[ARM]     [RUS]     [ENG]

Ի՞ՆՉ ՍՑԵՆԱՐՈՎ ԿԶԱՐԳԱՆԱ ՏԱՎՈՒՇՅԱՆ ՍՐԱՑՈՒՄԸ. ՍԿՍՎԵԼ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՆՈՐ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄԸ

 

 

 

168.am

Տա­վու­շյան սրա­ցումն Ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը նոր փուլ է մտց­նում։ Վեր­ջին օ­րե­րին ու­շագ­րավ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով հան­դես ե­կավ՝ ինչ­պես Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը, այն­պես էլ՝ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը։

Օ­րերս Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին վեր­ջին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով սպան­ված ադր­բե­ջան­ցի զին­վո­րա­կան­նե­րի ըն­տա­նիք­նե­րին մե­քե­նա­ներ և բնա­կա­րան­ներ նվի­րե­լու ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րին կոչ է ա­րել Ադր­բե­ջա­նի դեմ կռ­վել ՙմեն-մե­նակ՚ և ա­սել, թե ՙայդ ժա­մա­նակ կտես­նենք, թե ով կհաղ­թի՚:
Նա նաև նշել է, որ Ադր­բե­ջա­նին կի­սատ կար­գա­վո­րում հե­տաքր­քիր չէ, այն պետք է լիո­վին ձեռն­տու լի­նի ադր­բե­ջա­նա­կան կող­մին։ Նույն ա­ռի­թի շր­ջա­նա­կում նա խո­սել է ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ամ­րու­թյան և Թուր­քիա­յի նկատ­մամբ իր ՙսի­րո՚ մա­սին։
Բա­ցի Ղա­րա­բա­ղյան թե­զեր ա­ռաջ քա­շե­լուց, Ա­լիևը խո­սել է, ինչ­պես մի շարք վեր­լու­ծա­բան­ներ են կար­ծում, գլ­խա­վո­րից՝ ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կից, ո­րով էլ, շատ վեր­լու­ծա­բան­նե­րի գնա­հատ­մամբ, պայ­մա­նա­վոր­ված է Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի պահ­ված­քը հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին։ Ա­լիևը մե­ղադ­րել է ընդ­դի­մու­թյա­նը հե­ղաշ­րջ­ման փոր­ձի մեջ։
Նա, մաս­նա­վո­րա­պես, ՙԺո­ղովր­դա­կան ճա­կատ՚ կու­սակ­ցու­թյա­նը դար­ձյալ ան­վա­նել է ՙկեղ­տոտ տար­րեր՚ ու ՙսադ­րիչ­ներ՚:
Նա հայ­տա­րա­րել է, որ այդ կու­սակ­ցու­թյան ան­դամ­նե­րը փոր­ձել են ան­կար­գու­թյուն­ներ սադ­րել, ներ­խու­ժել են խոր­հր­դա­րա­նի շենք և ա­վե­րել այն: Ու­շագ­րավ է նաև այն հան­գա­ման­քը, որ Ադր­բե­ջա­նի ընդ­դի­մա­դիր մի շարք գոր­ծիչ­ներ և փոր­ձա­գետ­ներ լիո­վին բա­ցա­ռում են ընդ­դի­մու­թյան նման դե­րա­կա­տա­րումն այդ հա­վաք­նե­րի օ­րե­րին և դա բա­ցատ­րում են մի­միայն ժո­ղովր­դա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րով։
Այ­սօր ՀՀ կա­ռա­վա­րու­թյան նիս­տի ըն­թաց­քում ՀՀ վար­չա­պե­տը ՀՀ դիր­քո­րո­շու­մը սահ­մա­նի լար­վա­ծու­թյան և խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի վե­րա­բե­րյալ ներ­կա­յաց­րեց 7 կե­տով՝ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ընդ­հա­նուր անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գի ամ­րապն­դում, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան վե­րա­դարձ բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղան, հա­կա­հայ­կա­կան հռե­տո­րա­բա­նու­թյան դա­դա­րե­ցում։
ՙՉոր­րորդ. բա­նակ­ցու­թյուն­նե­րը պետք է լի­նեն ի­մաս­տա­լից: Ադր­բե­ջա­նի այն մո­տե­ցու­մը, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րը պա­տե­րազ­մի շա­րու­նա­կու­թյունն են, և դրանց նպա­տա­կը բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ ռազ­մա­կան խն­դիր­ներ լու­ծելն է, ի­մաս­տազր­կում են բա­նակ­ցա­յին ողջ գոր­ծըն­թա­ցը: Բա­նակ­ցու­թյուն­ներն ի­մաստ ու­նեն, ե­թե Ադր­բե­ջա­նը պատ­րաստ է հետ կանգ­նել իր մաք­սի­մա­լիս­տա­կան մո­տե­ցու­մից և պատ­րաստ է փոխ­զիջ­ման: Ա­ռանց որևէ սահ­մա­նա­փակ­ման Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ճա­նա­չու­մը, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյու­նը չեն կա­րող զիջ­վել որևէ պա­րա­գա­յում՚,- նշեց Նի­կոլ Փա­շի­նյա­նը։
Ըստ նրա՝ հա­կա­մար­տու­թյան գո­տում ապ­րող մարդ­կանց խն­դիր­նե­րը պետք է դառ­նան բա­նակ­ցա­յին օ­րա­կար­գի ա­ռաջ­նա­յին մաս:
ՙՎե­ցե­րորդ. հրա­դա­դա­րի պահ­պան­ման մո­նի­տո­րին­գը, ո­րը գո­յու­թյուն ու­ներ մինչև հա­մա­վա­րա­կը, փաս­տա­ցի խիստ սահ­մա­նա­փակ է: Անհ­րա­ժեշտ է ներդ­նել ար­դյու­նա­վետ մի­ջազ­գա­յին մո­նի­տո­րինգ, ո­րը լի­նի մշ­տա­կան և ու­նե­նա ստու­գո­ղա­կան մե­խա­նիզմ­ներ, ո­րոնք կար­ձա­նագ­րեն, թե երբ և որ կողմն է խախ­տել հրա­դա­դա­րը: Նմա­նօ­րի­նակ մո­նի­տո­րին­գա­յին գոր­ծու­նեու­թյուն կա­րող է ի­րա­կա­նաց­նել ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի գրա­սե­նյա­կը, որն ու­նի տա­րա­ծաշր­ջա­նում տա­րի­նե­րի փոր­ձա­ռու­թյուն և կա­րող է ա­պա­հո­վել ԵԱՀԿ դի­տորդ­նե­րի մշ­տա­կան ներ­կա­յու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում՝ թե? պե­տա­կան սահ­մա­նին, և թե? շփ­ման գծում՚,- ա­սաց Փա­շի­նյա­նը։
Եվ որ­պես յո­թե­րորդ կետ՝ նշ­վեց, որ հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման նպա­տա­կով Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կե­լու է աշ­խա­տել ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հետ:

