[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԸ. ՔՐԴԵՐ (մաս 2)

Դավիթ ԲԱԲԱՅԱՆ

 Անդրկովկասի քրդերը

Քր­դերն Ան­դր­կով­կա­սի ավ­տոխ­տոն ազգ չեն հա­մար­վում, սա­կայն տվյալ տա­րա­ծաշր­ջա­նում այդ ազ­գի ներ­թա­փան­ցումն սկս­վել է ա­վե­լի քան հա­զա­րա­մյակ ա­ռաջ։ X դա­րի ա­րաբ պատ­մա­բան Ա­լի ալ-Մա­սու­դին հայտ­նում է, որ Բայ­լա­կան-Փայ­տա­կա­րան շր­ջա­նում բնա­կեց­վել են մի շարք ի­րա­նա­կան ցե­ղեր, ո­րոնց թվում ե­ղել են նաեւ քր­դա­կան ցե­ղեր։ Քր­դե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ծա­ռա­յել են տա­րա­ծաշր­ջա­նի տար­բեր պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի մոտ։ Օ­րի­նակ՝ Շիր­վա­նի կա­ռա­վա­րիչ շիր­վան­շահ Ֆա­րի­բուրզ I-ի (XI դար) մոտ ծա­ռա­յել է պատ­մա­բան Մա­սուդ իբն Նամ­դա­րը, ո­րը ծա­գու­մով քուրդ էր։ Քր­դու­հի էր նաեւ պար­սիկ բա­նաս­տեղծ Նի­զա­մի Գյան­ջե­ւի մայ­րը։
X-XII դա­րե­րում տա­րա­ծաշր­ջա­նի քա­ղա­քա­կան կյան­քում մեծ դեր են ու­նե­ցել Շեդ­դա­դիդ­նե­րը՝ նույն­պես քր­դա­կան ծագ­մամբ ար­քա­յա­տոհմ, ո­րը կա­ռա­վա­րել է Ա­րե­ւե­լյան Ան­դր­կով­կա­սի եւ Հա­յաս­տա­նի տար­բեր շր­ջան­նե­րում։ XI-XII դա­րե­րում այդ ար­քա­յա­տոհ­մը հա­մար­վել է Ան­դր­կով­կա­սի ա­մե­նաու­ժեղ քր­դա­կան ար­քա­յա­տոհ­մը։ 951-952 թվա­կան­նե­րին նրանք ստեղ­ծել են ի­րենց պե­տու­թյու­նը Գյան­ջա­յում իր կենտ­րո­նով։ Այդ պե­տու­թյու­նը բա­վա­կա­նին հա­ճախ պա­տե­րազ­մում էր Հա­յաս­տա­նի եւ Վրաս­տա­նի հետ՝ փոր­ձե­լով ընդ­լայ­նել իր տա­րածք­նե­րը։
Ա­րե­ւե­լյան Ան­դր­կով­կա­սում քր­դա­կան ցե­ղե­րի վե­րաբ­նա­կե­ցու­մը կազ­մա­կերպ­ված աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բնույթ ստա­ցավ XVIII դա­րում եւ տա­րա­ծաշր­ջա­նում հզոր գեր­տե­րու­թյուն­նե­րի բա­խում­նե­րի ու պայ­քա­րի հե­տե­ւանք դար­ձավ։ Հատ­կա­պես կա­րե­ւոր ուղ­ղու­թյուն ներ­կա­յաց­րին Ղա­րա­բաղն ու Զան­գե­զու­րը, մաս­նա­վո­րա­պես, Կշ­տաղ եւ Ցար շր­ջան­նե­րը (ներ­կա­յիս Քա­շա­թաղ եւ Քար­վա­ճառ, հա­մա­պա­տաս­խա­նա­բար), որ­տեղ դա­րեր շա­րու­նակ գո­յու­թյուն են ու­նե­ցել հայ­կա­կան պե­տա­կան ձե­ւա­վո­րում­ներ իշ­խա­նու­թյուն­նե­րի եւ մե­լի­քու­թյուն­նե­րի տես­քով։ Ա­կեր գե­տի հով­տում էր գտն­վում Կշ­տաղ մե­լի­քու­թյու­նը։ 1609 թվա­կա­նին պար­սից շահ Ա­բաս I-ը պաշտ­պա­նեց այդ իշ­խա­նու­թյան մե­լիք Հայ­կա­զի ի­րա­վունք­նե­րը։

