[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ՝ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԷԹՆՈԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

(ՄԱՍ II)

Սկիզբը՝ ՙԱԱ՚ թիվ 62)

 Անդրկովկասը՝ Ռուսաստանի կայսրության կազմում

Ան­դր­կով­կա­սի միա­վո­րու­մից հե­տո Ռու­սաս­տա­նի կայս­րու­թյու­նը ստա­ցավ ռազ­մա­վա­րա­կան կա­րե­ւո­րա­գույն տա­րա­ծաշր­ջան, ո­րի նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյու­նը զգա­լիո­րեն բարձ­րաց­նում էր երկ­րի անվ­տան­գու­թյան մա­կար­դա­կը եւ հնա­րա­վո­րու­թյուն էր տա­լիս լու­ծել Մեր­ձա­վոր եւ Մի­ջին Ա­րե­ւել­քում ռազ­մա­վա­րա­կան կա­րե­ւո­րա­գույն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մի շարք խն­դիր­ներ։
1804-1813 թվա­կան­նե­րին Ռու­սա­կան կայս­րու­թյու­նը իր վե­րահս­կո­ղու­թյան տակ ա­ռավ Ան­դր­կով­կա­սի մեծ մա­սը, բա­ցա­ռու­թյամբ՝ Ե­րե­ւա­նի եւ Նա­խի­ջե­ւա­նի խա­նու­թյուն­նե­րի, ինչն ամ­րագր­ված էր 1813 թվա­կա­նի Գյու­լիս­տա­նի պայ­մա­նագ­րով։ 1828-ին Ռու­սաս­տա­նի կայս­րու­թյան կազ­մի մեջ մտան Է­րի­վա­նի եւ Նա­խի­ջե­ւա­նի խա­նու­թյուն­նե­րը, ո­րոնց միա­վոր­մամբ նույն թվա­կա­նին ձե­ւա­վոր­վեց Հա­յաս­տա­նի մար­զը։

Անդրկովկասի էթնոազգային աշխարհաքաղաքականությունը

Ան­դր­կով­կա­սը, ինչ­պես ար­դեն նշ­վել է, միշտ ա­ռանձ­նա­ցել է բազ­մա­զան էթ­նոազ­գա­յին կազ­մով, ին­չը, բնա­կա­նա­բար, հաշ­վի է առն­վել ցա­րա­կան կա­ռա­վա­րու­թյան կող­մից՝ իր վար­չա­տա­րած­քա­յին քա­ղա­քա­կա­նու­թյունն անց­կաց­նե­լիս։ Սա­կայն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­վե­լի գոր­ծուն ար­դյուն­քի հաս­նե­լու հա­մար, հատ­կա­պես հաշ­վի առ­նե­լով տա­րա­ծաշր­ջա­նի էթ­նո­քա­ղա­քա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, տա­րա­ծաշր­ջա­նա­յին եւ հա­մաշ­խար­հա­յին տե­րու­թյուն­նե­րի շա­հերն ու նպա­տակ­նե­րը, վար­չա­տա­րած­քա­յին քա­ղա­քա­կա­նու­թյա­նը զու­գա­հեռ, անհ­րա­ժեշտ էր հա­մա­պա­տաս­խան քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել էթ­նոազ­գա­յին հար­թու­թյու­նում։
