[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ. ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՈՒՄ ԵՎ ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄ

 

 

 

 

 

 

 

Դա­վիթ ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

ՄԱՍ V

(Սկիզբը՝ ՙԱԱ՚ թիվ 62« 63« 64« 65)

Բաք­վի սո­ցիալ-դե­մոկ­րա­տա­կան կազ­մա­կեր­պու­թյունն իր գոր­ծու­նեու­թյան ա­ռա­ջին քայ­լե­րից քա­րո­զել է պրո­լե­տա­րա­կան ին­տեր­նա­ցիո­նա­լիզ­մի սկզ­բունք­նե­րը։ ՙԲաք­վի բան­վոր­նե­րին օ­տար է ազ­գա­յին ա­մեն տե­սա­կի թու­նա­վո­րու­մը։ Ա­ռանց ազ­գե­րի տար­բե­րակ­ման պրո­լե­տար­նե­րի հա­մե­րաշ­խու­թյու­նը նրանց հա­մար սր­բա­զան պատ­վի­րան է՚։ Կով­կա­սի բոլ-
­շե­ւի­կյան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյունն ստա­ցել է Վ. Ի. Լե­նի­նի բարձր գնա­հա­տա­կա­նը։ ՙՄեզ մոտ եւ Կով­կա­սում,- 1913 թվա­կա­նին գրել է Լե­նի­նը,- սո­ցիալ-դե­մոկ­րատ վրա­ցի­նե­րը + հա­յե­րը + թա­թար­նե­րը + ռուս­ներն ա­վե­լի քան 10 տա­րի միա­սին են աշ­խա­տել միաս­նա­կան սո­ցիալ-դե­մոկ­րա­տա­կան կազ­մա­կեր­պու­թյան մեջ։ Սա ար­տա­հայ­տու­թյուն չէ, այլ ազ­գա­յին հար­ցի պրո­լե­տա­րա­կան լու­ծում։ Միակ լու­ծու­մը՚։
Այդ ժա­մա­նակ բոլ­շե­ւիկ­նե­րի առ­ջեւ ծա­ռա­ցած կա­րե­ւո­րա­գույն խն­դիր­նե­րից մեկն էր հե­ղա­փո­խա­կան պայ­քա­րի մեջ աշ­խա­տա­վոր մու­սուլ­ման­նե­րի լայն ներգ­րա­վու­մը։ Բաք­վի կո­մի­տեն սերտ կա­պեր էր պահ­պա­նում Մի­ջին Ա­սիա­յի, Դաղս­տա­նի, Հյու­սի­սա­յին Կով­կա­սի հե­ղա­փո­խա­կան սո­ցիալ-դե­մոկ­րատ­նե­րի հետ, նրանց օգ­նում էր ստեղ­ծել սո­ցիալ-դե­մոկ­րա­տա­կան խմ­բակ­ներ ու խմ­բեր, տա­րա­ծել մարք­սիս­տա­կան գա­ղա­փար­նե­րը, ստեղ­ծել ընդ­հա­տա­կյա տպագ­րա­կան տեխ­նի­կա։ Բաք­վից Ան­դր­կաս­պյան երկ­րա­մաս են ժա­մա­նել կու­սակ­ցա­կան աշ­խա­տող­ներ, Գրոզ­նիում ակ­տիվ կու­սակ­ցա­կան աշ­խա­տանք է ծա­վա­լել կու­սակ­ցու­թյան Բաք­վի կո­մի­տեի ան­դամ Ի. Տ. Ֆիո­լե­տո­վը, իսկ Դաղս­տա­նի սո­ցիալ-դե­մոկ­րա­տա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի խնդ­րան­քով այն­տեղ են ու­ղարկ­վել քա­րո­զիչ­ներ, զանգ­վա­ծա­յին ա­գի­տա­տոր­ներ, փո­խանց­վել է զգա­լի քա­նա­կու­թյամբ կու­սակ­ցա­կան գրա­կա­նու­թյուն։
Մյուս կա­րե­ւո­րա­գույն հո­սանքն է դար­ձել պան­թյուր­քիզ­մի գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը։ Հենց պան­թյուր­քիզ­մի հետ եւ դրա դեմ պայ­քարն է XIX դա­րի երկ­րորդ կե­սից ընդ­հուպ մին­չեւ մեր ժա­մա­նակ­նե­րը դար­ձել Ա­րե­ւե­լյան Ան­դր­կով­կա­սի պատ­մու­թյան ո­րո­շող բա­ղադ­րի­չը։ Եվ XX դա­րի սկզ­բից մին­չեւ ԽՍՀՄ փլու­զու­մը պան­թյուր­քիզ­մի հիմ­նա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան եւ գա­ղա­փա­րա­խո­սա­կան մր­ցա­կից­նե­րից մե­կը բոլ­շե­ւիզմն էր կամ խոր­հր­դա­յին կո­մու­նիզ­մը, ո­րոնց պայ­քա­րի աս­պա­րեզն ահ­ռե­լի տա­րածք էր ընդ­գր­կում, ո­րը նե­րա­ռում էր Կով­կա­սը, Պո­վոլ­ժիեն, Կենտ­րո­նա­կան Ա­սիան, Սի­բի­րի մի շարք շր­ջան­ներ։ Եվ այս­տեղ ա­մե­նա­կա­րե­ւոր շր­ջան­նե­րից մե­կը հենց Ա­րե­ւե­լյան Ան­դր­կով­կասն էր, այդ պայ­քա­րի յու­րա­տե­սակ ա­ռաջ­նա­գի­ծը։
Պան­թյուր­քիզ­մի հիմ­նա­կան գա­ղա­փարն էր բո­լոր թյուրք ժո­ղո­վուրդ­նե­րի կամ թյուր­քա­կան աշ­խար­հի միա­վո­րու­մը մեկ պե­տու­թյան մեջ՝ Թուր­քիա­յի ա­ռաջ­նոր­դու­թյամբ։ Որ­քան էլ պա­րա­դոք­սալ թվա, բայց պան­թյուր­քիզ­մի գա­ղա­փա­րը թուր­քա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն չէ։ Այն մշակ­վել է Օս­մա­նյան կայս­րու­թյան սահ­ման­նե­րից դուրս։ Պան­թյուր­քիզ­մի գա­ղա­փար­նե­րի հե­ղի­նակ­ներն են ե­ղել եվ­րո­պա­ցի­նե­րը, անգ­լիա­կան, ֆրան­սիա­կան, գեր­մա­նա­կան եւ ավ­ստ­րիա­կան իշ­խող շր­ջա­նակ­ներն ու նրանց հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը։

