[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՅԴ ԱՄԵՆԸ ՆԵՐԳԾՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀՅՈՒԾԵԼՈՒ` ԲԱՔՎԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ՚

Զա­ռա ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

ՙՀու­լի­սի 12-ին սկս­ված սահ­մա­նա­յին մի­ջա­դե­պե­րը դար­ձյալ ցու­ցադ­րե­ցին հա­յոց բա­նա­կի մար­տու­նա­կու­թյան բարձր մա­կար­դա­կը՚,- ՙԳո­լոս Ար­մե­նիի՚-ին տված բա­ցա­ռիկ հար­ցազ­րույ­ցում հայտ­նել է ՌԳԱ ՀՏՄ­ՀԻ գի­տաշ­խա­տող, Կով­կա­սա­գետ­նե­րի գի­տա­կան միու­թյան նա­խա­գահ Ա­լեք­սանդր Կռի­լո­վը:

-Նախ, մեկ­նա­բա­նեք, խնդ­րեմ, ան­ցած կի­րա­կի հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պե­րը` ադր­բե­ջա­նա­կան ԶՈՒ դի­վեր­սիան, Մով­սես գյու­ղի և Տա­վու­շի մար­զի այլ բնա­կա­վայ­րե­րի թի­րա­խա­վո­րու­մը, այ­նու­հետև Չի­նա­րի գյու­ղի վրա 82 մմ տրա­մագ­ծով ա­կա­նա­նե­տե­րով կրա­կե­լը…
- Այս մի­ջա­դե­պե­րի պատ­ճառ­ներն ու նշա­նա­կու­թյու­նը հաս­կա­նա­լու հա­մար անհ­րա­ժեշտ է վե­րա­դառ­նալ ան­ցյալ: 1992-94թթ. պա­տե­րազ­մում պար­տու­թյուն կրե­լուց հե­տո ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար ակն­հայտ դար­ձավ, որ ղա­րա­բա­ղյան հիմ­նախն­դի­րը ռազ­մա­կան լու­ծում չու­նի: Ար­տա­քին ու­ժե­րի վրա հույս դնե­լու և նրանց ձեռ­քով ՙնավթ` Ղա­րա­բա­ղի փո­խա­րեն՚, ՙՀԱՊԿ` Ղա­րա­բա­ղի փո­խա­րեն՚ բա­նաձևով հիմ­նախն­դի­րը լու­ծե­լու Բաք­վի փոր­ձերն ա­վարտ­վե­ցին ձա­խող­մամբ: Դրա­նից հե­տո ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը մշա­կե­ցին կորց­րած տա­րածք­նե­րը վե­րա­դարձ­նե­լու նոր ռազ­մա­վա­րու­թյուն:
2000-ա­կան­նե­րի սկզ­բին է­ներ­գա­կիր­նե­րի գնե­րի ա­ճը Բաք­վին ֆի­նան­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն­ներ ըն­ձե­ռեց այս ռազ­մա­վա­րու­թյու­նը գործ­նա­կա­նում ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Նրա գլ­խա­վոր նպա­տա­կը` հնա­րա­վոր բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով շա­րու­նա­կա­կան ճն­շում գոր­ծադ­րե­լով, հայ­կա­կան կող­մին հյու­ծելն ու նրան հան­ձն­վել պար­տադ­րելն է: Ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի մար­տու­նա­կու­թյան բարձ­րաց­մա­նը զու­գա­հեռ ա­ճեց և լար­վա­ծու­թյու­նը սահ­մա­նում: Ար­դյուն­քում այն վե­րած­վեց զին­ված ընդ­հա­րում­նե­րի, մշ­տա­կան փոխհ­րաձ­գու­թյուն­նե­րի թա­տե­րա­բե­մի` եր­կու կող­մե­րից զո­հե­րով, փաս­տո­րեն` հյու­ծե­լու նպա­տակ հե­տապն­դող պա­տե­րազ­մի ճա­կա­տա­յին գիծ: Սա լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազմ չէր, ո­րի դեպ­քում ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կը հաղ­թա­նա­կի շան­սեր չու­ներ, այլ թույլ ըն­թա­ցող պա­տե­րազմ, ո­րի նպա­տակն էր ու­ժաս­պառ ա­նել հա­կա­ռա­կոր­դին, այս պա­տե­րազմն ըն­թա­նում է ար­դեն մի քա­նի տա­րի ղա­րա­բա­ղյան հատ­վա­ծում և Ադր­բե­ջա­նի ու Հայս­տա­նի սահ­մա­նի ողջ եր­կայն­քով:
Տա­վու­շի հատ­վա­ծում տե­ղի ու­նե­ցածն այ­դօ­րի­նակ պա­տե­րազ­մի հեր­թա­կան լո­կալ դր­վագն է: Դա վկա­յում է այն մա­սին, որ Բա­քուն այ­սու­հետ ևս կշա­րու­նա­կի նման քայ­լե­րը` թույլ ըն­թա­ցող պա­տե­րազ­մա­կան գծի, այդ թվում` Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի սահ­մա­նի ողջ եր­կայն­քով:
-Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիան ի՞նչ ա­ղերս­ներ ու­նի Ղա­րա­բա­ղի հար­ցով բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի զար­գա­ցում­նե­րի, բա­նակ­ցու­թյուն­նե­րից դուրս գա­լու Իլ­համ Ա­լիևի սպառ­նա­լիք­նե­րի, տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի հետ: Եվ այդ ա­մե­նում որ­քա­նո՞վ է մեծ Թուր­քիա­յի գոր­ծո­նը, որն իր ան­վե­րա­պահ ա­ջակ­ցու­թյունն է հայտ­նել Բաք­վին:

