[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՀ­ԹԻԵՎՆ ՈՒ ԴԱ­ՎՈՒ­ԹՕՂ­ԼՈՒՆ ԿԱՆ­ԽԱ­ՏԵ­ՍՈՒՄ ԵՆ…

 

 

 

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 

Թուր­քիա­յի նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի հան­րա­յին կա­պե­րի վար­չու­թյան ղե­կա­վար Ֆահ­րեթ­թին Ալ­թունն Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հար­ցե­րի բաժ­նի ղե­կա­վար Հիք­մեթ Հա­ջիևի հետ հան­դի­պու­մից հե­տո հայ­տա­րա­րեց, որ միաս­նա­կան տե­ղե­կատ­վա­կան հար­թակ ստեղ­ծե­լու ո­րո­շում են կա­յաց­րել։ ՙErmenihaber.am՚-ի փո­խանց­մամբ՝ Ալ­թունն ա­սել է, որ ի­րենք հա­մա­տեղ աշ­խա­տան­քի կա­րիք ու­նեն, քա­նի որ ի­րենց դեմ միա­վոր­վել են ՙա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն տա­րա­ծող­նե­րը, ի­րենց բա­րի համ­բա­վը վնա­սող­նե­րը՚։ Ըստ նշ­ված աղ­բյու­րի՝ կող­մե­րը պատ­րաստ­վում են միաս­նա­կան ռազ­մա­վա­րու­թյուն մշա­կել։
Նա­խա­գա­հա­կան աշ­խա­տա­կազ­մե­րի հի­շյալ դեմ­քերն, ըստ երևույ­թին, հա­մա­տեղ ա­նե­լիք ու­նեն, բայց դա այն չէ, ին­չի մա­սին նրանք հրա­պա­րա­կավ ար­տա­հայտ­վում են։ Ի­րա­կա­նում նրանց նպա­տակն այն­պի­սի հար­թա­կի ստեղ­ծումն է, ո­րը պետք է դառ­նա Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նի և Իլ­համ Ա­լիևի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը գո­վազ­դե­լու, ինչ­պես նաև քն­նա­դա­տու­թյուն­նե­րից նրանց պաշտ­պա­նե­լու մի­ջոց։ Այ­սինքն՝ դա լի­նե­լու է քա­րոզ­չա­կան հար­թակ, որն աշ­խա­տե­լու է ինչ­պես ներ­քին, այն­պես էլ ար­տա­քին լսա­րա­նի հա­մար։
Փաստ է, որ ադր­բե­ջա­նա­կան և թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ներ­քին ընդ­դի­մա­խոս­նե­րը հիմ­նա­կա­նում ծան­րակ­շիռ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ են, ո­րոնք նախ­կի­նում պե­տա­կան բարձր պաշ­տոն­ներ են զբա­ղեց­րել։ Ադր­բե­ջա­նի գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի նա­խա­գահ Ռա­միզ Մեհ­թիևը, ով գրե­թե քա­ռորդ դար զբա­ղեց­րել է նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի պաշ­տո­նը, իսկ ներ­կա­յում գտն­վում է երկ­րի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գից լիո­վին դուրս մղ­վա­ծի կար­գա­վի­ճա­կում, հար­ցազ­րույց էր տվել ՙԹա­զադ­լար՚ պար­բե­րա­կա­նին և հա­կաիշ­խա­նա­կան տե­սա­կետ ար­տա­հայ­տել։ Եր­կու օր անց ԳԱ-ի պաշ­տո­նա­կան կայ­քը հեր­քել է հար­ցազ­րույ­ցը՝ նշե­լով միայն Մեհ­թիևի և լրագ­րո­ղի միջև տե­ղի ու­նե­ցած խո­սակ­ցու­թյան փաս­տը։ Ծա­նոթ լի­նե­լով այդ հար­ցազ­րույ­ցի բո­վան­դա­կու­թյա­նը` կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ այն հերք­վել է մի պատ­ճա­ռով` Մեհ­թիևն ա­սել էր, որ Ադր­բե­ջա­նում իշ­խա­նու­թյան ղե­կին գտն­վող թի­մը հա­ջո­ղու­թյուն չի ու­նե­նա։ Այս տե­սա­կե­տը նա հիմ­նա­վո­րել է մի շարք փաս­տարկ­նե­րով։ Չենք կաս­կա­ծում, որ հար­ցազ­րույ­ցը հա­մա­ցան­ցից դուրս բե­րե­լու նա­խա­ձեռ­նու­թյու­նը պատ­կա­նում է նույն Հա­ջիևին` միաս­նա­կան տե­ղե­կատ­վա­կան հար­թա­կի հա­մա­հե­ղի­նա­կին։
Թուր­քիա­յի մա­սով փաս­տե­րը նույն­պես հե­տաքր­քիր են։ Նախ­կին վար­չա­պետ և արտ­գործ­նա­խա­րար Ահ­մեդ Դա­վու­թօղ­լուն, ով ներ­կա­յում ընդ­դի­մա­դիր ՙԱ­պա­գա՚ կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդն է, ՙReuters՚ գոր­ծա­կա­լու­թյան հետ հար­ցազ­րույ­ցում քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան է տվել Թուր­քիա­յի ներ­քին ու ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ Նախ­կին վար­չա­պե­տի հա­մոզ­մամբ՝ նա­խա­գահ Էր­դո­ղա­նի և նրա կոա­լի­ցիա­յի հա­մար շատ դժ­վար կլի­նի մինչև 2023 թվա­կա­նը գո­յատևե­լը։ Ա­նակն­կալ­ներ կա­րե­լի է սպա­սել ՙԱզ­գայ­նա­կան շար­ժում՚ կու­սակ­ցու­թյու­նից, ո­րը ղե­կա­վա­րում է Դևլեթ Բահ­չե­լին։ Դի­վա­նա­գի­տու­թյան աս­պա­րե­զում Թուր­քիան շատ վատ վի­ճա­կում է, քա­նի որ չի կա­րո­ղա­նում պատ­շաճ բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րել Հու­նաս­տա­նի և Եվ­րո­պա­կան միու­թյան հետ։ Դա­վու­թօղ­լուն Էր­դո­ղա­նի ներ­կա­յիս քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պարտ­վո­ղա­կան է ո­րա­կել՝ ա­սե­լով, որ նա պետք է պատ­րաստ լի­նի ա­մեն տե­սակ ա­նակն­կա­լի։

