[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ՝ ԹԱԹԱՐԱՑՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱՑՈՒՄ

Դա­վիթ ԲԱԲԱՅԱՆՆ

(ՄԱՍ I)

NEWS.am-ը ներ­կա­յաց­նում է հրա­պա­րա­կում­նե­րի շարք՝ նվիր­ված ադր­բե­ջան­ցի ժո­ղովր­դի ձե­ւա­վոր­մա­նը, ադր­բե­ջա­նա­կան պե­տու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, պա­հան­ջա­տի­րու­թյուն­նե­րին եւ կեղ­ծիք­նե­րին։ ՙԱդր­բե­ջա­նա­կան ժո­ղովր­դի ձե­ւա­վո­րու­մը (թա­թա­րա­ցու­մից մին­չեւ ադր­բե­ջա­նա­ցում)՚ հոդ­վա­ծի հե­ղի­նա­կը Ար­ցա­խի նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան, պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր Դա­վիթ Բա­բա­յանն է։ Ներ­կա­յաց­նում ենք հոդ­վա­ծա­շա­րի ա­ռա­ջին մա­սը։

Ադր­բե­ջա­նը մի եր­կիր է, ո­րին մենք պետք է շատ լավ, խո­րը ի­մա­նանք, ընդ ո­րում` պատ­մու­թյու­նը, քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, էթ­նոազ­գա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը անհ­րա­ժեշտ է ու­սում­նա­սի­րել օ­բյեկ­տի­վո­րեն, հա­մա­կող­մա­նիո­րեն՝ նվա­զա­գույ­նի հասց­նե­լով շա­հար­կում­ներն ու հույ­զե­րը։ Միայն այս կերպ մենք կկա­րո­ղա­նանք ար­դյու­նա­վե­տո­րեն հա­կազ­դել այն­տե­ղից ե­կող սպառ­նա­լիք­նե­րին, ո­րոնք ի­րենց էու­թյամբ ոչ միայն եւ ոչ այն­քան ռազ­մա­կան են։ Ի­մա­նա­լով ան­ցյա­լը եւ հաս­կա­նա­լով ներ­կան՝ մենք կկա­րո­ղա­նանք ան­ցյալն ի­րա­տե­սո­րեն եւ ճշգ­րիտ կան­խա­տե­սել։
Ադր­բե­ջա­նում պե­տա­կա­նա­շի­նու­թյան ա­ռանց­քա­յին գոր­ծո­նը, ո­րը մե­ծա­պես ո­րո­շում է այս պե­տու­թյան աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ար­տա­քին եւ ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, նրա գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, ադր­բե­ջան­ցի ժո­ղո­վուրդն է, նրա էթ­նոազ­գա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, որ­տեղ կա­րե­ւո­րա­գույն բա­ղադ­րիչ­նե­րից մեկն այս ազ­գի ձե­ւա­վոր­ման գոր­ծըն­թացն է։
Ադր­բե­ջան­ցի ժո­ղովր­դի ձե­ւա­վո­րու­մը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­մե­նա­հե­տաքր­քիր նա­խագ­ծե­րից մեկն է, ո­րը սկս­վել է 19-րդ դա­րում եւ, ըստ էու­թյան, շա­րու­նակ­վում է մինչ օրս։ Այս ժո­ղովր­դի ձե­ւա­վո­րու­մը տե­ղի ու­նե­ցավ ՙվե­րե­ւից՚ եւ ար­դյունք էր ռազ­մա­վա­րա­կան եւ մար­տա­վա­րա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հաշ­վարկ­նե­րի, ո­րոնք կապ­ված էին ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող ան­դր­կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար մեծ տե­րու­թյուն­նե­րի պայ­քա­րի հետ։ Այս ժո­ղովր­դի ձե­ւա­վո­րու­մը սկս­վել է Ռու­սա­կան կայս­րու­թյու­նում՝ Ռու­սաս­տա­նին Ան­դր­կով­կա­սի միա­վո­րու­մից հե­տո, շա­րու­նակ­վել է ԽՍՀՄ տա­րի­նե­րին եւ դե­ռեւս չի ա­վարտ­վել։
Նոր ադր­բե­ջան­ցի ժո­ղովր­դի ձե­ւա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը ան­ցել է ՙթա­թա­րա­ցում-թր­քա­ցում-ադր­բե­ջա­նա­կա­նա­ցում՚ շղ­թա­յով։ Ա­վե­լի եր­կա­րա­տեւ եւ ա­վե­լի քիչ կեղծ­վել է ա­ռա­ջին փու­լը՝ թա­թա­րա­ցու­մը։ Ա­վե­լի կարճ, բայց ա­վե­լի կեղծ­ված վեր­ջին փուլն է՝ ադր­բե­ջա­նա­կա­նա­ցու­մը։
Պետք է նշել, որ այս գոր­ծըն­թա­ցի հիմ­նա­կան փու­լե­րը մի­մյանց տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյու­նը չեն ե­ղել եւ նույ­նիսկ չեն կան­խո­րո­շում մի­մյանց։ Դրան­ցից յու­րա­քան­չյուրն ա­ռան­ձին գոր­ծըն­թաց էր, ո­րը շա­րու­նա­կու­թյուն չէր նա­խա­տե­սում։ Մի փու­լը մյու­սով փո­խա­րի­նե­լը եւ ազ­գա­յին ինք­նու­թյան ՙվե­րա­ձե­ւա­վոր­ման՚ նպա­տա­կի հա­մար այս կամ այն ռազ­մա­վա­րու­թյան ընտ­րու­թյու­նը ար­դյունք էին գլո­բալ բնույ­թի ար­մա­տա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տե­ղա­շար­ժե­րի եւ դրանց հան­դեպ ռու­սա­կան, իսկ այ­նու­հե­տեւ խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րի ար­ձա­գանք­նե­րի։
Թյուր­քա­կան տար­րը՝ Սե­ֆե­ւի­դյան Ի­րա­նում
Նախ­քան ադր­բե­ջան­ցի ժո­ղովր­դի ձե­ւա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի ի­րա­կա­նա­ցու­մը դի­տար­կե­լը, անհ­րա­ժեշտ է հա­մա­ռոտ դի­տար­կել Սե­ֆե­ւիդ­նե­րի օ­րոք Ի­րա­նի էթ­նո­քա­ղա­քա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը։ Սե­ֆե­ւի­դյան Ի­րա­նը եւ նրա ա­ռա­ջին ղե­կա­վար Իս­մա­յիլ շա­հը կա­րո­ղա­ցան մշա­կել հա­տուկ պե­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն, ին­չը դար­ձավ մի տե­սակ ի­մու­նա­յին հա­մա­կարգ, ո­րը պաշտ­պա­նում է Ի­րա­նը մինչ օրս։ Այս­տեղ ակ­նա­ռու է նաեւ մի շատ հե­տաքր­քիր զու­գա­դի­պու­թյուն։ Իս­մա­յիլ շա­հը, լի­նե­լով մի մարդ, ո­րի ե­րակ­նե­րում հո­սում էր ի­րան­ցի­նե­րի, թուր­քե­րի եւ այլ ժո­ղո­վուրդ­նե­րի ա­րյու­նը, լի­նե­լով մահ­մե­դա­կան՝ փաս­տա­ցի անձ­նա­վո­րում էր Ի­րա­նը, ո­րը գրե­թե 9 դար օ­տար տի­րա­պե­տու­թյան պայ­ման­նե­րում, հա­մա­րյա ար­մա­տա­պես փոխ­վե­լով եւ դառ­նա­լով տա­րա­սեռ էթ­նիկ խմ­բե­րի կոնգ­լո­մե­րատ, այ­նուա­մե­նայ­նիվ, կա­րո­ղա­ցավ վեր­ջա­պես վերս­տեղ­ծել իր ան­կախ ազ­գա­յին պե­տա­կա­նու­թյու­նը։