- Այդ ա­մե­նը մտ­նում է Հա­յաս­տա­նին հյու­ծե­լու ընդ­հա­նուր ռազ­մա­վա­րու­թյան մեջ: Բաք­վում հա­մա­րում են, որ Ադր­բե­ջա­նի պո­տեն­ցյա­լը քա­նիցս գե­րա­զան­ցում է Հա­յաս­տա­նի պո­տեն­ցյա­լին, և ար­դյուն­քում ադր­բե­ջա­նա­կան բա­նակն ա­ռա­վե­լու­թյան կհաս­նի: Նման լա­վա­տե­սու­թյու­նը գործ­նա­կա­նում դեռևս չի հաս­տատ­վում: 2016թ. ապ­րի­լի 2-5 տե­ղի ու­նե­ցած մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն ակն­հայ­տո­րեն ցու­ցադ­րե­ցին, որ ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կը որևէ ա­ռա­վե­լու­թյուն չու­նի: Այս վեր­ջին մի­ջա­դե­պե­րը մասշ­տա­բա­յին ա­ռու­մով ա­վե­լի փոքր էին, բայց դրանց ար­դյունք­նե­րը դար­ձյալ ցույց տվե­ցին հայ­կա­կան բա­նա­կի բարձր մար­տու­նա­կու­թյու­նը և հաղ­թա­կան կայ­ծակ­նա­յին պա­տե­րազմ ա­պա­հո­վե­լու Բաք­վի ան­կա­րո­ղու­թյու­նը:
Բաք­վում քաջ գի­տակ­ցում են ու­ժե­րի ի­րա­կան հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը, ուս­տի ՙթե­կուզ վա­ղը՚ պա­տե­րազմ սկ­սե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին բո­լոր հայ­տա­րա­րու­թյուն­ներն ար­տա­ցո­լում են ոչ թե նրանց ի­րա­կան մտադ­րու­թյուն­նե­րը, այլ Հա­յաս­տա­նի դեմ քա­րոզ­չա­կան պա­տե­րազ­մի բաղ­կա­ցու­ցիչ մասն են կազ­մում: Նմա­նա­պես և Հա­յաս­տա­նի հետ հա­կա­մար­տու­թյան մեջ Ադր­բե­ջա­նին ան­վե­րա­պա­հո­րեն սա­տա­րե­լու մա­սին Ան­կա­րա­յի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը: Այդ ա­մե­նը կոչ­ված է բա­րո­յա­պես ճն­շե­լու հա­կա­ռա­կոր­դին, խու­ճապ հա­րու­ցե­լու և թու­լաց­նե­լու նրան: Նման ռազ­մա­շունչ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը կա­րող են նյար­դա­յին ար­ձա­գանք հա­րու­ցել Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյան ո­րո­շա­կի մա­սի մոտ, բայց զին­վո­րա­կան­նե­րի շր­ջա­նում դա հա­կա­ռակ ար­դյունքն է տա­լիս:


