[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆ. ՆՈՐ ԵՎ ՀԻՆ ԴԱ­ՇԻՆՔ

Սար­գիս Մե­լիք-Շահ­նա­զա­րյան

 Հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նից այն կողմ, մեկ այլ ուղ­ղու­թյու­նում Ադր­բե­ջա­նի դաշ­նա­կից Թուր­քիան փոր­ձում է մի քա­նի հա­վակ­նու­թյուն­ներ ի­րա­գոր­ծել` միան­գա­մից օգ­տա­գոր­ծե­լով իր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մի քա­նի վեկ­տոր­ներ: Բայց ի­րա­վի­ճա­կը դա­սա­վոր­վում է ոչ հօ­գուտ վեր­ջի­նիս:

Օ­րի­նակ` ինչ­պես Մի­ջերկ­րա­կան ծո­վի պա­րա­գա­յում, երբ դեռևս նո­յեմ­բե­րի վեր­ջին Էր­դո­ղա­նը և Սա­րա­ջը հա­մա­ձայ­նու­թյան ե­կան Լի­բիա­յի և Թուր­քիա­յի միջև արևմտյան մի­ջերկ­րա­ծո­վյան շր­ջան­նե­րում ազ­դե­ցու­թյուն­նե­րի գո­տու բա­ժան­ման շուրջ` խախ­տե­լով Հու­նաս­տա­նի ծո­վա­յին սահ­ման­նե­րը: Ամս­վա սկզ­բին Հու­նաս­տանն իր հեր­թին պայ­մա­նա­գիր է ստո­րագ­րել Ե­գիպ­տո­սի հետ արևմտյան մի­ջերկ­րա­ծո­վյան սահ­ման­նե­րում ազ­դե­ցու­թյուն­նե­րի գո­տու բա­ժան­ման մա­սին, ո­րի դեմ վր­դով­մուն­քով հան­դես է ե­կել Թուր­քիան: Հու­նաս­տա­նի, Կիպ­րո­սի և Հա­յաս­տա­նի հա­կա­թուր­քա­կան դա­շին­քը դեռևս հու­նի­սին ա­պա­ցու­ցեց իր ար­դյու­նա­վե­տու­թյու­նը` ե­ռա­կողմ դա­շին­քով հան­դես գա­լով ՄԱԿ-ի Գլ­խա­վոր Ա­սամբ­լեա­յում թուրք թեկ­նա­ծուի դեմ: Դեռ ա­վե­լին` Կիպ­րո­սի և ու­րիշ հու­նա­կան կղ­զի­նե­րի նկատ­մամբ Թուր­քիա­յի է­ներ­գե­տիկ հա­վակ­նու­թյուն­նե­րը յուղ լց­րե­ցին կրա­կին:
Ձևա­վոր­վել է ևս մեկ դա­շինք, ո­րին Հա­յաս­տա­նը պետք է միա­նա: Դա­շին­քին ար­դեն ան­դա­մակ­ցում են Ե­գիպ­տո­սը, Ա­ՄԷ-ն և Ֆրա­սիան: Սա մի դա­շինք է, ո­րը դեմ է հան­դես գա­լիս Լի­բիա­յում թուր­քա­կան որևէ տե­սա­կի ներ­կա­յու­թյան: Ակն­հայտ է դառ­նում, որ ա­րա­բա­կան պե­տու­թյուն­նե­րը հոգ­նել են Թուր­քիա­յին որ­պես սուն­նիա­կան աշ­խար­հի ա­ռաջ­նոր­դը տես­նե­լուց, ո­րը միայն պա­տե­րազմ­նե­րի և ա­վե­րա­ծու­թյուն­նե­րի ա­կունք է: Դեռևս հու­նի­սի վեր­ջին Ե­գիպ­տո­սի նա­խա­գահ Աբ­դել Ֆաթ­թահ աս-Սի­սին հայ­տա­րա­րեց, որ Ե­գիպ­տո­սը կա­րող է ցան­կա­ցած պա­հի իր զոր­քե­րը մտց­նել Լի­բիա` սա­տա­րե­լու գե­նե­րալ Հաֆ­թա­րին: Այս պա­րա­գա­յում Ե­գիպ­տո­սի հետ թուր­քե­րի բա­խում­ներն ար­դեն ան­խու­սա­փե­լի են:
Հա­յաս­տա­նին հարկ է ու­շադ­րու­թյան առ­նել այն հան­գա­ման­քը, որ ա­րա­բա­կան եր­կր­նե­րի հետ Թուր­քիա­յի կոնֆ­լիկ­տը կա­րող է դուրս գալ Լի­բիա­յի սահ­ման­նե­րից, այ­սինքն` կա­րող է տա­րած­վել ողջ Մեր­ձա­վոր Արևել­քով մեկ (Սի­րիա, Ի­րաք, քր­դեր և այլն), ո­չինչ չա­սե­լով ար­դեն այն­պի­սի գեր­տե­րու­թյուն­նե­րի շա­հե­րի մա­սին, ինչ­պի­սիք են Ի­րա­նը, Չի­նաս­տա­նը և Ռու­սաս­տա­նը: ՙԶրո խն­դիր հարևան­նե­րի հետ՚ քա­ղա­քա­կա­նու­թյան փո­խա­րեն կա­րող են ի հայտ գալ խն­դիր­ներ բո­լոր հարևան­նե­րի հետ ու ոչ միայն: Ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը նման ըն­թացք ստա­նա­լու պա­րա­գա­յում, ե­թե Թուր­քիան պա­տե­րազմ սան­ձա­զեր­ծի միան­գա­մից մի քա­նի ուղ­ղու­թյուն­նե­րով, Ադր­բե­ջա­նին ցու­ցա­բեր­վող օգ­նու­թյու­նը կա­րող է դա­դա­րել մշ­տա­կան լի­նե­լուց, ինչ­պես 1990-ա­կան թվա­կան­նե­րի սկզ­բին էր: Այդ ա­ռու­մով Հա­յաս­տա­նը կս­տա­նա ա­ռա­վե­լու­թյուն Ադր­բե­ջա­նի հետ պայ­քա­րում և տա­րա­ծաշր­ջա­նում ա­ռա­վել ա­զատ գոր­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն:
;