[ARM]     [RUS]     [ENG]

Ա­ՐԵՎ­ՄՈՒՏ­ՔԻՑ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱ­ԼԻՍ ԹՈՒՐ­ՔԻԱ­ՅԻ ՏԵ­ՂԸ ՄԻ­ՋԵՐԿ­ՐԱ­ԿԱ­ՆՈՒՄ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Մեկ շա­բաթ ա­ռաջ հայտ­նի դար­ձավ, որ ԱՄՆ 4 կոնգ­րե­սա­կան­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ 2 տա­րով սա­ռեց­վել է Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի կող­մից զեն­քի վա­ճառ­քը Թուր­քիա­յին։ Այս մա­սին ի­րա­զե­կեց ա­մե­րի­կյան ՙDefence News՚-ը՝ նշե­լով, որ պատ­ճա­ռը S-400 զե­նի­թահր­թի­ռա­յին ՀՕՊ հա­մա­կար­գե­րի վե­րա­բե­րյալ ռուս-թուր­քա­կան գոր­ծարքն է։ Վեր­ջի­նիս հետ կապ­ված ո­րոշ ման­րա­մաս­ներ շա­րադ­րե­լուց հե­տո ա­մե­րի­կյան աղ­բյու­րը հա­վե­լում է, որ վեր­ջին ան­գամ Վա­շինգ­տո­նը զեն­քի վա­ճառ­քի սա­ռե­ցում Թուր­քիա­յի նկատ­մամբ կի­րա­ռել էր այն ժա­մա­նակ, երբ թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը զավ­թել էին Կիպ­րոս կղ­զու մի մա­սը։

Տե­ղե­կատ­վու­թյու­նը են­թա­տեքստ ու­նի։ Ռուս-թուր­քա­կան գոր­ծարքն ըն­դա­մե­նը պատր­վակ է, թուր­քա­կան կող­մի հետ զեն­քի վա­ճառ­քի պայ­մա­նագ­րե­րի սա­ռեց­ման գլ­խա­վոր պատ­ճա­ռը նրա ծա­վա­լա­պաշ­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյունն է Մի­ջերկ­րա­կան ծո­վում և Լի­բիա­յում։ Խոս­քը մի տա­րա­ծաշր­ջա­նի մա­սին է, որ­տեղ Միա­ցյալ Նա­հանգ­ներն ու Եվ­րա­միու­թյունն ու­նեն ընդ­գծ­ված դե­րա­կա­տա­րու­թյուն և հա­մա­տեղ­վող շա­հեր։
Եվ­րա­միու­թյան դի­վա­նա­գի­տու­թյան ղե­կա­վար Ժո­զեֆ Բո­րե­լը օ­գոս­տո­սի 16-ին Թուր­քիա­յին կոչ էր ա­րել դա­դա­րեց­նել Մի­ջերկ­րա­կան ծո­վի՝ Հու­նաս­տա­նի հետ վի­ճե­լի տա­րած­քում նավ­թի և գա­զի հե­տա­խուզ­ման բո­լոր աշ­խա­տանք­նե­րը։ Դրա­նից հե­տո Ան­կա­րան պետք է ամ­բող­ջո­վին և բա­րեխղ­ճո­րեն ներգ­րավ­վի Եվ­րա­միու­թյան հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րում։ Բո­րե­լը մատ­նա­ցույց է ա­րել թուր­քա­կան նա­վի կող­մից հո­րատ­ման աշ­խա­տանք­նե­րի հետևան­քով Մի­ջերկ­րա­կա­նի արևե­լյան հատ­վա­ծում ա­ռա­ջա­ցած լար­վա­ծու­թյու­նը։ Իսկ Հու­նաս­տանն ու Կիպ­րո­սը, որ­պես Եվ­րա­միու­թյան ան­դամ պե­տու­թյուն­ներ, ԵՄ-ին կոչ են ա­րել անհ­րա­ժեշտ քայ­լեր ձեռ­նար­կել Արևե­լյան Մի­ջերկ­րա­կա­նում Թուր­քիա­յի կող­մից ի­րա­կա­նաց­վող ա­պօ­րի­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դա­դա­րեց­ման