Տվյալ տա­րածք­նե­րը մնա­ցին հա­յաբ­նակ մին­չեւ ռուս-պարս­կա­կան պա­տե­րազ­մը եւ XVIII դա­րում Ան­դր­կով­կա­սի օս­մա­նյան բա­նա­կի ներ­խու­ժու­մը։ Հենց այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը հան­գեց­րին տա­րա­ծաշր­ջա­նում ժո­ղովր­դագ­րա­կան լուրջ փո­փո­խու­թյուն­նե­րի։

1722 թվա­կա­նին Ռու­սաս­տա­նի կայսր Պետ­րոս I սկ­սեց իր պարս­կա­կան ար­շավ­նե­րը։ Ռու­սա­կան զոր­քե­րը կա­րո­ղա­ցան գրա­վել Պարս­կաս­տա­նի մերձ­կաս­պյան նա­հանգ­նե­րը, իսկ վեր­ջին­ներս, հատ­կա­պես հաշ­վի առ­նե­լով այն փաս­տը, որ հենց այդ ժա­մա­նակ Ի­րա­նի գրե­թե կե­սը գտն­վում էր ա­րե­ւել­քից հար­ձակ­ված աֆ­ղան­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ, իսկ թուր­քե­րը ար­շա­վանք էին սկ­սել ա­րեւ­մուտ­քից, 1723-ին Ռու­սաս­տա­նի հետ կն­քե­ցին Պե­տեր­բուր­գի պայ­մա­նա­գի­րը, հա­մա­ձայն ո­րի այն զի­ջում էր մերձ­կաս­պյան նա­հանգ­նե­րը Ռու­սա­կան կայս­րու­թյա­նը։ Այս պա­տե­րազ­մում Ռու­սաս­տա­նին ակ­տի­վո­րեն ա­ջակ­ցում էին ղա­րա­բա­ղյան հայ իշ­խա­նու­թյուն­նե­րը, այդ թվում՝ Ծար եւ Քշ­տագ մե­լի­քու­թյուն­նե­րը։ Հայ­կա­կան մե­լի­քու­թյուն­նե­րը նույն­պես կա­տա­ղի դի­մադ­րու­թյուն էին ցույց տա­լիս թուր­քա­կան զոր­քե­րին։

Որևէ կողմ­նա­կա­լու­թյու­նից խու­սա­փե­լու հա­մար մենք այս ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ տվյալ­ներ ենք ներ­կա­յաց­նում Ադր­բե­ջա­նի պատ­մու­թյան վե­րա­բե­րյալ գի­տա­կան հրա­տա­րա­կու­թյու­նից, ո­րը տպագր­վել է 1958 թվա­կա­նին։ ՙՀա­կա­թուր­քա­կան շար­ժու­մը հատ­կա­պես մեծ թափ էր հա­վա­քել Ղա­րա­բա­ղում։ Սա էր պատ­ճա­ռը, որ օս­ման­ցի­նե­րը եր­կար ժա­մա­նակ ի վի­ճա­կի չէին նվա­ճել Ղա­րա­բա­ղը։ Նույ­նիսկ թուր­քե­րի կող­մից տա­րա­ծաշր­ջա­նի օ­կու­պա­ցու­մից հե­տո ղա­րա­բաղ­ցի­նե­րը, շա­րու­նա­կե­լով պայ­քա­րել զավ­թիչ­նե­րի դեմ, հար­ձակ­վում էին թշ­նա­մու ջո­կատ­նե­րի վրա՝ ոչն­չաց­նե­լով թշ­նա­մու կեն­դա­նի ու­ժը եւ ա­նոր­սա­լի մնա­լով՚։ Այս մա­սին վկա­յում էին բազ­մա­թիվ ա­կա­նա­տես­ներ։
Օ­րի­նակ, վրաց թա­գա­վոր Վախ­թանգ VI բա­նագ­նաց Դա­վիթ Նա­զա­րաշ­վի­լին Պարս­կաս­տա­նից եւ Ան­դր­կով­կա­սից վե­րա­դառ­նա­լիս հայտ­նել էր հե­տե­ւյա­լը. ՙՀա­յե­րը դեռ պինդ պա­հում են ի­րենց, թուր­քա­կան բա­նակն է հար­ձակ­վել նրանց վրա եւ հա­յե­րը ջար­դել են այդ բազ­մա­թիվ թուր­քե­րին՚։ Իսկ 1726-ի օ­գոս­տո­սին գր­ված ռուս­նե­րի գաղտ­նի վկա­յու­թյուն­նե­րից մե­կում աս­վում է հե­տե­ւյա­լը. ՙԹուր­քե­րը մեծ քաշք­շուկ­նե­րով բազ­միցս հար­ձակ­վել են հա­յե­րի վրա, բայց չորս ան­գամ զոր­քե­րը պարտ­վել են, եւ հա­յե­րը շա­րու­նա­կում են դի­մադ­րել թուր­քե­րին՚։