Այս խն­դի­րը հատ­կա­պես ար­դիա­կան էր Ա­րե­ւե­լյան Ան­դր­կով­կա­սում։ Այս­տեղ ցա­րա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը բախ­վե­ցին բա­վա­կա­նին հա­տուկ ի­րա­վի­ճա­կի։ Բանն այն է, որ Ան­դր­կով­կա­սի՝ Ռու­սա­կան կայս­րու­թյան մեջ մտ­նե­լու պա­հին այս­տեղ ապ­րում էր թյուր­քա­լե­զու բնակ­չու­թյան բա­վա­կան մեծ զանգ­ված, ո­րը դե­ռեւս չէր կազ­մում ամ­բող­ջա­կան ժո­ղո­վուրդ։ Ինչ­պես ա­վե­լի վաղ նշել էինք, սա պայ­մա­նա­վոր­ված էր Սե­ֆե­ւիդ­նե­րի ժա­մա­նա­կաշր­ջա­նի Ի­րա­նի ա­ռանձ­նա­հատ­կու­թյամբ եւ դրա հա­ջորդ դի­նաս­տիա­նե­րով, երբ թյուր­քա­կան տար­րը չհա­մախ­մբ­վեց միաս­նա­կան էթ­նիկ խմ­բում՝ որ­պես ինք­նու­թյան հիմք պահ­պա­նե­լով շիա­կա­նու­թյու­նը եւ ցե­ղա­յին պատ­կա­նե­լիու­թյու­նը, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն տվեց պահ­պա­նել Ի­րա­նի ներ­քին միաս­նու­թյու­նը եւ դրա տիտ­ղո­սա­յին պե­տա­կա­նա­ձե­ւա­վոր­ման էթ­նոազ­գա­յին երկ­մի­ջու­կայ­նու­թյու­նը։

Սա­կայն ե­թե Պարս­կաս­տա­նի կազ­մում սա ռազ­մա­վա­րա­կան կա­րե­ւոր հրա­մա­յա­կան էր, հա­մե­մա­տա­բար կա­յուն ի­րա­վի­ճակ, երկ­րի անվ­տան­գու­թյան կա­րե­ւո­րա­գույն բա­ղադ­րիչ­նե­րից մե­կը եւ նրա միաս­նու­թյան ե­րաշ­խիք, ա­պա Ռու­սաս­տա­նի կազ­մում այս­պի­սի կազ­մա­ձե­ւով ի­րա­վի­ճակն այլ բան էր։ Կա­րող էր ստեղծ­վել մի ի­րա­վի­ճակ, ո­րի դեպ­քում իր նախ­կին պե­տու­թյու­նից կտր­ված եւ, հա­մա­պա­տաս­խա­նա­բար, իր էթ­նո­քա­ղա­քա­կան կա­ռուց­ված­քում գե­րիշ­խող դիր­քից զրկ­ված բա­վա­կան բազ­մա­զան էթ­նիկ զանգ­վա­ծի մի­ջա­վայ­րում ստեղծ­վեին նոր էթ­նո­քա­ղա­քա­կան ՙբյու­րե­ղաց­ման՚ ան­խու­սա­փե­լի գոր­ծըն­թաց­ներ?
Այս բյու­րե­ղա­ցու­մը կա­րող էր ա­ռա­ջաց­նել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բնույ­թի նոր եւ ան­ցան­կա­լի խն­դիր­ներ։ Չնա­յած էթ­նիկ բազ­մա­զա­նու­թյա­նը՝ այն ժա­մա­նակ, երբ Ա­րե­ւե­լյան Ան­դր­կով­կա­սը մտավ Ռու­սաս­տա­նի կայս­րու­թյան կազ­մի մեջ, վե­րը նշ­ված էթ­նոկ­րո­նա­կան զանգ­վա­ծը պահ­պա­նեց էթ­նոազ­գա­յին ինք­նու­թյան եր­կու հիմ­նա­կան բա­ղադ­րի­չը՝ լե­զուն եւ կրո­նը։ Ի­րա­նի կազ­մում, ինչ­պես ար­դեն նշ­վեց, գե­րիշ­խո­ղը կրո­նա­կան բա­ղադ­րիչն էր՝ շիա­կա­նու­թյու­նը, իսկ ցե­ղա­յին եւ լեզ­վա­կան պատ­կա­նե­լիու­թյու­նը ա­վե­լի շուտ են­թաէթ­նիկ հատ­կա­նիշ­ներ էին։ Ռու­սաս­տա­նի կազ­մում, իր նախ­կին մի­ջա­վայ­րից կտր­ված, շիա­կան էթ­նոկ­րո­նա­կան զանգ­վա­ծը, բնա­կա­նա­բար, կա­րող էր ձգ­տել դե­պի Ի­րան։