Ըստ Տա­րա­սո­վի՝ հա­մա­ձայ­նե­լով ըն­թա­նալ ադր­բե­ջա­նա­կան ծրագ­րով, Ան­դր­կով­կա­սում Թուր­քիան կս­տա­նա իր թվով 4-րդ և 5-րդ ար­տա­քին քա­ղա­քա­կան խն­դի­րը, ո­րոն­ցից ե­րե­քը պա­տե­րազ­մա­կան են՝ Լի­բիան, Սի­րիան և Ի­րա­քը։
ՙՍկզ­բուն­քո­րեն դա հնա­րա­վոր է, շատ փոր­ձա­գետ­ներ են խո­սում այն մա­սին, որ դրանք կա­րող են զու­գա­հե­ռա­բար շա­րու­նակ­վել, և ո­րին զու­գա­հեռ էլ՝ Ռու­սաս­տա­նի հետ երկ­խո­սու­թյուն տե­ղի կու­նե­նա, բայց թուր­քա­կան հե­տաք­րք­րու­թյուն չեմ տես­նում, և Ադր­բե­ջանն այս դեպ­քում փոր­ձում է շա­րու­նա­կել դիր­քա­վոր­վել այս եր­կու պե­տու­թյուն­նե­րի և շա­հե­րի միջև, թե ինչ­պես կս­տաց­վի, այս պա­հին շատ ա­նո­րոշ է։ Ռու­սաս­տանն այս ողջ գոր­ծըն­թա­ցում դիր­քա­վոր­վել է՝ որ­պես զուտ միջ­նորդ, պահ­պա­նե­լով փոքր ինչ հե­ռա­վո­րու­թյուն ի­րա­վի­ճա­կից, սա­կայն ի­րա­կա­նաց­նե­լով ջան­քեր, որ­պես­զի թեժ փու­լը սահ­մա­նին հաղ­թա­հար­վի։

Մի ի­րա­վի­ճա­կում, երբ Ադր­բե­ջա­նը չու­նի Թուր­քիա­յի հե­տաք­րք­րու­թյու­նը, չու­նի ա­ջակ­ցու­թյուն Արևմուտ­քից, քա­նի որ Արևմուտ­քի հա­կա­թուր­քա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը տա­րած­վում են նաև Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ, Ռու­սաս­տա­նը պահ­պա­նում է հա­վա­սա­րակ­շռ­ված կեց­վածք, այս պայ­ման­նե­րում Բաք­վի հա­մար բարդ է պա­տե­րազմ սկ­սե­լը, սա­կայն նման ըն­թաց­քով զար­գա­ցում­ներ հնա­րա­վոր են։ Մենք տես­նում ենք, որ ե­ղավ սրա­ցում, բայց այն չշա­րու­նակ­վեց պա­տե­րազ­մա­կան սցե­նա­րով, ին­չու, ո­րով­հետև Բա­քուն տես­նում է, որ այդ քայ­լե­րը չեն ար­տոն­վում և հե­տաք­րք­րում ա­վե­լի մեծ տե­րու­թյուն­նե­րին՚,- ա­սաց Տա­րա­սո­վը։
Նրա խոս­քով՝ Թուր­քիան, ել­նե­լով իր ար­տա­քին քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րից, փոր­ձում է ա­վե­լի ամ­րապն­դել իր դիր­քե­րը Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, նվա­զեց­նե­լով կախ­վա­ծու­թյունն է­ներ­գե­տիկ ո­լոր­տում, չնա­յած կա­տար­ված մեծ ներդ­րում­նե­րին։ Սա­կայն վեր­լու­ծա­բա­նը չի կար­ծում, որ դա կու­նե­նա ազ­դե­ցու­թյուն նաև հա­րավ­կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նի վրա, քա­նի որ մի­ջամ­տու­թյունն այս տա­րա­ծաշր­ջա­նի հա­կա­մար­տու­թյա­նը Թուր­քիա­յին քա­ղա­քա­կա­նա­պես հար­կա­վոր չէ։
Ստա­նիս­լավ Տա­րա­սո­վը դժ­վար է պատ­կե­րաց­նում տա­վու­շյան սրա­ցու­մից հե­տո ծա­վալ­վե­լիք բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը, քա­նի որ և պաշ­տո­նա­կան Երևա­նը, և Բա­քուն ի­րենց տես­լա­կան­ներն են ներ­կա­յաց­րել բա­նակ­ցա­յին ձևա­չա­փի, բո­վան­դա­կու­թյան և կար­գա­վոր­ման տես­լա­կան­նե­րի վե­րա­բե­րյալ, ո­րոնք, ինչ­պես տես­նում ենք, որևէ ընդ­հան­րու­թյուն չու­նեն, և դեռ պարզ չէ, թե միջ­նորդ­նե­րից որ եր­կիրն է միա­վո­րե­լու կող­մե­րի պա­հանջ­նե­րը և ձևա­վո­րե­լու ընդ­հա­նուր օ­րա­կարգ։
Իր հեր­թին՝ ռուս քա­ղա­քա­գետ Ա­լեք­սանդր Սկա­կովն ա­սաց, որ վեր­ջին օ­րե­րի զար­գա­ցում­նե­րը հաս­տա­տե­ցին իր ա­վե­լի վաղ ա­րած պն­դու­մը, որ սա լո­կալ բռն­կում է և այդ­պի­սին էլ մնա­լու է։ ՙՈւ­շագ­րա­վը, ի­հար­կե, թուր­քա­կան մի­ջամ­տու­թյան ա­վե­լի ակ­տիվ շա­հար­կումն էր։ Այս պա­հին, դեռևս ա­ռանց ար­դյունք­նե­րի, սա­կայն կա մի­տում՝ դրա­նում ներգ­րավ­ված եր­կր­նե­րի թիվն ա­վե­լաց­նել։ Այս պա­հին, կար­ծում եմ՝ այդ ջան­քե­րը տա­պալ­վում են, քա­նի որ դա որևէ մե­կին պետք չէ։ Ան­ձամբ Ռու­սաս­տա­նի հա­մար այ­սօր թե հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րությ­ւոն­նե­րը, թե Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյունն ա­ռաջ­նա­յին խն­դիր չեն, նույ­նը նաև Թուր­քիա­յի հա­մար, ար­դեն իսկ առ­կա խն­դիր­ներն ան­հաղ­թա­հա­րե­լի են թվում և բար­դաց­րել են ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բնա­կա­նոն ըն­թաց­քը։ Եվ կար­ծում եմ՝ խու­սա­փո­ղա­կան կեց­վածք կա։ Միևնույն ժա­մա­նակ, կար­ծում եմ՝ կող­մե­րը պատ­րաստ չեն պա­տե­րազ­մի, այդ թվում՝ Ադր­բե­ջա­նը, որն ա­վե­լի հա­ճախ է խո­սում պա­տե­րազ­մի մա­սին, սա­կայն, բնա­կա­նա­բար, բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը բար­դա­նա­լու է, քա­նի որ Ադր­բե­ջանն ու­նի ներ­քին խն­դիր­ներ, չբա­վա­րար­ված ակն­կա­լիք­ներ, և սրանք պատ­ճառ­ներ են, ո­րոնք ար­մա­տա­կա­նաց­րել են մո­տե­ցում­նե­րը՚,- ա­սաց նա։