ուղ­ղու­թյամբ։ Հու­նաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Նի­կոս Դեն­դիա­սը հայ­տա­րա­րել է, որ Թուր­քիա­յի գոր­ծո­ղու­թյուն­ներն ուղղ­ված են ԵՄ-ի դեմ« և դրանց պետք է հա­մար­ժեք ար­ձա­գանք տր­վի։ Այ­նու­հետև ի­րա­զե­կել է, որ Հու­նաս­տանն ու Կիպ­րո­սը կմաս­նակ­ցեն Բեռ­լի­նում օ­գոս­տո­սի 27-28-ը կա­յա­նա­լիք Եվ­րա­միու­թյան Արևե­լյան գոր­ծըն­կե­րու­թյան (ԱԳ) նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի նիս­տին, որ­տեղ կքն­նարկ­վի ԵՄ ար­տա­քին գոր­ծե­րի և անվ­տան­գու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան հար­ցե­րով բարձր ներ­կա­յա­ցու­ցիչ, Եվ­րո­պա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ժո­զեֆ Բո­րե­լի կող­մից նա­խանշ­ված՝ Թուր­քիա­յի դեմ նա­խա­տես­վող պատ­ժա­մի­ջոց­նե­րի ցան­կը։ Տն­տե­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րը կկի­րառ­վեն այն դեպ­քում, ե­թե հաս­տատ­վեն ԵՄ ան­դամ բո­լոր 27 եր­կր­նե­րի կող­մից։
Որ­քա­նո՞վ կյան­քի կկոչ­վեն Թուր­քիա­յի նկատ­մամբ նա­խա­տես­վող պատ­ժա­մի­ջոց­նե­րը, պարզ կդառ­նա ԱԳ նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի նիս­տից հե­տո։ Եվ­րո­պան Ան­կա­րա­յին նա­խազ­գու­շաց­նում է Արևե­լյան Մի­ջերկ­րա­կա­նում գոր­ծո­ղու­թյուն­նե­րը չա­փա­վո­րե­լու և ԵՄ-ի ազ­դե­ցու­թյան հետ հաշ­վի նս­տե­լու մա­սին։
Մի­ջերկ­րա­կան ծո­վում Թուր­քիա­յին հա­կազ­դող գլ­խա­վոր ու­ժը Ֆրան­սիան է, ո­րը հան­դես է գա­լիս որ­պես ՆԱ­ՏՕ-ի ան­դամ պե­տու­թյուն։ Ֆրան­սիան այս­տեղ, ի ա­ջակ­ցու­թյուն Հու­նաս­տա­նի, եր­կու կոր­ծա­նիչ և ֆրե­գատ է տե­ղա­կա­յել։

Թուր­քիա­յի շուրջ օ­ղա­կը սեղմ­վում է։ Օ­գոս­տո­սի 13-ին հայտ­նի դար­ձավ, որ Իս­րա­յե­լը և Ա­րա­բա­կան Միա­ցյալ Է­մի­րու­թյուն­նե­րը երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բա­րե­լավ­ման մա­սին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն են ձեռք բե­րել՝ ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փի միջ­նոր­դու­թյամբ։ Սպի­տակ տան ղե­կա­վա­րը, Իս­րա­յե­լի վար­չա­պետ Բե­նյա­մին Նե­թա­նյա­հուն և Ա­բու Դա­բիի թա­գա­ժա­ռանգ՝ ար­քա­յազն Մո­հա­մեդ ալ Նա­հյա­նը հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյուն են տա­րա­ծել։ Իս­րա­յե­լի և Ա­րա­բա­կան Միա­ցյալ Է­մի­րու­թյուն­նե­րի միջև ձեռք բեր­ված հա­մա­ձայ­նու­թյունն ան­մի­ջա­պես ար­ժա­նա­ցավ Թուր­քիա­յի նա­խա­գա­հի կոշտ ար­ձա­գան­քին։ Էր­դո­ղա­նը, որ­պես պա­տաս­խան, կա­րող է Ա­բու Դա­բիից հետ կան­չել իր դես­պա­նին։ Նրա խոս­քով՝ երկ­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյունն ան­նե­րե­լի քայլ է Պա­ղես­տի­նի հան­դեպ։
