[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԸ. ՔՐԴԵՐ

Դավիթ ԲԱԲԱՅԱՆ

(մաս III)

(Սկիզբը՝ ՙԱԱ՚ թիվ 83)

Այս հա­մա­տեքս­տում Կար­միր Քրդս­տա­նի ստեղ­ծու­մը ո­րոշ չա­փով թե­լադր­ված էր 1918-1921 թվա­կան­նե­րին Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ վի­ճե­լի տա­րած­քա­յին խն­դիր­նե­րի առ­կա­յու­թյամբ։ Հա­յաս­տա­նի պատ­մա­կան հո­ղե­րի մի մա­սի կո­րուս­տը, հատ­կա­պես տա­րածք­նե­րի փո­խան­ցումն Ադր­բե­ջա­նին, ո­րը փաս­տա­ցի կտ­րեց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տա­նից, չէր կա­րող բա­վա­րա­րել վեր­ջի­նիս, եւ Քրդս­տա­նի գա­վա­ռի ստեղ­ծու­մը ո­րոշ չա­փով մեղ­մում էր այս դժ­գո­հու­թյու­նը։ Ստաց­վում էր այն­պես, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ գտն­վում էր ոչ թե Ադր­բե­ջա­նը, այլ քր­դա­կան վար­չա­տա­րած­քա­յին միա­վոր, ո­րի կար­գա­վի­ճա­կը ցան­կա­ցած պա­հի կա­րող էր բարձ­րաց­վել, ո­րի ստեղ­ծու­մը ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի եւ ին­տեր­նա­ցիո­նա­լու­թյան մարմ­նա­ցում էր։
Քրդս­տա­նի գա­վա­ռի ստեղ­ծու­մը հե­տապն­դում էր նաեւ ար­տա­քին քա­ղա­քա­կան ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ­ներ։ Այդ տա­րի­նե­րին Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, հատ­կա­պես Թուր­քիա­յում, շատ սուր էր քր­դա­կան հար­ցը։ Կար­միր Քրդս­տանն ի­րա­կա­նում դար­ձավ աշ­խար­հում ա­ռա­ջին ճա­նաչ­ված վար­չա­տա­րած­քա­յին քր­դա­կան միա­վո­րը, եւ միայն այս հան­գա­ման­քը մե­ծա­պես ամ­րապն­դեց խոր­հր­դա­յին պե­տու­թյան դիր­քե­րը քր­դե­րի շր­ջա­նում։ Ա­վե­լին, ինչ­պես հայտ­նի է, 1925-ին Թուր­քիա­յում բռնկ­վեց քր­դա­կան ապս­տամ­բու­թյուն՝ Շեյխ Սաի­դի գլ­խա­վո­րու­թյամբ։ Թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ակ­տիվ խա­ղե­րը քր­դա­կան է­լի­տա­յի հետ՝ Սեւ­րի պայ­մա­նագ­րի պայ­ման­նե­րից ա­զատ­վե­լու հա­մար (ի սկզ­բա­նե քե­մա­լա­կան­նե­րը հայ­տա­րա­րում էին թուր­քե­րի հետ քր­դե­րի ազ­գա­յին հա­վա­սա­րու­թյան, նույ­նիսկ քր­դե­րի հա­մար ինք­նա­վա­րու­թյան մա­սին), փոխ­վեց պաշ­տո­նա­կան Ան­կա­րա­յի ռեակ­ցիո­նիս­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում 1923թ. Լո­զա­նի պայ­մա­նագ­րի ստո­րագ­րու­մից հե­տո։ Քր­դա­կան ապս­տամ­բու­թյան դա­ժան ճն­շու­մից հե­տո էր, որ քե­մա­լա­կան­նե­րը հայ­տա­րա­րե­ցին, թե Թուր­քիա­յում չկան ոչ քր­դեր, ոչ էլ քր­դա­կան խն­դիր։ Իսկ ԽՍՀՄ-ում շա­րու­նա­կում էր գո­յու­թյուն ու­նե­նալ Կար­միր Քրդս­տա­նը։ Հաս­կա­նա­լի է, որ այն չէր կա­րող չսա­տա­րել քր­դե­րին։ Ի դեպ, Թուր­քիա­յի Քրդս­տա­նում քր­դե­րի ազ­գա­յին ըն­դվ­զու­մը ճն­շե­լուց հե­տո 2000 քուրդ Թուր­քիա­յից ա­պօ­րի­նի կեր­պով տե­ղա­փոխ­վեց Խոր­հր­դա­յին Միու­թյուն։
Կար­միր Քրդս­տա­նի կա­րե­ւո­րու­թյու­նը պա­հան­ջում էր հա­տուկ վե­րա­բեր­մունք նաեւ այս կազ­մա­վոր­ման նկատ­մամբ։ Օ­րի­նակ, 1925 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի վեր­ջին ըն­դուն­վե­ցին մի շարք ո­րո­շում­ներ, ո­րոնք նա­խա­տե­սում էին մար­զում կու­սակ­ցա­կան եւ պե­տա­կան աշ­խա­տան­քի ամ­րապն­դում՝ բոլ­շե­ւիկ­նե­րին եւ ծա­ռա­յող­նե­րին աշ­խա­տա­վար­ձե­րի 25% հա­վե­լավ­ճա­րով խրա­խու­սե­լու, կր­թու­թյան ո­լոր­տի ֆի­նան­սա­վո­րու­մը մե­ծաց­նե­լու եւ տա­րա­ծաշր­ջա­նի տն­տե­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը զար­գաց­նե­լու մի­ջո­ցով։
Խո­սե­լով քր­դա­կան միա­վո­րի կազ­մա­վոր­ման հրա­մա­յա­կան­նե­րի մա­սին՝ հարկ է նշել, որ Կար­միր Քրդս­տա­նի ստեղծ­ման վեր­ջին եր­կու պատ­ճառ­նե­րը, որ­քան էլ տա­րօ­րի­նակ լի­նի, բխում էին Ադր­բե­ջա­նի շա­հե­րից։ Նախ՝ Ադր­բե­ջանն, այ­նուա­մե­նայ­նիվ, ստա­ցավ ռազ­մա­վա­րա­կան կա­րե­ւոր տա­րածք­ներ, ո­րոնք ըն­կած էին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ։ Երկ­րորդ՝ Ադր­բե­ջանն էլ ա­վե­լի ամ­րապն­դեց իր ար­տա­քին քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյու­նը՝ որ­պես մու­սուլ­մա­նա­կան Ա­րե­ւել­քի տար­բեր եր­կր­նե­րում պրո­լե­տա­րա­կան գա­ղա­փար­նե­րի տա­րած­ման եւ սո­վե­տա­կան ազ­դե­ցու­թյան հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րից մե­կը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, այս ա­մե­նը չէր կա­րող փոխ­հա­տու­ցել բո­լոր այն մտա­վա­խու­թյուն­նե­րը, ո­րոնք Բաք­վում ա­ռա­ջաց­րեց Ադր­բե­ջա­նի կազ­մում քր­դա­կան վար­չա­տա­րած­քա­յին միա­վո­րի գո­յու­թյու­նը։ Հաշ­վի առ­նե­լով դա՝ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ա­մեն ինչ ա­րե­ցին այս միա­վո­րը վե­րաց­նե­լու հա­մար։ Սկզ­բում, այս­պես ա­սած, ծա­ծուկ ըն­տր­վեց գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մար­տա­վա­րու­թյու­նը։ Այս­տեղ հիմ­նա­կան շեշ­տը դր­վեց Կենտ­րո­նին աս­տի­ճա­նա­բար հա­մո­զե­լու վրա, թե քր­դե­րը ձուլ­վել ու թուր­քա­ցել են, եւ դրա­նով հա­սել Քրդս­տա­նի վե­րաց­մա­նը։
Ա­ռա­ջին քայ­լը Կար­միր Քրդս­տա­նի սահ­ման­ներն էին։ Ան­գամ Կար­միր Քրդս­տա­նի պաշ­տո­նա­կան կազ­մա­վո­րու­մից ա­ռաջ, չորս լիա­գու­մար նիս­տե­րի ըն­թաց­քում (1922թ. հոկ­տեմ­բե­րի 21-22-ին, դեկ­տեմ­բե­րի 30-ին եւ 1923թ. հուն­վա­րի 13-ին) Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ կենտ­րո­նա­կան գոր­ծա­դիր կո­մի­տեն չկա­րո­ղա­ցավ ո­րո­շում կա­յաց­նել դրա ստեղծ­ման շուրջ՝ ա­պա­գա գա­վա­ռի սահ­ման­նե­րի շուրջ տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով։ Ա­մե­նա­մեծ հա­կա­սու­թյունն ա­ռա­ջաց­րեց Կու­բաթ­լի դայ­րան Կար­միր Քրդս­տա­նի կազ­մում նե­րա­ռե­լու նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նը։ Ի վեր­ջո, ո­րոշ­վեց նե­րա­ռել այն։ Բայց այս դայ­րան, ինչ­պես ար­դեն նշ­վեց, 98,9%-ով թյուր­քաբ­նակ էր։ Այն նե­րա­ռե­լով Քր­դա­կան գա­վա­ռում՝ Բաք­վի իշ­խա­նու­թյուն­նե­րը զգա­լիո­րեն կր­ճա­տե­ցին գա­վա­ռում քր­դե­րի տո­կո­սը։

