Logo
Print this page

Կիպրոսի խորհրդարանի նախագահն իր սատարումն է հայտնել հայ ժողովրդին

Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը հայտնել է, որ անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի նախագահը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զարգացումներով և նոր բախումներով: Մենք սատարում ենք հայ ժողովրդին և հուսով ենք, որ կոնֆլիկտը կկարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»,- գրել է Սիլուրիսը:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.