Սա­կայն նոր՝ Սե­ֆե­ւի­դյան Ի­րա­նը իր էթ­նո­քա­ղա­քա­կան կա­ռուց­ված­քով տար­բեր­վում էր Ա­քե­մե­նա­ցի­նե­րի, Ար­շա­կու­նի­նե­րի եւ Սա­սա­նյան­նե­րի դա­րաշր­ջա­նի Ի­րա­նից։ Ե­թե մինչ ա­րա­բա­կան նվա­ճում­նե­րը ի­րա­նա­կան տար­րը միշտ պե­տու­թյան հիմ­նա­կան էթ­նո­քա­ղա­քա­կան մի­ջուկն էր, ա­պա Սե­ֆե­ւիդ­նե­րի օ­րոք ի­րա­վի­ճակն ար­դեն այլ էր։ Ա­վե­լին, օ­տար տի­րա­պե­տու­թյան հա­րյու­րա­մյակ­նե­րից եւ Ի­րա­նի էթ­նոազ­գա­յին կազ­մում փո­փո­խու­թյուն­նե­րից հե­տո անհ­նար դար­ձավ վե­րա­կանգ­նել ի­րա­նա­կան բա­ղադ­րի­չի դերն ու տե­ղը, ինչ­պես դա նախ­կի­նում էր։ Ի­րա­նա­կան ան­կախ պե­տա­կա­նու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու եւ պահ­պա­նե­լու միակ մի­ջո­ցը դար­ձավ ի­րա­նա­կան եւ թուր­քա­կան տար­րե­րի՝ նոր Ի­րա­նի եր­կու հիմ­նա­կան մի­ջուկ­նե­րի սին­թե­զը, որ­տեղ, որ­պես ցե­մեն­տի բա­ղադ­րիչ, հան­դես էր գա­լիս շիա­նե­րի իս­լա­մը։
Ի­րա­նա­կան պե­տա­կա­նու­թյան վե­րա­կանգ­նու­մից ա­ռաջ Ի­րա­նը, ինչ­պես ար­դեն նշ­վեց, ա­վե­լի քան 9 դար գտն­վում էր օ­տա­րերկ­րյա տի­րա­պե­տու­թյան տակ։ Ա­րաբ­նե­րը կա­ռա­վա­րում էին Ի­րա­նը 636 թվա­կա­նից մին­չեւ 11-րդ դա­րը։ Այ­նու­հե­տեւ սկս­վեց թյուրք-մոն­ղո­լա­կան տի­րա­պե­տու­թյան ժա­մա­նա­կաշր­ջա­նը։ Միայն 1502-ին Ի­րա­նը վե­րա­կանգ­նեց իր ան­կա­խու­թյու­նը, եւ ստեղծ­վեց Սե­ֆե­ւիդ­նե­րի տե­րու­թյու­նը։
Այս­տեղ հարկ է նշել, որ չնա­յած դա­րե­րի թյուր­քա­կան տի­րա­պե­տու­թյա­նը, թյուր­քա­կան տար­րը չի հա­մախ­մբ­վել մեկ էթ­նո­սի մեջ, ին­չը ար­դյու­նա­վետ հնա­րա­վո­րու­թյուն էր ըն­ձե­ռում պահ­պա­նե­լու Ի­րա­նի ներ­քին միաս­նու­թյու­նը եւ նրա տիտ­ղո­սա­յին պե­տա­կա­նա­ձե­ւա­վոր­ման էթ­նոազ­գա­յին բա­ղադ­րի­չի երկ­մի­ջուկ բնույ­թը։ Թյուր­քա­կան տար­րը շատ բազ­մա­զան էր, այն ընդ­գր­կում էր թր­քաց­ման են­թարկ­ված տար­բեր ժո­ղո­վուրդ­նե­րի, եւ շիիզ­մի ըն­դու­նու­մից հե­տո այս զանգ­վա­ծը, փաս­տո­րեն, տա­րան­ջատ­վեց Ա­նա­տո­լիա­յի եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի թյուր­քա­կան զանգ­վա­ծից՝ ոչ միայն աշ­խար­հագ­րա­կան եւ քա­ղա­քա­կան, այ­լեւ էթ­նոմ­շա­կու­թա­յին ա­ռու­մով։ Պարս­կաս­տա­նի թյուր­քե­րի ինք­նու­թյան հիմ­քը շիա­կա­նու­թյունն էր եւ ցե­ղա­յին պատ­կա­նե­լու­թյու­նը։