Այս­պի­սով, Ղա­րա­բաղն ու Զան­գե­զու­րը 8 տա­րի շա­րու­նա­կում էին հու­սա­հատ եւ շատ հա­ջող պայ­քա­րել։ Այ­նուա­մե­նայ­նիվ, դի­մադ­րու­թյու­նը չա­փա­զանց թանկ գին ու­ներ։ Հատ­կա­պես նոս­րա­ցել էր Ղա­րա­բա­ղի բնակ­չու­թյու­նը։ Կա­րիք չկա բա­ցատ­րել, թե ինչ է նշա­նա­կում մի քա­նի ճա­կա­տով դա­ժան եւ լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազմ մղել եր­կու կայս­րու­թյուն­նե­րի, ինչ­պես նաեւ Կով­կա­սի լեռ­նե­ցի­նե­րի դեմ։
Միայն Ղա­րա­բա­ղում լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազ­մի մեկ­նար­կից ա­ռաջ հայ բնակ­չու­թյու­նը շուրջ 100 հա­զար տուն էր կազ­մում։ Հաշ­վի առ­նե­լով այդ օ­րե­րի ըն­տա­նիք­նե­րի մեծ թվա­քա­նա­կը՝ Հա­յաս­տա­նի ընդ­հա­նուր բնակ­չու­թյու­նը կազ­մում էր առն­վազն 500-700 հա­զար մարդ։ Հա­մե­մա­տու­թյան հա­մար նշենք, որ 1916 թվա­կա­նին Ե­լի­զա­վետ­պո­լի գու­բեր­նիա­յի հայ բնակ­չու­թյու­նը (հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­ցած էր Ղա­զա­խի եւ Ե­լի­զա­բեթ­պո­լի (Գյան­ջա) շր­ջան­նե­րում եւ Ղա­րա­բա­ղում) կազ­մում էր շուրջ 230 հա­զար մարդ։ Այս­պի­սով, Օս­մա­նյան եւ Պարս­կա­կան կայս­րու­թյուն­նե­րի հետ պա­տե­րազ­մում հա­յե­րի կո­րուստ­ներն այն­քան մեծ էին, որ չվե­րա­կան­գն­վե­ցին նույ­նիսկ գրե­թե եր­կու դար անց։
Ղա­րա­բաղ­ցի­նե­րի կող­մից գե­րի վերց­ված թուրք փա­շան հար­ցաքն­նու­թյան ժա­մա­նակ ու­ղիղ հայ­տա­րա­րել էր, որ սուլ­թա­նը հրա­մա­յել է ոչն­չաց­նել հա­յե­րին։ Շա­տե­րին բնաջն­ջե­ցին, իսկ քրիս­տո­նյա­նե­րը բռ­նի մահ­մե­դա­կա­նա­ցան։ Օ­րի­նակ, Շիր­վա­նում եւ Շե­քիում թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը քրիս­տո­նյա­նե­րին հրա­մա­յել էին դե­ղին գույ­նի տար­բե­րան­շան կրել կրծ­քին։ Եվ սա նա­ցիստ­նե­րի հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բար­նե­րում հա­ման­ման գոր­ծո­ղու­թյուն­նե­րից ա­վե­լի քան եր­կու հա­րյուր տա­րի ա­ռաջ էր։ Այդ ժա­մա­նակ ոչն­չաց­վեց Գան­ձա­կի շր­ջա­կայ­քում գտն­վող քրիս­տո­նյա բնակ­չու­թյան մեծ մա­սը, ողջ մնա­ցած­նե­րը կամ գե­րի ըն­կան, կամ ստիպ­ված ե­ղան իս­լամ ըն­դու­նել, ինչ­պես Նու­խի շր­ջա­նում, որ­տեղ մին­չեւ 10 հա­զար հայ հար­կադր­ված իս­լամ էր ըն­դու­նել. դի­մադ­րող­նե­րին հաշ­ման­դամ էին դարձ­նում եւ սպա­նում։
Հատ­կա­պես նոս­րա­ցել էր ա­րեւմ­տյան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի բնակ­չու­թյու­նը։ Քա­շա­թա­ղը, Ծա­րը (Քար­վա­ճառ) գրե­թե զրկ­վե­ցին ի­րենց բնակ­չու­թյու­նից։ Շատ մար­դիկ զոհ­վե­ցին, շա­տե­րը փախս­տա­կան դար­ձան եւ ստիպ­ված ե­ղան լքել ի­րենց հայ­րե­նի հո­ղե­րը։ Ո­մանք բնա­կու­թյուն հաս­տա­տե­ցին Պարս­կաս­տա­նի՝ Ռու­սաս­տա­նից ան­ջատ­ված մերձ­կաս­պյան շր­ջան­նե­րում, մյուս­նե­րը՝ Վրաս­տա­նում եւ Հյու­սի­սա­յին Կով­կա­սում։ Օ­րի­նակ, Ծա­րի հա­յերն ա­պաս­տան գտան Վրաս­տա­նում։ Հայտ­նի է, որ Չիր­կին գյու­ղի հա­յե­րը տե­ղա­փոխ­վել են Թիֆ­լիս, Յաշ­նա­խի բնա­կիչ­նե­րը բնա­կու­թյուն են հաս­տա­տել Տբախ­մե­լիք գյու­ղում (այժմ՝ Գար­դա­բա­նի շր­ջա­նի Տա­բախ­մե­լա), իսկ Խու­թա­վան գյու­ղի ո­րոշ բնա­կիչ­ներ բնա­կու­թյուն են հաս­տա­տել Շու­լա­վեր քա­ղա­քում։ Հայ վե­րաբ­նա­կիչ­նե­րի բա­վա­կա­նին մեծ հոսք Ա­կեր գե­տի ա­վա­զա­նից շարժ­վել է դե­պի Մոզ­դոկ եւ Կիզ­լյար։

Վե­րա­կան­գն­վե­լով թուր­քա­կան եւ ռու­սա­կան ար­շա­վանք­նե­րից հե­տո՝ Պարս­կա­կան կայս­րու­թյու­նը շու­տով կր­կին ու­ժե­ղա­ցավ եւ կա­րո­ղա­ցավ հետ վերց­նել կորց­րած տա­րածք­նե­րը։ Ի­րա­նը հետ գրա­վեց Ան­դր­կով­կա­սը թուր­քե­րից, եւ, հա­մա­ձայն 1732 թվա­կա­նի Ռեշ­թի­նյան ու 1735-ի Գյան­ջա­յի պայ­մա­նագ­րի, այն վե­րա­դարձ­րեց մերձ­կաս­պյան շր­ջան­նե­րը։ Սա­կայն ա­րեւմ­տյան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հայ բնակ­չու­թյու­նը չկա­րո­ղա­ցավ վե­րա­դառ­նալ ի­րենց եր­կիր, քա­նի որ ժա­մա­նա­կին նրանք սա­տա­րել էին Պետ­րո­սին Պարս­կաս­տա­նի հետ պա­տե­րազ­մում, իսկ Պարս­կաս­տա­նում բնիկ հա­յե­րի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քը կտ­րուկ վա­տա­ցել էր։ Ա­հա ինչ­պես է նկա­րագ­րում վե­րա­բեր­մուն­քը հա­յե­րի նկատ­մամբ այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նի ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման հայտ­նի ա­ռաջ­նորդ եւ խո­շոր վա­ճա­ռա­կան Պետ­րոս դի Սար­գիս Գի­լա­նեն­ցը. ՙԵ­թե մեր մեջ հա­յեր չլի­նեին, ե­թե նրանք մեր քայ­լե­րի ա­կա­նա­տե­սը չլի­նեին եւ չի­մա­նա­յին մեր լե­զուն, ա­պա մենք վա­ղուց կհաղ­թեինք ռուս­նե­րին՚։ Մեկ այլ նա­մա­կում Գի­լա­նեն­ցը նշում է, որ հա­յերն այ­լեւս չեն կա­րող ապ­րել Պարս­կաս­տա­նում, քա­նի որ ե­թե նրանք ընկ­նեն պար­սիկ­նե­րի ձեռ­քը, վեր­ջին­ներս նրանց կտոր-կտոր կա­նեն։
Սա­կայն միայն սեն­տի­մե­տա­լու­թյամբ Պարս­կաս­տա­նի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը չսահ­մա­նա­փակ­վեց։ Մահ­մե­դա­կան ցե­ղե­րը, հիմ­նա­կա­նում՝ քր­դեր, վե­րաբ­նա­կեց­վե­ցին Քա­շա­թա­ղի եւ Ծա­րի ա­մա­յի շր­ջան­նե­րում։ Այս ձեռ­նար­կու­թյան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կա­րե­ւո­րու­թյու­նը կա­յա­նում էր նրա­նում, որ Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նու­թյան եր­կու ա­ռա­վել կեն­սու­նակ բե­կոր­նե­րի՝ Ղա­րա­բա­ղի եւ Զան­գե­զու­րի մի­ջեւ անհ­րա­ժեշտ էր սեպ խրել, ո­րը կբա­ժա­ներ այս եր­կու շր­ջա­նը՝ խո­չըն­դո­տե­լով դրանց միա­նա­լուն եւ, միեւ­նույն ժա­մա­նակ, կլու­ծեր ժո­ղովր­դագ­րա­կան եւ ռազ­մա­քա­ղա­քա­կան կա­րե­ւո­րա­գույն խն­դիր­նե­րը։ Այս քա­ղա­քա­կա­նու­թյան ար­դյուն­քում 19-րդ դա­րի սկզ­բին քր­դե­րը դար­ձան գե­րիշ­խող ժո­ղովր­դագ­րա­կան տարր պատ­մա­կան Կշ­թա­գի եւ Ծա­րի տա­րած­քում։

Օ­րի­նակ, նախ­կին հայ­կա­կան Հա­լաք գյու­ղը բնա­կեց­ված էր մո­խաու­րյան քր­դե­րով։ Հարկ է նշել, որ սե­րունդ առ սե­րունդ փո­խանց­վում էր այն տե­ղե­կատ­վու­թյու­նը, որ քր­դե­րը վտա­րել են այս­տե­ղի հա­յե­րին, ինչն ար­ձա­նագ­րել են նաեւ հե­տա­զո­տող­նե­րը՝ շփ­վե­լով տա­րա­ծաշր­ջա­նի քր­դե­րի հետ։ Օ­րի­նակ, 1924 թվա­կա­նին այս­տեղ այ­ցե­լած սո­վե­տա­կան գիտ­նա­կան Ե. Պչե­լի­նան իր գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րում մատ­նան­շել է քր­դա­կան միգ­րա­ցիա­յի հար­ձակ­վո­ղա­կան գոր­ծըն­թա­ցը, այն մա­սին, որ մար­դիկ պատ­մել են հայ բնակ­չու­թյան տե­ղա­հա­նու­թյան, նրանց գյու­ղե­րի ա­վե­րա­ծու­թյուն­նե­րի, Հո­րա­սա­նից քր­դե­րի կող­մից օ­կու­պաց­ման մա­սին եւ այլն։
Այս ժո­ղովր­դագ­րա­կան պատ­կե­րը շա­րու­նակ­վել է նաեւ Ան­դր­կով­կա­սի՝ Ռու­սա­կան կայս­րու­թյա­նը միա­ցու­մից հե­տո։ Ի դեպ, ո­րոշ քր­դա­կան ցե­ղեր տե­ղա­փոխ­վել են Ան­դր­կով­կաս տա­րա­ծաշր­ջա­նի՝ Ռու­սաս­տա­նի կազմ մտ­նե­լուց հե­տո։ Ի­րա­նից քուրդ վե­րաբ­նա­կիչ­նե­րը հաս­տատ­վել են, օ­րի­նակ, Ե­լի­զա­վետ­պո­լի գու­բեր­նիա­յի Զան­գե­զու­րի շր­ջա­նում 1813, 1828 եւ 1914 թվա­կան­նե­րին։
Քր­դա­կան բնակ­չու­թյու­նը ցր­վեց գրե­թե ամ­բողջ տա­րած­քում, որ­տեղ այժմ տե­ղա­կայ­ված է Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը։ Տվյալ հա­մա­տեքս­տում ներ­կա­յաց­նենք տվյալ­ներ՝ հրա­պա­րակ­ված 1921 թվա­կա­նի Մ.Գ.Վե­լիե­ւի ՙԱդր­բե­ջան. ֆի­զի­կա-աշ­խար­հագ­րա­կան, ազ­գագ­րա­կան եւ տն­տե­սա­կան ակ­նարկ՚ գր­քում։ Հե­ղի­նա­կի տվյալ­նե­րով՝ ա­մե­նա­վեր­ջին քուրդ միգ­րանտ­նե­րից են ե­ղել պսիան ցե­ղե­րը (Թուր­քիա­յից) եւ գյա­րու­սը (Պարս­կաս­տա­նից)։ Մնա­ցած ցե­ղերն ապ­րել են տա­րա­ծաշր­ջա­նում նաեւ նախ­կի­նում։ Հե­ղի­նա­կը մեջ­բե­րում է ար­դեն Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի տար­բեր գա­վառ­նե­րի քր­դա­կան բնա­կա­վայ­րե­րը՝
Կու­բին՝ Կա­րա-Կուր­տի, Կա­րա­ջա­լի.
