[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱ­ՔՈՒՆ ՈՒ ԱՆ­ԿԱ­ՐԱՆ ՙՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀԱ­ՅԻՆ ՔԱՐ­ՏԵ­ԶԻ՚ ԿԱ­ՐԻՔ ՈՒ­ՆԵՆ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Թուր­քիա­յի զավ­թո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը Մեր­ձա­վոր Արևել­քում և Արևե­լյան Մի­ջերկ­րա­կա­նում, մյուս կող­մից՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սի խա­ղա­ղու­թյու­նը խա­թա­րող Ադր­բե­ջա­նի ան­զուսպ ագ­րե­սի­վու­թյու­նը, լր­ջո­րեն ան­հան­գս­տաց­նում են մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը։ Զավ­թո­ղա­կան, էքս­պան­սիո­նիս­տա­կան նկր­տում­ներ, պե­տա­կան մա­կար­դա­կով ռազ­մա­շունչ հռե­տո­րա­բա­նու­թյուն, տա­րած­քա­յին չհիմ­նա­վոր­ված պա­հանջ­ներ, պատ­մու­թյու­նը վե­րա­նա­յե­լու սուր հա­կում­ներ. նման ար­տա­քին քա­ղա­քա­կան ռազ­մա­վա­րու­թյու­նը հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան ակ­տոր­նե­րին այլևս ան­տար­բեր չի թող­նում։ Խոսքն այն մա­սին է, որ ագ­րե­սիվ կեց­վածք ըն­դու­նած եր­կիրն ինքն ի­րեն հե­ռաց­նում է հա­կա­մար­տու­թյան կար­գա­վո­րու­մից ու քա­ղա­քա­կան երկ­խո­սու­թյու­նից՝ ի չիք դարձ­նե­լով կա­յու­նու­թյան ա­պա­հով­ման ուղ­ղու­թյամբ գոր­ծադր­վող ջան­քե­րը։

Թուր­քիա­յի մա­սով կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ Արևե­լյան Մի­ջերկ­րա­կա­նում ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կի հաղ­թա­հար­մանն ուղղ­ված՝ Եվ­րա­միու­թյան և Հյու­սի­սատ­լան­տյան դա­շին­քի գոր­ծո­ղու­թյուն­ներն ի­րենց նպա­տա­կին չհա­սան։ Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նը Թուր­քիա­յի դեմ ՙկար­միր գծե­րի՚ քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րե­լու նա­խազ­գու­շա­ցում ա­րեց։ ՆԱ­ՏՕ-ի ղե­կա­վա­րու­թյու­նը, նկա­տի ու­նե­նա­լով կա­ռույ­ցի ներ­սում հա­կա­սու­թյուն­նե­րի խո­րա­ցու­մը, այժմ փոր­ձում է հար­թեց­նել սուր ան­կյուն­նե­րը։ Որ­քա­նով դա կհա­ջող­վի, դժ­վար է ա­սել։ ՆԱ­ՏՕ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Յենս Սթոլ­թեն­բերգն օ­րերս հայ­տա­րա­րեց, որ Ստամ­բուլն ու Ա­թեն­քը պայ­մա­նա­վոր­վել են Մի­ջերկ­րա­կա­նում հա­կա­մար­տու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման շուրջ բա­նակ­ցու­թյուն­ներ սկ­սել Դա­շին­քի շր­ջա­նակ­նե­րում։ Գլ­խա­վոր քար­տու­ղա­րի խոս­քերն ա­վե­լի շատ քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն են հի­շեց­նում, ո­րով­հետև Թուր­քիա­յի և Հու­նաս­տա­նի ներ­կա­յիս հա­րա­բե­րու­թյուն­նե­րը չեն հու­շում, որ նրանք պատ­րաստ են հետ­քայլ ա­նել ի­րենց դիր­քո­րո­շում­նե­րից։
