[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԴԴԵՄ ՆԵՈՕՍՄԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հույն-թուր­քա­կան լար­վա­ծու­թյան պատ­ճա­ռը Թուր­քիա­յի կող­մից Հու­նաս­տա­նի եւ Կիպ­րո­սի տա­րած­քա­յին ջրե­րում սկս­ված երկ­րա­բա­նա-հե­տա­խու­զա­կան աշ­խա­տանք­ներն են՝ Մի­ջերկ­րա­կան ծո­վի ա­րե­ւե­լյան հատ­վա­ծում նավ­թի եւ գա­զի պա­շար­նե­րի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով։
Ան­ցած եր­կու շա­բաթ­վա ըն­թաց­քում տվյալ տե­ղաշր­ջա­նում եր­կու զո­րա­վար­ժու­թյուն­ներ են անց­կաց­վել։ Ա­ռա­ջի­նը՝ Հու­նաս­տա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ, ո­րին մաս­նակ­ցել է նաեւ Ֆրան­սիան, իսկ Իս­րա­յե­լը՝ հան­դի­սա­ցել դի­տորդ։ Երկ­րորդ զո­րա­վար­ժու­թյու­նը Թուր­քիան է անց­կաց­րել։ Փոր­ձա­գետ­նե­րի մեծ մա­սը ոչ ա­ռանց հիմ­քի պն­դում է, որ հույն-թուր­քա­կան դի­մա­կա­յու­թյան նկատ­մամբ Ռու­սաս­տա­նի մո­տե­ցումն ա­վե­լի շատ թուր­քան­պաստ է, քան՝ չե­զոք։ Հու­նաս­տա­նը եւ Կիպ­րո­սը, հա­վա­նա­բար, մեր­ժել են Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դու­թյամբ Թուր­քիա­յի հետ երկ­խո­սու­թյան ա­ռա­ջար­կը։ Հու­նաս­տա­նը նաեւ ՆԱ­ՏՕ-ի գլ­խա­վոր քար­տու­ղա­րի միջ­նոր­դու­թյունն է մեր­ժել եւ միան­շա­նակ պն­դում է, որ Թուր­քիան Ա­րե­ւե­լյան Մի­ջերկ­րա­կա­նում օ­րի­նակ ի­րա­վունք­ներ եւ դրան­ցից բխող շա­հեր չու­նի, նրա գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­կա­սում են մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի սկսզ­բունք­նե­րին եւ նոր­մե­րին։ Մո­տա­վո­րա­պես նույն տրա­մա­բա­նու­թյան վրա է կա­ռուց­ված նաեւ եվ­րո­պա­կան յոթ­նյա­կի հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րով Թուր­քիա­յին փաս­տա­ցի կոչ է ար­վում ըն­դու­նել հույն-կիպ­րա­կան պա­հանջ­նե­րը եւ հե­ռա­նալ Ա­րե­ւե­լյան Մի­ջերկ­րա­կա­նից։ Հա­կա­ռակ դեպ­քում յոթ­նյա­կը զգու­շաց­նում է, որ Եվ­րա­միու­թյան ա­ռա­ջի­կա գա­գաթ­նա­ժո­ղո­վում կնա­խա­ձեռ­նի Թուր­քիա­յի նկատ­մամբ ՙսահ­մա­նա­փա­կում­նե­րի կի­րառ­ման անհ­րա­ժեշ­տու­թյան՚ հար­ցը։ Խոս­քը փաս­տա­ցի ԵՄ կող­մից Թուր­քիա­յի դեմ տն­տե­սա­կան եւ այլ պատ­ժա­մի­ջոց­նե­րի կի­րառ­ման հա­վա­նա­կա­նու­թյան մա­սին է։
Որ­պես հա­կակ­շիռ՝ Թուր­քիան սպառ­նում է բա­ցել սահ­ման­նե­րը եւ Եվ­րո­պա թող­նել մի­լիո­նա­վոր փախս­տա­կան­նե­րի, որ Սի­րիա­յից ան­ցել են իր տա­րածք։ Այդ հար­ցով 2016թ. Եվ­րա­միու­թյան եւ Թուր­քիա­յի մի­ջեւ հա­մա­ձայ­նա­գիր է ստո­րագր­վել, եւ Ան­կա­րան բազ­մա­մի­լիոն ֆի­նան­սա­կան օգ­նու­թյուն է ստա­ցել՝ տե­ղում փախս­տա­կան­նե­րի կա­րիք­նե­րը հո­գա­լու։ Ներ­կա­յումս Էր­դո­ղանն սպառ­նում է չե­ղար­կել հա­մա­ձայ­նա­գի­րը։ Սի­րիա­յից փախս­տա­կան­նե­րի ներ­հոս­քը Եվ­րա­միու­թյան տա­րածք հղի է ոչ միայն սո­ցիա­լա­կան, այ­լեւ էթ­նիկ-մշա­կու­թա­յին հա­կա­սու­թյուն­նե­րի սպառ­նա­լի­քով։ Եվ­րա­միու­թյու­նը ներ­կա­յումս քն­նար­կում է հա­րա­վա­յին սահ­ման­նե­րի ա­պա­հո­վու­թյան հար­ցը։ Հու­նաս­տա­նը խոս­տա­նում է փա­կել Թուր­քիա­յից դե­պի կենտ­րո­նա­կան Եվ­րո­պա փախս­տա­կան­նե­րի հոս­քի ճա­նա­պար­հը։
Եվ­րո­պա­կան յոթ­նյա­կի հայ­տա­րա­րու­թյու­նը Թուր­քիա­յի հա­մար չա­փա­զանց տհաճ ա­նակն­կալ է։ Մինչ այդ ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լը տար­փո­ղել էր, որ Ի­տա­լիան հան­դես է գա­լիս ի ա­ջակ­ցու­թյուն Թուր­քիա­յի։ Փաս­տը հա­կա­ռակն է ա­պա­ցու­ցում։ Ա­վե­լին, բա­ցառ­ված չէ, որ այդ հայ­տա­րա­րու­թյա­նը կա­րող են սա­տա­րել Ե­գիպ­տո­սը եւ Իս­րա­յե­լը։ Զու­գա­հե­ռա­բար, հայ­տա­րա­րու­թյուն է ըն­դու­նել նաեւ ա­րա­բա­կան եր­կր­նե­րի Լի­գան եւ ա­պօ­րի­նի ճա­նա­չել Թուր­քիա­յի ռազ­մա­կան ներ­կա­յու­թյու­նը Սի­րիա­յում, Ի­րա­քում եւ Լի­բիա­յում։ Մի­ջազ­գա­յին մա­մու­լում տե­սա­կետ է հն­չել, որ հա­րա­վա­յին Եվ­րո­պա­յի, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի եւ Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա­յի եր­կր­նե­րը կա­րող են միաս­նա­կան հա­կա­թուր­քա­կան ճա­կատ ձե­ւա­վո­րել։ Դա կլի­նի Էր­դո­ղա­նի նեոօս­մա­նա­կա­նու­թյա­նը հա­յե­լա­յին պա­տաս­խան։