Մյուս կող­մից, Ռու­սաս­տա­նի կազ­մում, ո­րը ար­դյու­նա­բե­րա­կան, տն­տե­սա­կան եւ մշա­կու­թա­յին ա­ռու­մով ան­հա­մե­մատ ա­վե­լի ա­ռա­ջա­դեմ էր, քան տա­րա­ծաշր­ջա­նա­յին պե­տու­թյուն­նե­րը, լե­զուն, որ­պես էթ­նոազ­գա­յին բա­ղադ­րիչ, կա­րող էր դառ­նալ կրո­նին հա­մար­ժեք ինք­նու­թյան բա­ղադ­րիչ, իսկ հե­տո դառ­նալ ո­րո­շիչ բա­ղադ­րիչ, հատ­կա­պես 19-րդ դա­րում դրա բուռն զար­գաց­ման շր­ջա­նում։ Այս դեպ­քում կա­րող էր սկս­վել Ա­րե­ւե­լյան Ան­դր­կով­կա­սի թյուր­քա­կան էթ­նո­քա­ղա­քա­կան զանգ­վա­ծի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան եւ էթ­նոմ­շա­կու­թա­յին ձգ­տու­մը դե­պի Թուր­քիա։
Ե՜ւ ա­ռա­ջին, ե ՜ւ երկ­րորդ սցե­նար­նե­րը չէին բխում Ռու­սաս­տա­նի շա­հե­րից, ուս­տի անհ­րա­ժեշտ էր հնա­րա­վոր ա­մեն ինչ ա­նել, որ­պես­զի կանխ­վեն այդ եր­կու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։

Սա­կայն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բնույ­թի կա­րե­ւոր ո­րո­շում­նե­րի կա­յա­ցու­մը, հատ­կա­պես ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող տա­րա­ծաշր­ջան­նե­րում, պա­հան­ջում էր էթ­նոմ­շա­կու­թա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի, սո­ցիա­լա­կան ի­րա­վի­ճա­կի, պատ­մու­թյան եւ տա­րած­քում բնակ­վող, մաս­նա­վո­րա­պես, ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում գտն­վող ժո­ղո­վուրդ­նե­րի կյան­քի այլ կող­մե­րի ման­րակր­կիտ ու­սում­նա­սի­րում։
Հարկ է նշել, որ Ա­րե­ւե­լյան Ան­դր­կով­կա­սի ժո­ղո­վուրդ­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը եւ բնակ­չու­թյան էթ­նոազ­գա­յին կազ­մի նկա­րագ­րու­թյու­նը սկս­վել է դե­ռեւս մինչ Ռու­սաս­տա­նին տա­րա­ծաշր­ջա­նի միա­վո­րու­մը։ Ա­րե­ւե­լյան Ան­դր­կով­կա­սի մա­սին միան­գա­մայն հե­տաքր­քիր տե­ղե­կու­թյուն­ներ կան 1715-18 թվա­կան­նե­րին Պյոտր I-ի կող­մից Պարս­կաս­տան ու­ղարկ­ված Ար­տե­մի Պետ­րո­վիչ Վո­լինս­կու դես­պա­նու­թյան ան­դամ շոտ­լան­դա­ցի Ջոն Բե­լյեի աշ­խա­տու­թյան ա­ռա­ջին մա­սում։ Ներ­կա­յաց­նեմ հատ­ված­նե­րից մե­կը, որն