Մեր­ձա­վոր Արևել­քում և Մի­ջերկ­րա­կան ծո­վի արևե­լյան հատ­վա­ծում Թուր­քիա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րին սա­տա­րում է Ադր­բե­ջա­նը, իսկ ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան տի­րույ­թում Ան­կա­րան է իր ան­վե­րա­պահ ա­ջակ­ցու­թյու­նը հայտ­նում Բաք­վին։ Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Հու­լու­սի Ա­քա­րը վեր­ջերս ՙAnadolu՚ գոր­ծա­կա­լու­թյան հար­ցե­րին պա­տաս­խա­նե­լիս խո­սել է հու­լի­սին հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին տե­ղի ու­նե­ցած ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին՝ հըն­թացս հի­շեց­նե­լով Ադր­բե­ջա­նի հետ եղ­բայ­րու­թյան մա­սին թե­զե­րը։ Ա­քա­րի ար­տա­հայ­տու­թյու­նը, որ Թուր­քիան ԼՂ հա­կա­մար­տու­թյան կողմ է հան­դի­սա­նում, կար­ծում ենք, ուղ­ղա­կի մար­տահ­րա­վեր էր Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րին։ Իլ­համ Ա­լիևը մեծ եղ­բո­րից հետ չմ­նաց. ըն­դու­նե­լով Հու­նաս­տա­նի նոր դես­պա­նի հա­վա­տար­մագ­րե­րը` նա հաս­կաց­րեց, որ պաշ­տո­նա­կան Բա­քուն թուրք-հու­նա­կան լար­վա­ծու­թյան հար­ցում ա­ջակ­ցե­լու է Թուր­քիա­յին։
Ղա­րա­բա­ղյան հիմ­նախ­նդ­րի վե­րա­բե­րյալ Ան­կա­րա­յից հն­չած հայ­տա­րա­րու­թյու­նը պետք է մեկ­նա­բան­վի ա­ռա­ջին հեր­թին ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի կող­մից։ Ե­թե նախ­կի­նում Ան­կա­րան ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում ի­րեն տես­նում էր միջ­նորդ պե­տու­թյան կար­գա­վի­ճա­կում, ա­պա այ­սօր Ադր­բե­ջա­նի հետ միա­սին պատ­րաստ­վում է պա­տե­րազ­մել Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի դեմ։ Ի դեպ, սա ա­ռա­ջին հայ­տա­րա­րու­թյու­նը չէ թուրք-ադր­բե­ջա­նա­կան հնա­րա­վոր ագ­րե­սիա­յի մա­սին։ Թուր­քա­կան կող­մի նման ռազ­մա­տենչ կեց­ված­քը, բնա­կա­նա­բար, չի կա­րող ան­տար­բեր թող­նել Ռու­սաս­տա­նին, ո­րը ՀՀ-ում տե­ղա­կայ­ված իր ռազ­մա­կան կոն­տին­գեն­տի մի­ջո­ցով վե­րահս­կում է հայ-թուր­քա­կան սահ­մա­նը՝ ա­պա­հո­վե­լով նաև իր անվ­տան­գու­թյու­նը Հա­րավ­կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում։

Մոսկ­վա­յից օ­րեր ա­ռաջ ե­կած ազ­դա­կը Թուր­քիա­յի՝ օ­րե­ցօր ա­հագ­նա­ցող սպառ­նա­լի­քին հա­կազ­դե­լու մա­սին էր։ Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պու­թյու­նը նա­խա­տե­սում է այս աշ­նա­նը զո­րա­վար­ժու­թյուն­ներ անց­կաց­նել Հա­յաս­տա­նի տա­րած­քում։ Հա­ղորդ­վում է, որ ՀԱՊԿ օ­պե­րա­տիվ ար­ձա­գանք­ման հա­վա­քա­կան ու­ժե­րի հետ անց­կաց­վե­լիք ՙՓոխ­գոր­ծակ­ցու­թյուն 2020՚ հրա­մա­նա­տա­րաշ­տա­բա­յին զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը նա­խա­տե­սում են ՀԱՊԿ Կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում սահ­մա­նա­յին զին­ված հա­կա­մար­տու­թյան տե­ղայ­նա­ցանն ուղղ­ված հա­մա­տեղ գոր­ծո­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տում և անց­կա­ցում։ ՀԱՊԿ միա­ցյալ շտա­բի մա­մու­լի ծա­ռա­յու­թյու­նը նշում է, որ զո­րա­վար­ժու­թյան ղե­կա­վա­րու­մը հանձ­նա­րար­ված է Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր վար­չու­թյան պե­տին։ Նույն աղ­բու­րի ի­րա­զեկ­մամբ՝ աշ­նա­նը նաև նա­խա­տես­վում է ՙՈ­րո­նում-2020՚ հե­տա­խույզ­նե­րի զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի անց­կա­ցում, ո­րոնց ըն­թաց­քում կմ­շակ­վեն ան­դամ պե­տու­թյուն­նե­րի հե­տա­խու­զա­կան մար­մին­նե­րի ու­ժե­րով ու մի­ջոց­նե­րով հե­տա­խու­զու­մը կազ­մա­կեր­պե­լու և վա­րե­լու հար­ցե­րը։