Պան­թյուր­քիզ­մի ստեղ­ծան տրա­մա­բա­նու­թյու­նը չա­փա­զանց պարզ էր։ Այդ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն էր ըն­ձե­ռում միա­ժա­մա­նակ հաս­նե­լու եր­կու կա­րե­ւո­րա­գույն նպա­տա­կի։ Ա­ռա­ջին՝ Եվ­րո­պա­յում իր տե­րու­թյուն­նե­րի կորս­տի պատ­ճա­ռով եվ­րո­պա­կան տե­րու­թյուն­նե­րի դեմ ռե­ւան­շի տեն­չա­ցող Թուր­քիան այդ տա­րածք­նե­րի վե­րա­դարձն այ­լեւս չէր դի­տար­կում որ­պես իր հիմ­նա­կան խն­դիր եւ այս­պի­սով չէր սպառ­նում եվ­րո­պա­կան եր­կր­նե­րին։ Ուս­տի կա­րե­լի էր թուր­քա­կան հնա­րա­վոր էքս­պան­սիա­յի ուղ­ղու­թյու­նը Եվ­րո­պա­յից եւ նախ­կի­նում օս­ման­նե­րի նվա­ճած եվ­րո­պա­կան մեծ տե­րու­թյուն­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ գտն­վող տա­րածք­նե­րից շր­ջել Ռու­սա­կան կայս­րու­թյան ուղ­ղու­թյամբ, ո­րի տի­րա­պե­տու­թյան տակ էր Օս­մա­նյան կայս­րու­թյու­նից դուրս գտն­վող թյուրք ժո­ղո­վուրդ­նե­րի հիմ­նա­կան զանգ­վա­ծը։ Ինչ­պես գրել է պան­թյուր­քիզ­մի գա­ղա­փա­րա­խոս­նե­րից մե­կը՝ Մու­նիս Թե­քի­նալ­փը, նույն ին­քը՝ Մոիզ Քոե­նը, թուր­քա­կան քա­ղա­քակր­թու­թյան ստեղծ­ման հա­մար 12-15 մլն օս­մա­նյան թուր­քե­րը բա­վա­րար չէին, եւ պար­տա­դիր էր Օս­մա­նյան կայս­րու­թյան սահ­ման­նե­րից դուրս ապ­րող 40-50 մլն թյուր­քե­րի միա­վո­րու­մը մեկ միաս­նա­կան պե­տու­թյան մեջ։
Այս­պի­սով, Օս­մա­նյան կայս­րու­թյունն իր հա­յաց­քը պետք է ուղ­ղեր դե­պի ռու­սա­կան տա­րածք­ներ, եւ այդ կերպ եր­կու կայս­րու­թյուն­նե­րի բա­խում­նե­րի հե­տե­ւան­քով թու­լա­նում էին եր­կուսն էլ, շա­հող էին դուրս գա­լիս եվ­րո­պա­կան մեծ տե­րու­թյուն­նե­րը, ո­րոնք կա­րող էին դրա ար­դյուն­քում ի­րենց ազ­դե­ցու­թյան ո­լոր­տի մեջ նե­րա­ռել Թուր­քիա­յի վե­րահս­կած լրա­ցու­ցիչ տա­րածք­ներ։
Սա իր հեր­թին կբա­ցա­ռեր Ռու­սա­կան եւ Օս­մա­նյան կայս­րու­թյուն­նե­րի մի­ջեւ ռազ­մա­վա­րա­կան ու եր­կա­րա­ժամ­կետ միու­թյան ցան­կա­ցած հնա­րա­վո­րու­թյու­նը, սցե­նար, ո­րը եվ­րո­պա­կան մեծ տե­րու­թյուն­նե­րի հա­մար կա­րող էր դառ­նալ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­ղետ եւ ի­րենց շա­հե­րին ի­րա­կան սպառ­նա­լիք­ներ ստեղ­ծել Եվ­րո­պա­յում, Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա­յում, Հնդ­կաս­տա­նում եւ այլ տա­րա­ծաշր­ջան­նե­րում։ Այս ճա­նա­պար­հին ա­մե­նա­գոր­ծուն պատ­նեշ­նե­րից մե­կը հենց պան­թյուր­քիզմն էր։