առ­նչ­վում է Շիր­վա­նի էթ­նոազ­գա­յին կազ­մին. ՙՇա­մա­խի քա­ղա­քը գտն­վում է Հյու­սի­սա­յին լայ­նու­թյան մոտ 40 աս­տի­ճա­նում։ Ան­ցյա­լում այն ե­ղել է Մի­դիա­յի մա­սը, հի­մա Շիր­վան կոչ­վող մեծ Նա­հան­գի մայ­րա­քա­ղաքն է… Բնա­կիչ­նե­րի մեծ մա­սը պար­սիկ­ներ են. այն­տեղ կան նաեւ զգա­լի թվով վրա­ցի­ներ եւ վա­յեր։ Այն­տե­ղի ժո­ղո­վուր­դը խո­սում է թուր­քե­րեն, բայց պաշ­տո­նյա­նե­րը՝ պարս­կե­րեն։ Այն­տե­ղի օ­դը շատ ա­վե­լի կազ­դու­րիչ է, քան Կաս­պից ծո­վի մոտ գտն­վող մյուս քա­ղաք­նե­րում՚։
Այ­նու­հե­տեւ Կով­կա­սի թյուր­քե­րեն բար­բառ­նե­րը ռու­սա­կան գի­տա­կան հան­րույ­թում սկ­սե­ցին դի­տար­կել որ­պես թա­թա­րե­րե­նի բար­բառ­ներ։ Դժ­վար է միան­շա­նակ ա­սել, թե դա ին­չով էր պայ­մա­նա­վոր­ված։ Հնա­րա­վոր է, որ դա կապ­ված էր այն հա­նա­գա­ման­քի հետ, որ մոն­ղոլ-թա­թա­րա­կան հար­ձա­կում­նե­րը սկս­վե­լուց հե­տո եւ հե­տա­գա հա­րյու­րա­մյակ­նե­րի ըն­թաց­քում ռու­սա­կան աշ­խար­հի հա­մար թյուր­քե­րի հիմ­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ե­ղել են թա­թար­նե­րը, ո­րոնց լե­զուն նույ­նա­կա­նաց­վել է փաս­տա­ցի բո­լոր թյուր­քա­կան բար­բառ­նե­րին։ Այս­պես՝ Ան­դր­կով­կա­սը նկա­րագ­րող պաշ­տո­նա­կան հրա­պա­րա­կում­նե­րից մե­կում նշ­ված է, որ ՙԹա­թար ցե­ղին են պատ­կա­նում՝ 1) թա­թար­նե­րը, 2) թուր­քե­րը (օս­ման­լի­նե­րը), 3) սել­ջուկ-թուր­քե­րը, 4) ղա­զախ­նե­րը կամ ղա­զախ­ցի­նե­րը՚։

Ան­դր­կով­կա­սի միան­գա­մայն հե­տաքր­քիր ազ­գագ­րա­կան նկա­րագ­րու­թյուն ու­նի ռու­սաս­տան­ցի բնա­գետ եւ ճա­նա­պար­հորդ, բալ­թյան գեր­մա­նա­ցի­նե­րից ծա­գող Յո­հան Ան­տոն Գյուլ­դենշ­թեդ­տը, ո­րը եվ­րո­պա­ցի­նե­րից ա­ռա­ջին­նե­րից մեկն է հե­տա­զո­տել Հյու­սի­սա­յին Կով­կա­սի ժո­ղո­վուրդ­նե­րի կեն­ցաղն ու մշա­կույ­թը, եւ ե­ղել է Վրաս­տա­նում ու Ան­դր­կով­կա­սում։ Խո­սե­լով Ա­րե­ւե­լյան Կով­կա­սի թա­թար ժո­ղո­վուրդ­նե­րի մա­սին՝ Գյուլ­դենշ­թեդ­տը նրանց ե­րեք խմ­բի է բա­ժա­նում՝ կու­մի­կյան, թե­րե­քե­մե­նյան կամ թրութ­մե­նյան եւ նո­գա­յան։ Նա նշում է, որ նրանք խո­սում են նույն թա­թա­րե­րե­նով, ո­րը շատ տա­րած­ված է Կով­կա­սում, չնա­յած այդ լե­զու­նե­րը միան­գա­մայն տար­բեր են։ Գյուլ­դենշ­թեդ­տը հա­մե­մա­տում է թուր­քե­րեն, թե­րե­քե­մե­նե­րեն, կի­մի­կե­րեն եւ նա­գա­յե­րեն բար­բառ­նե­րի նմա­նու­թյու­նը ի­տա­լե­րե­նին, իս­պա­նե­րե­նին եւ պոր­տու­գա­լե­րե­նին։