Ջե­վատ՝ Կա­րա­լար, Կա­րա­ջա­լար, Բե­յուկ-Գյա­րուս, Ջիր-Գյա­րուս.
Շե­մա­խի՝ Կուրտ, Կա­րա­լի, Գյա­րուս-Չա­պար­լի.
Գեոկ­չա՝ Ջիր-Կուրտ, Կյուրդ-Շա­բան, Կյուրդ-Կա­րա­բագ­լար, Կյուրդ-Մա­շի, Կյուրտ, Կա­րա­ջա­լի, Կա­րա­ջա, Գյա­րուս-Ա­ղա-Արխ, Գյա­րուս-Ա­րատ-Կենդ.
Լեն­քո­րան՝ Բար­կու­շեդ, Կյուրդ-Ա­բազ­լի, Կյուրդ­լյար, Կա­րա­լի-Բե­յուկ, Կա­րա­լի-կի­չիկ,
Ագ­դաշ՝ Կյուրդ.
Զան­գե­զուր՝ Կա­րա­լար, Կա­րա­ջա­լի, Սի­սիան, Կյուրտ-Գա­ջի, Կա­զի-Կյուրդ-Ար­լի, Կյուրդ-Ա­լի, Կուրտ-Կա­լե.
Կա­զախ՝ Կա­րա­լար.
Ջեր­բա­յիլ՝ Կա­րա­ջա­լար, Կյուրդ-Մահ­մուդ­լի, Կյուրդ-Մար­ֆուզ­լի, Կյուրդ-Չա­պիկ, Կյուրդ-Է­ֆեն­դի­լյար.
Ջե­վան­շիր՝ Բար­գու­շեդ, Կյուրդ-Բա­րա­կի, Կա­զի-Կյուրդ-Ա­լի, Կյուրդ­լյար, Կյուրդ-Բար­դա-Ա­մա­նիան.
Գյան­ջա՝ Սա­ֆի­կյուրդ.
Շու­շի՝ Կյուրդ-Կա­րա­դաղ­լի եւ Կյուրտ­լյար.
Շաուր-Դա­րա­լա­գեզ՝ Պսիան։
Հե­ղի­նա­կը նշում է, որ այդ քր­դե­րը թյուր­քա­ցել են եւ մո­ռա­ցել ի­րենց հա­րա­զատ լե­զուն՝ չնա­յած տա­րեց­նե­րի շր­ջա­նում կան ան­ձինք, ով­քեր գի­տեն քր­դե­րեն։ Վե­լիե­ւը թյուր­քա­ցած է հա­մա­րում նաեւ Նախ­չի­վա­նի գա­վա­ռի Կի­լիտ գյու­ղի բնա­կիչ­նե­րին։ Կի­լիտ­նե­րի նախ­նի­նե­րը՝ նրա հա­վա­քած տվյալ­նե­րի հա­մա­ձայն, աք­սոր­վել են Պարս­կաս­տա­նից հայտ­նի Նա­դիր շա­հի կող­մից։ Նրանց ցե­ղի ծա­գու­մը հայտ­նի չէ։ Հե­ղի­նա­կը պն­դում է, որ մին­չեւ 19-րդ դա­րի վերջ կի­լիտ­ցի­նե­րը խո­սել են կի­լի­տե­րեն։ Լե­զուն շատ նման է ե­ղել քր­դե­րե­րին։ Այժմ նրանք խո­սում են թյուր­քա­կան լեզ­վով։ Հե­ղի­նա­կի պնդ­մամբ՝ Զան­գե­զու­րի եւ Ջեբ­րա­յի­լի քր­դերն ի­րենց հա­մա­րում են սեր­ված Ռու­մա­յից (Փոքր Ա­սիա)։ Հե­ղի­նա­կը պն­դում է, որ 1921 թվա­կա­նին ի­րենց քր­դա­կան ինք­նու­թյու­նը պահ­պա­նել են հե­տե­ւյալ գա­վառ­նե­րի քր­դե­րը՝
Զան­գե­զու­րում՝ Բոզ­լի, Ա­գաջ-Կեն­դի­լի, Կա­րա-Կիշ­լագ, Ա­լիան­լի, Կա­զի­կուրդ­լի։
Հե­տաքր­քիր է, որ ռու­սա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­տուկ վե­րա­բեր­մունք են ու­նե­ցել քր­դե­րի հան­դեպ։ Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի սկս­վե­լուց հե­տո Ռու­սա­կան կայս­րու­թյան ռազ­մա­կան նա­խա­րա­րու­թյու­նը խս­տո­րեն կար­գադ­րեց բա­նակ չզո­րա­կո­չել քր­դե­րին, դա միակ մու­սուլ­մա­նա­կան ազգն էր, ո­րի նկատ­մամբ նման մո­տե­ցում էր կի­րառ­վում։