Այն, ինչ տե­ղի է ու­նե­ցել Մեհ­թիևի հար­ցազ­րույ­ցի հետ, Դա­վու­թօղ­լուի դեպ­քում ուղ­ղա­կի բա­ցառ­վում է։ Ֆահ­րեթ­թին Ալ­թու­նի ձեռ­քը ՙReuters՚-ին հա­զիվ թե հաս­նի։
Ինչ վե­րա­բե­րում է Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի ՙբա­րի համ­բա­վին, նրանց մա­սին ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան տա­րած­մա­նը՚, ա­պա հարկ է նշել, որ քն­նա­դա­տու­թյան պա­կաս չկա, նախևա­ռաջ, նրանց հետ հա­րա­բեր­վող պե­տու­թյուն­նե­րի կող­մից։ Լա­վա­գույն օ­րի­նա­կը կա­րող է լի­նել Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նի հայ­տա­րա­րու­թյու­նը. ՙԱրևե­լյան Մի­ջերկ­րա­կա­նում Թուր­քիան այլևս գոր­ծըն­կեր չէ Ֆրան­սիա­յի հա­մար՚։ Ակն­հայտ է, որ թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ եվ­րո­պա­կան հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան բո­լոր չա­փա­բա­ժին­նե­րը սպառ­ված են, և նա­խա­գահ Մակ­րոնն այդ ֆո­նին խո­սում է Եվ­րո­պա­յի միաս­նա­կա­նու­թյան մա­սին՝ ըն­դգ­ծե­լով, որ հին աշ­խար­հից Ան­կա­րա­յին ուղղ­ված ձայ­նը պետք է ա­վե­լի միաս­նա­կան և հս­տակ լի­նի։
Ար­դյո՞ք ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն է եվ­րո­պա­կան գեր­տե­րու­թյան ղե­կա­վա­րի խոս­քերն առ այն, որ նա­խա­գահ Էր­դո­ղա­նի կա­ռա­վա­րու­թյան գոր­ծե­լա­կեր­պը միան­գա­մայն ա­նըն­դու­նե­լի է։ ՙԲա­րի համ­բավ՚ ու­նե­ցող երկ­րին չեն ստի­պում հար­գել այլ եր­կր­նե­րի ինք­նիշ­խա­նու­թյու­նը, մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի նոր­մե­րի նկատ­մամբ հար­գա­լից վե­րա­բեր­մունք ցու­ցա­բե­րե­լու կո­չեր չեն ա­նում։
Հաս­տատ ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն չէ Մի­ջերկ­րա­կան ծո­վի արևել­քում Էր­դո­ղա­նի նկր­տում­նե­րի վե­րա­բե­րյալ ՙBloomberg՚ մի­ջազ­գա­յին լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյան դի­տար­կում­նե­րը։ Թուր­քիան գազ ո­րո­նե­լու նպա­տակ չու­նի, նրա քայ­լե­րը ցույց են տա­լիս, որ Արևե­լյան Մի­ջերկ­րա­կա­նում ինքն է ա­մե­նաու­ժե­ղը և գլ­խա­վոր դե­րա­կա­տա­րը։ Գոր­ծա­կա­լու­թյան հրա­պա­րա­կած հոդ­վա­ծի հե­ղի­նա­կը Կա­լի­ֆոռ­նիա­յի Ծո­վա­յին հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ինս­տի­տու­տի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պրո­ֆե­սոր և Թուր­քիա­յի գծով մաս­նա­գետ Ռա­յան Գին­գե­րասն է։ Նրա վեր­լու­ծու­թյու­նը հիմ­նա­վո­րում է թուր­քա­կան նկր­տում­նե­րի սնան­կու­թյու­նը, Էր­դո­ղա­նի կող­մից ու­ժա­յին մի­ջոց­նե­րի գոր­ծադր­ման ան­հե­ռան­կար քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ ՙԷր­դո­ղա­նի