Թուր­քիա­յի նա­խա­գա­հի մտա­հո­գու­թյունն, ի­հար­կե, Պա­ղես­տի­նի ժո­ղովր­դի ճա­կա­տա­գի­րը չէ։ Ակն­հայտ է Վա­շինգ­տո­նի կող­մից Թուր­քիա­յին զս­պե­լու մի­ջոց­նե­րի կի­րա­ռու­մը, ո­րին հա­կազ­դելն այն­քան էլ դյու­րին չէ։
Թուր­քա­կան ՙՄի­լիեթ՚ թեր­թը Մի­ջերկ­րա­կա­նում ծա­վալ­ված ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ նշում է, որ հա­կա­մար­տու­թյու­նը հարկ է դի­տար­կել լայն հա­մա­տեքս­տում։ Թուր­քիա­յի հա­մար տա­րա­ծաշր­ջա­նի հա­րուստ հան­քա­վայ­րե­րը մեծ նշա­նա­կու­թյուն ու­նեն, քա­նի որ դրանք կա­րող են նպաս­տել երկ­րի տն­տե­սա­կան ա­ռա­ջըն­թա­ցին։ Այդ հնա­րա­վո­րու­թյու­նը բաց չթող­նե­լու հար­ցում Թուր­քիան վճ­ռա­կան է, ին­չի հա­մար էլ վե­ճի մեջ է մտել Ա­թեն­քի և Կիպ­րո­սի հույ­նե­րի հետ։ Բայց սա հար­ցի մի կողմն է։ Երկ­րոր­դը ռազ­մա­վա­րա­կան հար­թու­թյու­նում է. թուր­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը ձգ­տում է իր եր­կի­րը դարձ­նել տա­րա­ծաշր­ջա­նա­յին և նույ­նիսկ հա­մաշ­խար­հա­յին գեր­տե­րու­թյուն։ Խն­դիր է դր­վում Ան­կա­րա­յի ազ­դե­ցու­թյունն ընդ­լայ­նել Մեր­ձա­վոր Արևել­քից մինչև Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա։
Սա թուր­քա­կան մա­մու­լի մեկ­նա­բա­նու­թյունն է։ Տա­րա­ծաշր­ջա­նի զար­գա­ցում­նե­րի եվ­րո­պա­կան ար­ձա­գանք­ներն ա­ռա­վել խո­սուն են։ Ավ­ստ­րիա­կան Die Presse պար­բե­րա­կանն ար­ձա­նագ­րում է, որ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը գնում է բա­ցա­հայտ սադ­րանք­նե­րի, այս­պես կոչ­ված, հե­տա­խու­զա­կան նավ օգ­տա­գոր­ծե­լով զենք է ճո­ճում։ Հու­նաս­տա­նի դեմ ուղղ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րը վկա­յում են, որ Եվ­րա­միու­թյան հա­մար գլ­խա­վոր սպառ­նա­լի­քը էր­դո­ղա­նյան Թուր­քիան է, ո­րը Եվ­րո­պա­յին ծաղ­րու­ծա­նա­կի է են­թար­կում Է­գե­յան ծո­վում, Սի­րիա­յում և Լի­բիա­յում։ Էր­դո­ղա­նի ու­ղեր­ձը Եվ­րո­պա­յին այս­պի­սին է՝ դուք կախ­ված եք Թուր­քիա­յից փախս­տա­կան­նե­րի հար­ցում, մի գե­ղե­ցիկ օր դուք շատ ա­վե­լի թույլ կլի­նեք ռազ­մա­կան ա­ռու­մով, իսկ Թուր­քիան կլի­նի Մի­ջերկ­րա­կա­նում