Թուր­քիա­յում և Ադր­բե­ջա­նում նման զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի անց­կաց­մա­նը չեն կա­րող հան­գիստ վե­րա­բեր­վել։ Վեր­ջերս Բա­քուն սկ­սել է ա­վե­լի հա­ճա­խա­կի դժ­գո­հել Ռու­սաս­տա­նից՝ հու­լի­սին Տա­վու­շի մար­զի հատ­վա­ծում ի­րա­վի­ճա­կի սրա­ցու­մից հե­տո ՌԴ-ից Հա­յաս­տա­նի ուղ­ղու­թյամբ ռազ­մամ­թերք մա­տա­կա­րա­րե­լու հետ կապ­ված։ Այդ դժ­գո­հու­թյունն ար­դեն ող­բի է վե­րած­վել։ Ադր­բե­ջա­նա­կան կող­մին չբա­վա­րա­րեց Բա­քու կա­տա­րած այ­ցի ըն­թաց­քում ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Սեր­գեյ Շոյ­գուի բա­ցատ­րու­թյունն այն մա­սին, որ Ռու­սաս­տա­նը Հա­յաս­տա­նին մա­տա­կա­րա­րել է շի­նա­նյու­թեր Գյում­րիում տե­ղա­կայ­ված իր ռազ­մա­բա­զա­յում սո­ցիա­լա­կան օ­բյեկտ­ներ կա­ռու­ցե­լու նպա­տա­կով։ Բաք­վում սկ­սել են մեկ­նա­բա­նու­թյուն­ներ ա­նել։ Ա­մե­նաու­շագ­րա­վը, թերևս, ոչ պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով Մոսկ­վա­յին ուղղ­ված ազ­դակն է այն մա­սին, որ Ռու­սաս­տա­նը կորց­նում է վճա­րու­նակ մի գնոր­դի, ին­չը կա­րող է թանկ ար­ժե­նալ ՌԴ ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րի հա­մար։ Իսկ Իլ­համ Ա­լիևն ան­ձամբ ի­րա­զե­կեց, որ սպա­ռա­զի­նու­թյան հա­մալր­ման հար­ցում ին­քը հաշ­վարկ­ներ է ա­նում Թուր­քիա­յի վրա։
Ար­տա­քին աշ­խար­հից Բաք­վի դժ­գո­հու­թյան ֆո­նին ա­ռանձ­նա­կի հն­չո­ղու­թյուն է ստա­նում Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի՝ ՙհար­ձա­կո­ղա­կան դի­վա­նա­գի­տու­թյան՚ անց­նե­լու հրա­հան­գը։ Ա­լիևն ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան նո­րան­շա­նակ ղե­կա­վար Ջեյ­հուն Բայ­րա­մո­վին խոր­հուրդ է տվել անց­նել նոր աշ­խա­տաո­ճի։ Ըստ երևույ­թին, Մոսկ­վա կա­տա­րած այ­ցե­րի ըն­թաց­քում Բայ­րա­մո­վը ռու­սաս­տան­ցի գոր­ծըն­կե­րոջ հետ հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ փոր­ձել է ի կա­տար ա­ծել նա­խա­գա­հի հանձ­նա­րա­րա­կա­նը։ Սեր­գեյ Լավ­րովն էլ Բայ­րա­մո­վին ել­ման դիրք վե­րա­դարձ­նե­լուց հե­տո անհ­րա­ժեշտ է հա­մա­րել հայ­տա­րա­րել, որ ին­քը Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հետ շփ­վե­լուց հե­տո այն­պի­սի ՙզգա­ցո­ղու­թյուն՚ ու­նի, որ եր­կու կող­մերն էլ շա­հագր­գռ­ված են հան­դար­տեց­նել ի­րա­վի­ճա­կը և վեր­սկ­սել հան­դի­պում­նե­րը Մինս­կի խմ­բի հո­վա­նու ներ­քո։
Որ­պես եզ­րա­հան­գում նշենք, որ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը Թուր­քիա­յին ու Ադր­բե­ջա­նին կա­ռու­ցո­ղա­կան դաշտ բե­րե­լու խն­դիր ու­նի, ըստ այդմ, տար­բե­րակ­նե­րից մե­կը կա­րող է լի­նել նրանց հա­մար ՙՃա­նա­պար­հա­յին քար­տեզ՚ ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րը։ Այդ եր­կու­սին պետք է դնել մի այն­պի­սի գծի վրա, ո­րը նրանց կտա­նի բա­նակ­ցու­թյուն­նե­րի՝ բա­ցա­ռե­լով լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մը։