նպա­տակն է մինչև 2023 թվա­կա­նը Թուր­քիան դարձ­նել բո­լոր զի­նա­տե­սակ­նե­րով հա­գե­ցած եր­կիր,- գրում է ա­մե­րի­կա­ցի վեր­լու­ծա­բա­նը և շա­րու­նա­կում,- դա այն­քան էլ ի­րա­տե­սա­կան չէ։ 750 մի­լիարդ դո­լար ար­ժե­ցող տն­տե­սու­թյամբ գերհ­զոր ուժ դառ­նա­լու թուր­քա­կան ե­րա­զան­քը խիստ կաս­կա­ծե­լի է, մա­նա­վանդ որ, Եվ­րա­միու­թյունն էլ է ո­րո­շում Ան­կա­րա­յի դեմ նոր պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել՚։
Շա­րու­նա­կե­լով միաս­նա­կան տե­ղե­կատ­վա­կան հար­թա­կի թե­ման, շատ պարզ հարց հն­չեց­նենք՝ ի՞նչ մեկ­նա­բա­նու­թյուն կա­րող է ու­նե­նալ Իլ­համ Ա­լիևի քա­ղա­քա­կա­նու­թյան հետևո­ղա­կան քն­նա­դատ Թո­ֆիկ Յա­ղուբ­լուի հան­դեպ ադր­բե­ջա­նա­կան ՙար­դա­րա­դա­տու­թյան՚ վե­րա­բեր­մուն­քը։ Հիք­մեթ Հա­ջիևն ի՞նչ ռա­կուր­սով պի­տի ներ­կա­յաց­նի Ա­լիևի վար­չա­կազ­մի կող­մից քա­ղա­քա­կան հե­տապ­նդ­ման են­թարկ­վող գործ­չին, ո­րի ա­զա­տու­թյան հա­մար ի­րենց ձայնն են բարձ­րաց­րել ոչ միայն ադր­բե­ջան­ցի­նե­րը, այլև մի­ջազ­գա­յին ի­րա­վա­պաշտ­պան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը։
Քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ լրագ­րող­նե­րի կար­ծիք­նե­րը պա­կաս կարևոր չեն։ Թուր­քա­կան OdaTV լրատ­վա­կան կայ­քի գլ­խա­վոր տնօ­րեն Բա­րըշ Փեհ­լի­վա­նը 6-ամ­սյա ա­զա­տազր­կու­մից հե­տո ա­զատ է ար­ձակ­վել։ Նրան բան­տար­կել են Թուր­քիա­յի հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյան՝ Լի­բիա­յում գոր­ծող աշ­խա­տակ­ցին մատ­նե­լու մե­ղադ­րան­քով։ Աշ­խա­տա­կի­ցը զոհ­վել է։ Իր դեմ հա­րուց­ված դա­տա­կան գոր­ծըն­թա­ցի առն­չու­թյամբ Փեհ­լի­վա­նը հայ­տա­րա­րել է, որ որևէ հան­ցանք ին­քը չի գոր­ծել, ի­րեն պատ­ժել են լրագ­րո­ղա­կան գոր­ծու­նեու­թյան հա­մար։ Ին­չու՞ են մարդ­կանց բա­ժա­նում ի­րենց ըն­տա­նիք­նե­րից, սի­րե­լի­նե­րից, ի­րենց սե­փա­կան կյան­քից ու բան­տե­րը նե­տում։ Թուր­քիա­յում պետք է խո­սել ա­հա այս մա­սին, ա­սել է լրատ­վա­մի­ջո­ցի ղե­կա­վա­րը։
Սա է ի­րա­կա­նու­թյու­նը, ո­րը միաս­նա­կան տե­ղե­կատ­վա­կան հար­թա­կի օգ­նու­թյամբ փոր­ձում են թաքց­նել եղ­բայ­րա­կան պե­տու­թյուն­նե­րի նա­խա­գա­հա­կան աշ­խա­տա­կազ­մե­րի կար­կա­ռուն դեմ­քե­րը։ Ռա­միզ Մեհ­թիևի և Ահ­մեդ Դա­վու­թօղ­լուի քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան­ներն ան­կողմ­նա­կալ են։ Նրանք կա­յա­ցել են այն քա­ղա­քա­կան հա­մա­կար­գե­րում, ո­րոնք ա­ռայ­սօր գո­յատևում են ի­րենց եր­կր­նե­րում, ու­նեն բա­վա­րար փոր­ձա­ռու­թյուն և հե­ռա­տե­սու­թյուն՝ կան­խա­տե­սե­լու բռ­նա­պե­տա­կան վար­չախմ­բե­րի մայ­րա­մու­տը։