տի­րա­պե­տող գեր­տե­րու­թյու­նը։ Թեր­թը եզ­րա­կաց­նում է՝ ե­թե Եվ­րո­պան ևս մեկ ան­գամ սա կուլ տա, այս ան­գամ Հու­նաս­տա­նում, ա­պա Եվ­րա­միու­թյան և Եվ­րո­պա­յի վրա խաչ պի­տի դր­վի։ Պար­բե­րա­կա­նի դի­տարկ­մամբ՝ լուրջ քա­ղա­քա­կա­նու­թյուն չէ Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ խիստ պատ­ժա­մի­ջոց­նե­րի կի­րա­ռու­մը, մյուս կող­մից էլ՝ Թուր­քիա­յին վճա­րե­լը (խոս­քը Թուր­քիա­յին ցու­ցա­բեր­վող ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան մա­սին է՝ փախս­տա­կան­նե­րի հոս­քը դե­պի ԵՄ պե­տու­թյուն­ներ կան­խե­լու դի­մաց)։
Արևմտյան ազ­դակ­նե­րին հա­կա­ռակ՝ Էր­դո­ղա­նը շա­րու­նա­կում է էքս­պան­սիո­նիս­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Օ­գոս­տո­սի 18-ին ՙDefence Turk՚-ը տե­ղե­կաց­րեց, որ Թուր­քիան պատ­րաստ­վում է ռազ­մա­ծո­վա­յին բա­զա հիմ­նել Լի­բիա­յի հյու­սիս-արևմտյան Միս­րա­տա քա­ղա­քում։ Լի­բիա­յում ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մի շարք հա­մա­ձայ­նագ­րեր են ստո­րագր­վել Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի և գլ­խա­վոր շտա­բի պե­տի, Կա­տա­րի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի և Լի­բիա­յի պաշտ­պա­նու­թյան փոխ­նա­խա­րա­րի մաս­նակ­ցու­թյամբ կա­յա­ցած հան­դիպ­մա­նը։
Ի՞նչ է սպաս­վում Էր­դո­ղա­նին Արևե­լյան գոր­ծըն­կե­րու­թյան նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի՝ Բեռ­լի­նում կա­յա­նա­լիք նիս­տում։ Պարզ կլի­նի շատ շու­տով։ Մինչ այդ հան­դի­պու­մը Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րոնն անհ­րա­ժեշտ է հա­մա­րում ուղ­ղա­կի ցույց տալ Թուր­քիա­յի տե­ղը Մի­ջերկ­րա­կա­նում: Paris Match հան­դե­սին տված հար­ցազ­րույ­ցում, ո­րը հրա­պա­րակ­վել է օ­գոս­տո­սի 20-ին, Մակ­րո­նը քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան է տա­լիս Ան­կա­րա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րին՝ շեշ­տե­լով, որ դրանք նպա­տա­կաուղղ­ված են Եվ­րա­միու­թյան ա­պա­կա­յու­նաց­մա­նը։ Նրա բնո­րոշ­մամբ՝ Էր­դո­ղա­նը վա­րում է զավ­թո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն՝ հիմն­ված ազ­գայ­նա­կա­նու­թյան և իս­լա­միզ­մի հա­մակ­ցու­թյան վրա, որն ան­հա­մա­տե­ղե­լի է Եվ­րո­պա­յի շա­հե­րի հետ։
Փա­րի­զից Մակ­րո­նը կարևոր ու­ղերձ է հղում Էր­դո­ղա­նին՝ Ֆրան­սիան մի­ջերկ­րա­ծո­վյան տե­րու­թյուն է։