Պան­թյուր­քիզ­մը, հնա­րա­վոր է, ե­ղել է նաեւ ա­մե­նաար­դյու­նա­վետ մի­ջո­ցը՝ խարխ­լե­լու պա­նիս­լա­միզ­մի դիր­քե­րը՝ գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն, ո­րը քա­րո­զում էր բո­լոր մու­սուլ­ման­նե­րի միա­վո­րում եւ իս­լա­մա­կան միաս­նա­կան գեր­տե­րու­թյան ստեղ­ծում, որն ակ­տի­վո­րեն ա­ռաջ էր տա­նում Օս­մա­նյան կայս­րու­թյու­նը, ա­ռա­վել եւս, որ թուրք սուլ­թա­նը դեռ Սե­լիմ I Յա­վու­զի կա­ռա­վար­ման (1517 թվա­կա­նից) տա­րի­նե­րից ի վեր խա­լիֆ էր։
Պա­նիս­լա­միզ­մից զգու­շա­նում էին բրի­տա­նա­ցի­նե­րը, հատ­կա­պես՝ Հնդ­կաս­տա­նում։ Բրի­տա­նա­կան կայս­րու­թյան կող­մից Հնդ­կաս­տա­նի վերջ­նա­կան նվա­ճու­մից հե­տո տե­ղա­ցի մու­սուլ­ման­ներն սկ­սե­ցին ա­վե­լի շատ հա­մակ­րանք տա­ծել Օս­մա­նյան կայս­րու­թյան հան­դեպ՝ նրա հետ նաեւ քա­ղա­քա­կան հույ­սեր կա­պե­լով։ Շատ մու­սուլ­ման­ներ նույ­նիսկ ներ­գաղ­թել են Թուր­քիա­յի սահ­ման­նե­րում եւ պատ­վի ար­ժա­նա­ցել հենց սուլ­թան­նե­րից։ Պան­թյուր­քիզ­մը ցն­ցեց միաս­նու­թյունն ու ա­ռանց այն էլ բազ­մազգ Օս­մա­նյան կայս­րու­թյու­նը եւ նե­ղաց­րեց այդ գեր­տե­րու­թյան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մա­նեւ­րի տա­րած­քը։ Այդ հա­մա­տեքս­տում ոչ թուր­քա­կան մու­սուլ­մա­նա­կան բնակ­չու­թյան տա­րածք­նե­րի ա­նեք­սիա­յի հա­մար նա­խադ­րյալ­ներ ստեղծ­վե­ցին, ա­ռա­վել եւս, որ գա­ղու­թաց­ման պրո­ցե­սի ա­վար­տից հե­տո նրանք կազ­մե­ցին այն տա­րած­քը, ո­րը դեռ հնա­րա­վոր էր գա­ղու­թաց­նել։
Սա­կայն, միեւ­նույն ժա­մա­նակ, թուր­քա­կան գոր­ծո­նը շա­րու­նա­կեց մնալ կա­րե­ւոր դիր­քում։ Պան­թյուր­քիզ­մը Թուր­քիա­յին այ­լընտ­րանք տվեց՝ այս­պես կոչ­ված պա­սիո­նար է­ներ­գիա տաս­նա­մյակ­նե­րի հա­մար, հատ­կա­պես՝ Ռու­սաս­տա­նի հետ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, ա­ռա­վել եւս, որ հնա­րա­վոր ռուս-թուր­քա­կան միու­թյու­նը կա­րող էր ամ­բող­ջո­վին փո­խել հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նում ռազ­մա­կան-ռազ­մա­վա­րա­կան հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը։ Պան­թյուր­քա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար ա­ռա­ջին քայ­լը ե­ղավ ար­դեն նշ­ված թյուր­քիզ­մի գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը։ Ա­ռա­ջին հա­յաց­քից կա­րող է թվալ, թե խն­դի­րը հեշտ է լու­ծել։ Սա­կայն ի­րա­կա­նում դա բարդ գոր­ծըն­թաց էր։ Բա­վա­կան է նշել, որ այդ ժա­մա­նակ Օս­մա­նյան կայս­րու­թյու­նում ՙթուրք՚ բա­ռը վի­րա­վո­րա­կան էր։ Թյուր­քիզ­մի ար­մա­տա­վոր­մա­նը զու­գա­հեռ ըն­թա­նում էր պան­թյուր­քիզ­մի ակ­տիվ քա­րոզ­չու­թյուն։