Գեր­մա­նա­ցի գիտ­նա­կան եւ ճա­նա­պար­հորդ Ֆրիդ­րիխ Մար­շալ ֆոն Բի­բերշ­թեյ­նը, ո­րը ռու­սա­կան ծա­ռա­յու­թյան էր ըն­դուն­վել, 1798-1799 թվա­կան­նե­րին շր­ջա­գա­յել է Կով­կա­սում եւ հե­տա­զո­տու­թյուն պատ­րաս­տել, ո­րը պա­րու­նա­կում է հե­տաքր­քիր տե­ղե­կու­թյուն­ներ տա­րա­ծաշր­ջա­նի տե­ղագ­րու­թյան, պատ­մու­թյան, տն­տե­սու­թյան, բնակ­չու­թյան, կեն­դա­նա­կան եւ բու­սա­կան աշ­խար­հի մա­սին։ Բի­բերշ­թեյ­նը նշում է, որ Ա­րե­ւե­լյան Ան­դր­կով­կա­սի բնակ­չու­թյու­նը չա­փա­զանց խայ­տաբ­ղետ է։ Նա նշում է այս­տեղ թյուր­քա­կան բա­վա­կա­նին մեծ զանգ­վա­ծի առ­կա­յու­թյան մա­սին եւ նրանց թա­թար­ներ է հա­մա­րում, ո­րոնց լե­զուն ղրի­մյան թա­թար­նե­րի լեզ­վից տար­բեր­վում է այն­պես, ինչ­պես մա­լո­ռու­սե­րե­նը վե­լի­կո­ռու­սե­րե­նից։ Բայց մար­դա­բա­նա­կան ա­ռու­մով Բի­բերշ­թեյ­նը կար­ծում է, որ թա­թար­նե­րը խա­ռը տե­սակ են, ո­րոնք վերց­րել են հա­րե­ւան ժո­ղո­վուրդ­նե­րի, մաս­նա­վո­րա­պես վրա­ցի­նե­րի եւ հա­յե­րի հատ­կա­նիշ­նե­րը։
Ռուս գիտ­նա­կան-աշ­խար­հագ­րա­գետ Ա­ֆա­նա­սի Շչե­կա­տո­վը, ո­րը նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ե­ղել է Կով­կա­սում, նույն­պես բա­վա­կա­նին հե­տաքր­քիր աշ­խա­տու­թյուն է պատ­րաս­տել՝ Ռու­սա­կան պե­տու­թյան աշ­խար­հագ­րա­կան բա­ռա­րան, ո­րը լույս է տե­սել XIX դա­րի սկզ­բին։ Ա­րե­ւե­լյան Կով­կա­սի ժո­ղո­վուրդ­նե­րին թվար­կե­լով՝ Շչե­կա­տո­վը նույն­պես հի­շա­տա­կում է թա­թար­նե­րին, ո­րոնց բա­ժա­նում է հե­տե­ւյալ խմ­բե­րի՝ կու­միկ­ներ, նո­գայ­ցի­ներ եւ թրուխ­մեն­ցի­ներ կամ թուր­քո­մա­նյան թա­թար­ներ։
Տա­րա­ծաշր­ջա­նը Ռու­սա­կան կայս­րու­թյա­նը միաց­նե­լուց հե­տո Ռու­սաս­տա­նում Ան­դր­կով­կա­սի թյուրք/թա­թա­րե­րեն լեզ­վի կրող­նե­րին սկ­սե­ցին ան­վա­նել թա­թար­ներ։ Ընդ ո­րում՝ Պարս­կաս­տա­նում դա տե­ղի չու­նե­ցավ, եւ այն­տեղ նրանք մնա­ցին ի­րենց նախ­կին կար­գա­վի­ճա­կով։ Աս­տի­ճա­նա­բար ըն­դու­նե­լով ռու­սա­կան ստու­գա­բա­նու­թյու­նը՝ Ան­դր­կով­կա­սի թյուր­քե­րին սկ­սե­ցին թա­թար­ներ ան­վա­նել նաեւ այլ եր­կր­նե­րում։
