[ARM]     [RUS]     [ENG]

Թուր­քիա՞, թե Ռու­սաս­տա՞ն. Ա­լիե­ւի ՙմեր­կու­թյու­նը՚

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Քա­ղա­քա­կան մեկ­նա­բան­նե­րից գրե­թե ոչ ոք ու­շադ­րու­թյուն չդարձ­րեց, որ տա­վու­շյան սրա­ցու­մից մոտ մեկ ա­միս ա­ռաջ Իլ­համ Ա­լիե­ւը հրա­պա­րա­կա­յին նվաս­տաց­րեց Ռու­սաս­տա­նին՝ Ադր­բե­ջա­նի դաշ­նա­կից եւ գոր­ծըն­կեր եր­կր­նե­րի շար­քում չն­շե­լով վեր­ջի­նիս։ Պատ­ճառն, ըստ ե­րե­ւույ­թին, սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի առ­քու­վա­ճառ­քի հա­մա­ձայ­նա­գի­րը թար­մաց­նե­լու հար­ցում Մոսկ­վա­յի ՙկա­մու­կաց՚ դիր­քո­րո­շումն է։ 

Նախ­կին գոր­ծարքն ամ­բող­ջո­վին ի­րա­կա­նաց­ված է, Ադր­բե­ջա­նը մի­ջազ­գա­յին գնե­րով 5 մի­լիարդ դո­լա­րի ռու­սա­կան սպա­ռա­զի­նու­թյուն է ձեռք բե­րել։ Այ­դու­հան­դերձ, Իլ­համ Ա­լիե­ւը չի հա­սել բաղ­ձա­լի հան­գր­վա­նի։ Նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, բայց հատ­կա­պես՝ ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յից հե­տո, Ռու­սաս­տա­նը Հա­յաս­տան է մա­տա­կա­րա­րել այն­պի­սի զի­նա­տե­սակ­ներ, որ հա­վա­սա­րակշ­ռում են Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան նե­րու­ժը։ Ադր­բե­ջա­նա­կան կող­մի ըն­կալ­մամբ՝ դա ՙստա­տուս-քվոն պահ­պա­նե­լու, ԼՂ կար­գա­վոր­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րի ի­մի­տա­ցիա ստեղ­ծե­լու ե­րաշ­խիք է՚։
Հրա­պա­րա­կավ ան­տե­սե­լով Ռու­սաս­տա­նին, Ա­լիե­ւը, հա­վա­նա­բար, հույս ու­ներ, որ Մոսկ­վան ան­մի­ջա­պես բա­նակ­ցու­թյուն­նե­րի դուռ կբա­ցի իր առ­ջեւ։ Դա տե­ղի չու­նե­ցավ։ Իսկ տա­վու­շյան ե­ռօ­րյա մար­տերն ա­պա­ցու­ցե­ցին, որ ու­ժի դիր­քե­րից ԼՂ կար­գա­վոր­ման տար­բե­րակ պար­տադ­րե­լու ա­լիե­ւյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հիմ­նո­վին ձա­խող­ված է։ Ճիշտ է, գտն­վեց քա­վու­թյան նո­խազ, Ա­լիե­ւը սե­փա­կան ձա­խո­ղում­նե­րը բար­դեց Էլ­մար Մա­մե­դյա­րո­վի վրա եւ նրան հե­ռաց­րեց արտ­գործ­նա­խա­րա­րի պաշ­տո­նից, բայց մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նից ո­չինչ չես թաքց­նի։ Եւ ան­գամ ա­մե­նա­թուր­քա­մետ փոր­ձա­գետ Մե­թյու Բրայ­զան ստիպ­ված էր խոս­տո­վա­նել, որ ԼՂ հար­ցում Ադր­բե­ջանն ինք­նու­րույն ո­րե­ւէ ար­դյուն­քի հաս­նել չի կա­րող։ Սա կա­տար­ված, ար­ձա­նագր­ված փաստ է։ Եւ վեր­լու­ծա­բան­նե­րը ներ­կա­յումս փոր­ձում են գու­շա­կել, թե քա­ղա­քա­կան մեր­կու­թյան դա­տա­պարտ­ված Իլ­համ Ա­լիեւն ի՞նչ է ա­նե­լու ա­ռա­ջի­կա­յում։
Դա­տե­լով ադր­բե­ջան­ցի փոր­ձա­գետ­նե­րի, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի եւ լրագ­րո­ղա­կան շր­ջա­նակ­նե­րի ար­ձա­գանք­նե­րից, այս պա­հին ադր­բե­ջա­նա­կան վեր­նա­խա­վը տրոհ­ված է ե­րեք մա­սի։ Ա­ռա­ջի­նը գտ­նում է, որ Ռու­սաս­տա­նի հետ դի­մա­կա­յու­թյու­նը ոչ մի տեղ չի տա­նում։ Երկ­րոր­դը շեշ­տադ­րում է Թուր­քիա­յի հետ ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ֆոր­մա­լաց­նե­լու կա­րե­ւո­րու­թյու­նը։ Եր­րոր­դը գտ­նում է, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան երկ­խո­սու­թյան ցան­կա­լի միջ­նորդ կա­րող է դառ­նալ Ի­րա­նը։ Վեր­ջին տե­սա­կե­տը լայն տա­րա­ծում չու­նի, ուս­տի այս պա­հին այն կա­րե­լի է պայ­մա­նա­կա­նո­րեն դուրս թող­նել հաշ­վեկշ­ռից։ Ընտ­րու­թյու­նը մեծ չէ, բայց ար­տա­քին քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման հար­ցադ­րումն այ­սօր հն­չում է այս հեր­թա­կա­նու­թյամբ՝ Թուր­քիա՞, թե Ռու­սաս­տա՞ն։ Ընդ ո­րում, բա­ժա­նա­րար գիծն անց­նում է իշ­խող ա­մուս­նա­կան զույ­գի մի­ջեւ։
Օ­րերս Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Պու­տի­նը Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յին ծնն­դյան օր­վա կա­պակ­ցու­թյամբ շնոր­հա­վո­րե­լով՝ նրան կար­գել է Ադր­բե­ջա­նում Ռու­սաս­տա­նի բա­րե­կամ։ Սկզ­բուն­քո­րեն այս գծի մեջ է նաեւ Իլ­համ Ա­լիե­ւը, ո­րի հա­մար թուր­քա­կան ընտ­րու­թյու­նը հղի է իշ­խա­նու­թյան կորս­տի ի­րա­կան սպառ­նա­լի­քով։ Վեր­լու­ծա­բան­նե­րից ո­մանք տպա­վո­րու­թյուն ու­նեն, որ Մոսկ­վան եւ Ան­կա­րան սուր մր­ցակ­ցում են Ադր­բե­ջա­նում ազ­դե­ցու­թյան հար­ցում։ Իլ­համ Ա­լիե­ւը վեր­ջին շր­ջա­նում Պու­տի­նից ՙլք­ված սի­րու­հու՚ կեց­վածք է դր­սե­ւո­րում։ Դա, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, մտած­ված եւ հաշ­վարկ­ված քայլ է։ Խն­դիրն այն է, թե Ռու­սաս­տա­նին ո՞ր տար­բե­րակն է ձեռն­տու՝ Ադր­բե­ջան՝ Մեհ­րի­բան Ա­լիե­ւա­յի՞, թե՞ Իլ­համ Ա­լիե­ւի ա­ռաջ­նոր­դու­թյամբ։ Բաք­վում չա­փա­զանց բարդ ի­րա­վի­ճակ է հա­սու­նա­նում։ Հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րը մե­ծա­մա­սամբ թուր­քա­մետ են։ Այդ հիմ­քով կա­րող է աշ­խու­ժա­նալ ար­մա­տա­կան ընդ­դի­մու­թյու­նը, որ ի­րեն հա­մա­րում է ադր­բե­ջա­նա­կան պե­տա­կա­նու­թյան հիմ­նա­դիր Մա­մեդ Է­մին Ռա­սուլ­զա­դեի գա­ղա­փա­րա­կան ժա­ռան­գոր­դը եւ թյուր­քա­կան ինք­նու­թյան պատ­վա­րը։ Ա­լիե­ւը կգ­նա՞ այդ տրա­մադ­րու­թյուն­նե­րի ճնշ­մա­նը, թե կեն­թարկ­վի հո­սան­քի՞ն։ Իսկ Ռու­սաս­տա­նը կհան­դուր­ժի՞ Թուր­քիա­յի ռազ­մա­կան ներ­կա­յու­թյու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում։
Ադր­բե­ջան­ցի փոր­ձա­գետ­նե­րից մե­կը հի­շեց­րել է, որ երբ Նա­րի­ման Նա­րի­մա­նո­վը հրա­ժար­վել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին ինք­նա­վա­րու­թյուն շնոր­հե­լու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նից, Մոսկ­վա­յից սպառ­նա­ցել են, որ Բա­քուն ռու­սա­կան քա­ղաք է, թող Ադր­բե­ջա­նը մայ­րա­քա­ղաք փնտ­րի Գյան­ջա­յում։ Պա­տա­հա­կա՞ն է այս հի­շե­ցու­մը։ Պա­տա­հա­կան չէ նաեւ, որ թուրք-ադր­բե­ջա­նա­կան ան­ցած հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը թուրք մեկ­նա­բան­նե­րից մե­կը հա­մե­մա­տել է 1918թ. սեպ­տեմ­բե­րի 15-ի հետ։ Դա թուր­քա­կան էքս­պե­դի­ցիոն կոր­պու­սի կող­մից Բա­քուն օ­կու­պաց­նե­լու եւ Ադր­բե­ջա­նին նվի­րե­լու օրն է։