Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Ադրբեջանը բացահայտվում է

Վահրամ Աթանեսյան

 Արցախի նախագահն օրերս աշխատանքային խումբ է ձեւավորել՝ լիբանանահայությանն աջակցության հետ կապված հարցերը համակարգելու նպատակով: Բեյրութ է հասել Արցախի մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը: Հանրությունը մասնակցում է դրամահավաքին: Խորհրդակցությանն Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, որ Արցախը, չնայած բնակարանային սուղ պայմաններին, պատրաստ է օթեւան տալ լիբանանահայ եղբայրենրին եւ քույրերին: Այս հայտարարությունը Բաքվում հիստերիա է առաջացացրել: Դա հասկանալի է, հայկական երկրորդ պետությունն իր աջակցությամբ շատ որոշակի սուբյեկտություն է ցուցաբերում: Այդ գործընթացի դեմ Ադրբեջանը բացարձակապես անզոր է, երբ խնդիրը կարգավորվում է իրավական հարթությունում: Միջազգային հումանիտար օրենքները պետություններին ոչ միայն չեն արգելում օթեւան տալ անօթեւաններին, այլեւ խրախուսում են: Քաջ գիտակցելով, որ եթե լիբանանահայությունը որոշի վերաբնակվել Հայաստանում եւ Արցախում, ապա դրա դեմ իրավական ճանապարհով ոչինչ չի կարող անել, ալիեւյան ռեժիմը բացահայտվում է որպես ահաբեկչական եւ սպառնում, որ Արցախ տեղափոխված լիբանանահայերին սպասում է այն ճակատագիրը, ինչ հայերին վիճակվել է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում:

Ինչի՞ մասին է խոսքը: Անկասկած՝ Թալիշում Խալափյան ամուսինների բարբարոսական սպանության: Ահա այդպես, ալիեւյան քարոզչամիջոցն ի լուր աշխարհի հայտարարում է, որ Արցախի խաղաղ բնակչությունը, միեւնույն է, մի օր ենթարկվելու է դաժան կոտորածի, եւ լիբանանահայերը, եթե մտահոգված են սեփական անվտանգությամբ, թող օթեւան փնտրեն ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում: Դա փաստացի սպառնալիք է ողջ հայության հասցեին: Արցախի պատկան կառույցները պետք է ժամ առաջ միջազգային հանրությանը տեղյակ պահեն այդ մասին: Ադրբեջանն ինքն է բացահայտվում որպես ահաբեկչական կազմավորում: