րա­ծած հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի նույ­նիսկ թռու­ցիկ վեր­լու­ծու­թյու­նից։ Ադր­բե­ջա­նում քա­ղա­քա­կան տուր­բու­լեն­տու­թյու­նը, կար­ծես, ի­րո­ղու­թյուն է։
Այս ի­րա­վի­ճա­կում կա­րող են լի­նել այլ սադ­րանք­ներ եւս։