-Ո­րոշ փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով` Հա­յաս­տա­նի դեմ Ադր­բե­ջա­նի վեր­ջին ագ­րե­սիան ինչ-որ տեղ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ո­րո­շա­կի վատ­թա­րաց­ման ար­դյունքն է: Ձեր տե­սա­կե­տը:


- Իս­կա­պես, Ռու­սաս­տա­նում և Հա­յաս­տա­նում մեր երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ներ­կա մա­կար­դա­կը հա­ճախ է բա­ցա­սա­կան գնա­հատ­վում: Սրա հետ կապ­ված պատ­վի­րո­վի բնույ­թի շատ հրա­պա­րա­կում­ներ կան` ուղղ­ված է մեր երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում սեպ խրե­լուն: Դրանք պայ­մա­նա­վոր­ված են Ռու­սաս­տա­նի, ինչ­պես նաև Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կով և այլն: Ընդ ո­րում, հա­վաս­տի տե­ղե­կատ­վու­թյան բա­ցա­հայտ պա­կաս է զգաց­վում, երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում առ­կա դրա­կան տար­րը շա­րու­նա­կում է մնալ ար­մա­տա­կան բա­ցա­սա­կա­նի ստ­վե­րի ներ­քո: Մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ի­րա­կան պատ­կե­րը երևաց այն ժա­մա­նակ, երբ հայ սակ­րա­վոր­ներն ու­ղարկ­վե­ցին Սի­րիա: Ընդ ո­րում, Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս ղե­կա­վա­րու­թյու­նը չվա­խե­ցավ ՙհա­վա­քա­կան Արևմուտ­քի՚ բա­ցա­սա­կան ար­ձա­գան­քից: Դա սկզ­բուն­քայ­նո­րեն կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նի մեր երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ներ­կա մա­կար­դա­կը գնա­հա­տե­լու ա­ռու­մով: Որևէ հիմք չկա կաս­կա­ծե­լու, որ Ռու­սաս­տա­նը նույն­պես լիո­վին կկա­տա­րի Հա­յաս­տա­նին ար­տա­քին ագ­րե­սիա­յից պաշտ­պա­նե­լու իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը: Տե­ղա­կան սահ­մա­նա­յին մի­ջա­դե­պե­րը որ­պես ար­տա­քին ագ­րե­սիա չեն բնո­րոշ­վում, դա հայ­կա­կան բա­նա­կի և անվ­տան­գու­թյան ու­ժե­րի գոր­ծու­նեու­թյան դաշտն է: Նրանք էլ հա­ջո­ղու­թյամբ լու­ծում են ի­րենց առջև դր­ված խն­դիր­նե­րը, ին­չը ցույց տվե­ցին Տա­վու­շի հատ­վա­ծում տե­ղի ու­նե­ցած վեր­ջին զար­գա­ցում­նե­րը:


-Այս փու­լում ի՞նչ քայ­լեր պետք է ակն­կա­լել ԵԱՀԿ Մինս­կի խմ­բից և ՀԱՊԿ-ից: Հատ­կա­պես հաշ­վի առ­նե­լով ադր­բե­ջա­նա­կան կող­մի ա­ճող ռազ­մա­շունչ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը (գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետ մեկ­տեղ):