Չնա­յած սկզբ­նա­կան շր­ջա­նում դրա հետ ոչ բո­լորն էին հա­մա­ձայն։ Այս­պես՝ 1836 թվա­կա­նի ՙԿով­կա­սից ան­դին ռու­սա­կան կալ­վածք­նե­րի ակ­նարկ՝ վի­ճա­կագ­րա­կան, աշ­խար­հագ­րա­կան, տե­ղագ­րա­կան եւ ֆի­նան­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում՚ ան­վա­նու­մով փաս­տաթղ­թում նշ­ված է հե­տե­ւյա­լը. ՙԱյս­տեղ անհ­նար է չբե­րել չա­փա­զանց կա­րե­ւոր նկա­տա­ռում­ներ, որ չնա­յած թա­թար­նե­րի եւ մոն­ղոլ­նե­րի գե­րա­զան­ցու­թյա­նը, ո­րոնք ի­րենց տե­սակն են դրել այն­տե­ղի բո­լոր մու­սուլ­ման­նե­րի վրա, չեն հան­դի­պում թա­թար­նե­րի կամ մոն­ղոլ­նե­րի ան­վա­նում­ներ, չնա­յած ռուս­ներն ընդ­հան­րա­պես նրանց թա­թար­ներ են ան­վա­նում՚։ Այ­նու­հե­տեւ հենց այն­տեղ էլ նշ­վում է, որ Շիր­վա­նում գե­րա­կա­յող լե­զուն թուր­քո­մա­նե­րենն է, որն ընդ­հան­րա­պես օգ­տա­գործ­վում է Ա­դեր­բաե­ջա­նում (Ան­դր­կով­կա­սին հա­րե­ւան նա­հանգ Պարս­կաս­տա­նում – Դ.Բ.) եւ մեզ մոտ ան­վան­վում է սո­վո­րա­կան թա­թա­րա­կան։ Այն թուր­քե­րե­նին այն­քան է նման, որ եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րը կա­րող են մի­մյանց հաս­կա­նալ։ Փաս­տաթղ­թում նշ­վում է նաեւ. ՙՀարկ է նկա­տել, որ Ան­դր­կով­կա­սում հա­մընդ­հա­նուր ըն­դուն­ված այն­տե­ղի մու­սուլ­ման­նե­րին թա­թար­ներ ան­վա­նե­լը հիմ­նա­զուրկ է, քա­նի որ նրանց լե­զուն չա­փա­զանց տար­բեր­վում է թա­թա­րե­րե­նից, չնա­յած, այ­նուա­մե­նայ­նիվ, դրանք մեկ ար­մատ ու­նեն՝ չա­գա­թյան լե­զուն՚։
Գործ­նա­կա­նում նույն ո­գով են ե­ղել նաեւ ռուս թուր­քա­գետ եւ ա­րե­ւե­լա­գետ Ի­լյա Նի­կո­լաե­ւիչ Բե­րյո­զի­նի 1824-1856 թվա­կան­նե­րին ա­րե­ւե­լյան եր­կր­նե­րով կա­տա­րած ճա­նա­պար­հոր­դու­թյան ար­դյունք­նե­րով հրա­պա­րակ­ված տվյալ­նե­րը։ Մի շարք հե­տա­զո­տող­նե­րի կար­ծի­քով՝ սա Ա­րե­ւել­քի եր­կր­նե­րով ա­ռա­ջին զուտ գի­տա­կան ճա­նա­պար­հոր­դու­թյունն էր։ Այս­պես, Բաք­վի լե­զու­ներն ու­սում­նա­սի­րե­լով՝ Բե­րյո­զի­նը նշել է, որ այս­տեղ խո­սել են թյուր­քե­րեն եւ թա­թե­րեն, պարս­կե­րեն բար­բառ­նե­րով, իսկ տե­ղա­կան թյուր­քե­րեն բար­բա­ռը նա ո­րա­կել է որ­պես Դեր­բեն­թի բար­բա­ռից Ա­դեր­բի­ջա­նի բար­բա­ռին ան­ցում։

(Շարունակելի)