Քրդերն ու Ադրբեջան պետության ձեւավորումը

1918 թվա­կա­նին Ա­րե­ւե­լյան Ան­դր­կով­կա­սի մեծ մա­սը մտավ Ադր­բե­ջան պե­տու­թյան կազմ, ո­րը ստեղծ­վեց գլո­բալ եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պայ­քա­րի ար­դյուն­քում։
Քր­դե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն Ադր­բե­ջան պե­տու­թյան ստեղծ­ման հե­ղի­նակ­նե­րը չէին, սա­կայն նրանք մաս­նակ­ցե­ցին այդ գոր­ծըն­թա­ցին։
Այս­պես, նո­րաս­տեղծ Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջին փոխ­նա­խա­րար, այ­սինքն՝ ղե­կա­վար, դար­ձավ Ֆա­թա­լի Խան Խոյս­կին, ով հե­տա­գա­յում զբա­ղեց­րեց ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի, ռազ­մա­կան նա­խա­րա­րի, ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րի, ինչ­պես նաեւ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի պաշ­տոն­նե­րը։ Նրա նախ­նի­նե­րը պար­սից Խոյ քա­ղա­քի խա­ներն էին։ Էթ­նիկ քուրդ էր նաեւ Խոս­րով-բեկ Սուլ­թա­նո­վը։ Նա ա­րյու­նար­բու գոր­ծիչ էր, Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջին ռազ­մա­կան նա­խա­րա­րը, ով մինչ այժմ ադր­բե­ջան­ցի ազ­գայ­նա­կան­նե­րի հպար­տու­թյունն է։ 1919 թվա­կա­նին հենց նա նշա­նակ­վեց Ղա­րա­բա­ղի գե­նե­րալ-նա­հան­գա­պետ, հենց նա էր 1920 թվա­կա­նին Շու­շիում հա­յե­րի կո­տո­րա­ծի կազ­մա­կեր­պի­չը եւ 1918 թվա­կա­նին Բաք­վում հա­յե­րի ջար­դե­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րից մե­կը։ Նույ­նիսկ բոլ­շե­ւի­կյան ա­ռաջ­նորդ­ներն էին ցնց­ված Շու­շիի ճա­կա­տագ­րով։ Այս­պես, Սեր­գո Օր­ջո­նի­կի­ձեն իր հու­շե­րում գրում է. ՙՍար­սա­փով եմ հի­շում այն պատ­կե­րը, ո­րը տե­սա 1920 թվա­կա­նի մա­յի­սին Շու­շիում։ Գե­ղե­ցիկ հայ­կա­կան քա­ղաքն ա­վեր­վեց հիմ­նո­վին, իսկ հո­րե­րում տե­սանք կա­նանց եւ ե­րե­խա­նե­րի դիեր՚։
Մի­կենդ գյու­ղից քուրդ էր նաեւ Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջին լու­սա­վո­րու­թյան նա­խա­րար Նուր­մա­մեդ-բեկ Շախ­սու­վա­րո­վը։ Թյուր­քա­ցած քուրդ էր նաեւ Ադր­բե­ջա­նի ար­դա­րա­դա­տու­թյան ա­ռա­ջին նա­խա­րար Աս­լան-բեկ Սա­ֆի­կյուր­դս­կին, ով ծնուն­դով Գյան­ջա­յի Սա­ֆի­կյուրդ գյու­ղից էր։ Հա­յե­րի դեմ պայ­քա­րի հա­մար մու­սա­վա­տիս­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը քր­դա­կան հա­տուկ ջո­կատ­ներ ստեղ­ծե­ցին՝ Հա­մի­դեա­յի գն­դե­րի նման, ո­րոնք ստեղծ­վել էին թուրք սուլ­թան Աբ­դուլ Հա­մի­դի կող­մից, ինչ­պես հայտ­նի է, 1915 թվա­կա­նին հա­յե­րի կո­տո­րա­ծի հա­մար։ Քր­դե­րից պետք է ձե­ւա­վոր­վեին հրաձ­գա­յին գու­մար­տակ եւ ձիա­վոր դի­վի­զիոն, ո­րոնց ձե­ւա­վո­րումն սկս­վեց 1919 թվա­կա­նին, սա­կայն այդ­պես էլ չա­վարտ­վեց մին­չեւ հան­րա­պե­տու­թյան խոր­հր­դայ­նա­ցու­մը։
Հարկ է նշել, որ այդ ձե­ւա­վո­րում­նե­րի ստեղծ­ման մեջ կար ար­տա­քին քա­ղա­քա­կան տրա­մա­բա­նու­թյուն։ Հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյունն ա­վե­լի բա­ցա­սա­կան վե­րա­բեր­վեց թյուրք-հայ­կա­կան բա­խում­նե­րին, քան հայ-քր­դա­կան բա­խում­նե­րին։

Քրդերը եւ Խորհրդային Ադրբեջանը

1920 թվա­կա­նին Ադր­բե­ջա­նում հաս­տատ­վեց Խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյու­նը եւ ձե­ւա­վոր­վեց Ադր­բե­ջա­նի Խոր­հր­դա­յին Սո­ցիա­լիս­տա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը։ Քր­դե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մաս­նակ­ցե­ցին նաեւ այդ գոր­ծըն­թա­ցին։ Նրանք, մաս­նա­վո­րա­պես, պար­տի­զա­նա­կան ՙԿար­միր ռազ­մա­ճամ­բար՚ ջո­կա­տի կազ­մում էին։
Խոր­հր­դա­յին հայտ­նի քուրդ գոր­ծիչ­նե­րի թվում էր Չին­գիզ Իլդ­րի­մը, իս­կա­կան ազ­գա­նու­նը՝ Սուլ­թա­նով, նա ար­դեն հի­շա­տակ­ված Խոս­րով-բեկ Սուլ­թա­նո­վի ազ­գա­կանն էր։ Ինչ­պես եւ իր եղ­բայ­րը՝ Չին­գիզ Իլդ­րի­մը դար­ձավ ռազ­մա­կան եւ ծո­վա­յին գոր­ծե­րով հանձ­նա­կա­տար։ Հե­տաքր­քիր է, որ Իլդ­րի­մը Խոր­հր­դի ան­դամ էր ար­դեն հի­շա­տակ­ված Ղա­րա­բա­ղի գե­նե­րալ-նա­հան­գա­պե­տի օ­րոք։ Այս­տեղ մենք կր­կին տես­նում ենք Սա­լա­դի­նի էթ­նո­քա­ղա­քա­կան ռազ­մա­վա­րու­թյան գոր­ծո­ղու­թյու­նը, այ­սինքն՝ լի­նել միշտ իշ­խա­նու­թյան գլ­խին, բարձ­րա­գույն է­շե­լոն­նե­րում։ Ի­հար­կե, հե­տա­գա­յում Չին­գիզ Իլդ­րի­մը զբա­ղեց­րեց տար­բեր բարձր պաշ­տոն­ներ եւ շատ բան ա­րեց այդ հան­րա­պե­տու­թյան տար­բեր ճյու­ղե­րի զար­գաց­ման հա­մար։ 1930-ա­կան­նե­րի վեր­ջին նա ռեպ­րե­սիա­յի են­թարկ­վեց եւ գն­դա­կա­հար­վեց։
Այ­նուա­մե­նայ­նիվ, խոր­հր­դայ­նա­ցու­մը քր­դե­րի հա­մար հա­տուկ ի­րա­վի­ճակ ստեղ­ծեց՝ ծնե­լով նո­րա­նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ եւ լր­ջա­գույն մար­տահ­րա­վեր­ներ։

(Շարունակելի)