-Ար­դեն սո­վո­րա­կան է դար­ձել, որ հա­կա­մար­տու­թյան գո­տում հեր­թա­կան սրա­ցու­մից հե­տո ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը (Ֆրան­սիա, Ռու­սաս­տան, ԱՄՆ) հան­դես են գա­լիս ընդ­հա­նուր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, ո­րոն­ցում դա­տա­պար­տում են ու­ժի կի­րա­ռու­մը հա­կա­մար­տու­թյան գո­տում, կող­մե­րին կոչ են ա­նում դա­դա­րեց­նել հրաձ­գու­թյու­նը և ձեռ­նար­կել ի­րա­վի­ճա­կի կա­յու­նաց­մանն ուղղ­ված անհ­րա­ժեշտ բո­լոր մի­ջոց­նե­րը: Բազ­մա­թիվ մանր մի­ջա­դե­պե­րի պա­րա­գա­յում մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի հա­մար դժ­վար է ո­րո­շել` ա­ռա­ջի­նը ով է սկ­սել կրա­կել: Ուս­տիև ԵԱՀԿ ՄԽ-ն և ՀԱՊԿ-ը ստիպ­ված են ի­րենց գնա­հա­տա­կան­նե­րում զսպ­վա­ծու­թյուն ցու­ցա­բե­րել, հաշ­վի առ­նե­լով եր­կու կող­մե­րից սադ­րանք­նե­րի պա­տա­հա­կա­նու­թյան, հա­վա­նա­կա­նու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը և այլն: Մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մոտ շփ­ման գծի վե­րա­բե­րյալ հա­վաս­տի տվյալ­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նից էլ լիո­վին օգտ­վում է ադր­բե­ջա­նա­կան կող­մը:
Բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում քրո­նիկ փա­կու­ղու և լար­վա­ծու­թյան բարձր մա­կար­դա­կի պահ­պան­ման խո­րա­պատ­կե­րին ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի և ռու­սա­կան դի­վա­նա­գի­տու­թյան հիմ­նա­կան խն­դի­րը ոչ թե ՙխա­ղաղ գոր­ծըն­թա­ցի՚ նմա­նակ­ման շա­րու­նա­կումն է, այլ հու­սա­լի ու ե­րաշ­խա­վոր­ված հրա­դա­դա­րի ռե­ժի­մի հաս­տա­տու­մը: Տա­վու­շի մար­զում վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը հեր­թա­կան ան­գամ ցույց տվե­ցին, որ հրա­դա­դար կա­րող է ա­պա­հո­վել միայն շփ­ման գծի ողջ եր­կայն­քով մո­նի­տո­րին­գի հա­մա­կար­գի առ­կա­յու­թյու­նը` անհ­րա­ժեշտ տեխ­նի­կա­կան սար­քա­վո­րում­նե­րով ու մի­ջազ­գա­յին ռազ­մա­կան դի­տորդ­նե­րի մշ­տա­կան ներ­կա­յու­թյամբ:
Դրա հետ մեկ­տեղ անհ­րա­ժեշտ է, որ ԵԱՀԿ ՄԽ հո­վա­նու ներ­քո նման հա­մա­կար­գի ստեղծ­ման մա­սին հա­մա­ձայ­նա­գի­րը նե­րա­ռի նաև հրա­դա­դա­րի ռե­ժի­մի խախտ­ման մե­ղա­վոր­նե­րին ի հայտ բե­րե­լու և պատ­ժե­լու վե­րա­բե­րյալ` բո­լոր կող­մե­րի ի­րա­վա­բա­նո­րեն ձևա­կերպ­ված հանձ­նա­ռու­թյուն­նե­րը: Հրա­դա­դա­րի պահ­պան­ման շուրջ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին հու­սա­լիո­րեն հետևե­լը թույլ կտա նվա­զեց­նել լար­վա­ծու­թյան մա­կար­դա­կը և պայ­ման­ներ ստեղ­ծել խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի ի­րա­կան ա­ռա­ջըն­թա­ցի հա­մար: Հա­կա­ռակ դեպ­քում ներ­կա­յիս թույլ ըն­թա­ցող պա­տե­րազ­մը կա­րող է դեռ շատ եր­կար շա­րու­նակ­վել…


www.golosarmenii.am