Logo
Print this page

Բավ է բռնությանն ու սադրանքին. իսպանացի պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի գործողություններին

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին, նշել է, որ բավ է բռնությանն ու սադրանքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Մինչ աշխարհը կոչ է անում երկխոսության և բանակցությունների, Ադրբեջանը նախընտրում է հարձակվել Հայաստանի վրա: Բավ է բռնությանն ու սադրանքին»,- գրել է պատգամավորը:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.