Այդ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար ա­ռա­ջին հեր­թին անհ­րա­ժեշտ էր Օս­մա­նյան կայս­րու­թյան եւ Ան­դր­կով­կա­սի ու Ի­րա­նի մի­ջեւ ընդ­հա­նուր էթ­նիկ սահ­ման ստեղ­ծել, ՙմաք­րել՚ տա­րածք­նե­րը ոչ թուր­քա­կան բնակ­չու­թյու­նից, մաս­նա­վո­րա­պես՝ հա­յե­րից, ա­սո­րի­նե­րից, հույ­նե­րից, ինչ­պես նաեւ եզ­դի­նե­րից։ Դա պան­թյուր­քա­կան ծրագ­րե­րի գլ­խա­վոր պայ­մանն էր։ Հատ­կա­պես կա­րե­ւո­րու­թյուն ստա­ցավ ՙԹուր­քա­կան Հա­յաս­տան՚ կոչ­ված տա­րած­քը։ Իո­սիֆ Ստա­լի­նը դրան հե­տե­ւյալ սահ­մա­նու­մը տվեց. ՙԴա հենց այն ՙդրախ­տա­յին ան­կյունն՚ է, ո­րը եր­կար տա­րի­ներ ծա­ռա­յել է եւ կշա­րու­նա­կի ծա­ռա­յել Ա­րեւ­մուտ­քի ա­գահ դի­վա­նա­գի­տա­կան իղ­ձե­րի եւ Ա­րե­ւել­քի ա­րյու­նոտ վար­չա­կան մար­զանք­նե­րի ա­ռար­կա՚։
20-րդ դա­րի սկզ­բին պան­թյուր­քա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան բեկ­ման ա­ռանց­քա­յին կե­տե­րից մե­կը դար­ձավ Ան­դր­կով­կա­սը։ Այս­տեղ միա­ձուլ­վե­ցին մի շարք ռազ­մա­վա­րա­կան, աշ­խար­հագ­րա­կան, էթ­նո­քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան եւ այլ գոր­ծոն­ներ։ Ան­դր­կով­կա­սը դար­ձավ կա­մուրջ, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պոր­տա­լար Ա­ռա­ջա­վոր Ա­սիա­յում, Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում, Հյու­սի­սա­յին Կով­կա­սում, Ի­րա­նում, Պո­վո­լո­ժիեում։ Այս­տեղ թյուր­քա­կան բնակ­չու­թյան մեծ զանգ­ված կար, ո­րը, ինչ­պես նշ­վեց, վերջ­նա­կա­նա­պես դեռ չէր ձե­ւա­վոր­վել որ­պես միաս­նա­կան ազգ։ Այդ տա­րած­շր­ջա­նում ու­ժեղ էին նաեւ կրո­նա­կան դա­վա­նանք­նե­րը, հատ­կա­պես մու­սուլ­մա­նա­կան բնակ­չու­թյան շր­ջա­նում, եւ այս­տեղ էր Բաք­վի նավ­թը։ Հենց այդ պատ­ճա­ռով տվյալ տա­րած­քը դար­ձավ ինչ­պես մեծ գեր­տե­րու­թյուն­նե­րի, այն­պես էլ տար­բեր գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն­նե­րի պայ­քա­րի կա­րե­ւո­րա­գույն թա­տե­րա­բե­մե­րից մե­կը։
(Շարունակելի)