Կար­միր Քրդս­տա­նի գո­յու­թյան ողջ ըն­թաց­քում այն պար­բե­րա­բար բնա­կեց­նում էին Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ տար­բեր վայ­րե­րից թուր­քե­րով։ Այս­պես, 1925թ. քր­դե­րը կազ­մում էին Քրդս­տա­նի գա­վա­ռի բնակ­չու­թյան 80,7%-ը, իսկ 1926թ. հա­մա­միու­թե­նա­կան մար­դա­հա­մա­րի հա­մա­ձայն՝ ար­դեն 73,1%-ը։ Ստաց­վում է, որ մեկ տար­վա ըն­թաց­քում Բաք­վի իշ­խա­նու­թյուն­նե­րին հա­ջող­վել է ա­վե­լի քան 7%-ով կր­ճա­տել Կար­միր Քրդս­տա­նում քր­դե­րի տո­կո­սը։ Թուր­քե­րին բնա­կեց­նում էին գա­վա­ռի տար­բեր մա­սե­րում։ Օ­րի­նակ՝ 1920-ա­կան­նե­րի վեր­ջին Լա­չին ա­վա­նի բնակ­չու­թյան մեծ մա­սը տղա­մար­դիկ էին՝ ադր­բե­ջա­նա­կան այլ շր­ջան­նե­րից թյուր­քա­կան ազ­գու­թյան ներ­գաղ­թյալ­ներ։
Միա­ժա­մա­նակ, երբ Թուր­քիա­յից 2 հա­զար վե­րո­հի­շյալ քր­դե­րը տե­ղա­փոխ­վե­ցին Ադր­բե­ջան, նրանց Քրդս­տա­նում չբ­նա­կեց­րին։ Փո­խա­րե­նը՝ Եվ­լախ կա­յա­րա­նի տա­րած­քում նախ­կին մի­լիո­նա­տեր Թա­գիե­ւի կալ­ված­քում վե­րաբ­նա­կիչ­նե­րի հա­մար հատ­կաց­վեց ա­վե­լի քան 4 հա­զար հա տա­րածք եւ տր­վեց եր­կա­րա­ժամ­կետ ան­վե­րա­դարձ 60 հա­զար ռուբ­լի վարկ։ Նույն տա­րած­քում ձե­ւա­վոր­վեց նոր բնա­կա­վայր՝ Նա­րի­մա­նա­բա­դը՝ 181 ըն­տա­նի­քով։ Ադր­բե­ջա­նի ար­դյու­նա­բե­րու­թյան ժո­ղովր­դա­կան կո­մի­սա­րիա­տը նոր բնա­կա­վայ­րի հա­մար հատ­կաց­րեց շուրջ 2 հա­զար հա տա­րածք եւ տվեց եր­կա­րա­ժամ­կետ վարկ։ Երբ ստեղծ­վեց Քրդս­տա­նի մար­զը, նրա կազ­մում ընդգրկվե­ցին նաեւ նախ­կին Զան­գե­լա­նի եւ Ջեբ­րաի­լի շր­ջան­նե­րի այն տա­րածք­նե­րը, ո­րոնք ո­րե­ւէ նշա­նա­կա­լի քր­դա­կան բնակ­չու­թյուն չու­նեին։ Այս­պի­սով, Բաք­վի իշ­խա­նու­թյուն­ներն էլ ա­վե­լի կր­ճա­տե­ցին Կար­միր Քրդս­տա­նում քր­դե­րի տո­կո­սը։
Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը նաեւ ա­մեն կերպ նպաս­տում էին Կար­միր Քրդս­տա­նի թուր­քաց­մա­նը, մաս­նա­վո­րա­պես՝ կան­խե­լով քր­դա­կան դպ­րոց­նե­րի բա­ցու­մը, քր­դա­կան լեզ­վի եւ մշա­կույ­թի զար­գա­ցու­մը։ Հրա­պա­րակ­վում էին տա­րա­տե­սակ նյու­թեր, ո­րոնք ՙա­պա­ցու­ցում էին՚ քր­դե­րի ու­ժեղ ձու­լումն ու թուր­քա­ցու­մը։ Թեեւ ի­րա­կա­նում, ե­թե դա նույ­նիսկ պա­տա­հել է, ա­պա շատ ա­վե­լի փոքր չա­փով։ ՙՔուրդ՚ բա­ռին տի­րա­պե­տող ազ­գի գի­տակ­ցու­թյան մեջ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն վի­րա­վո­րա­կան ի­մաստ էին տա­լիս։ Նրա պատ­կե­րա­ցում­նե­րում քր­դերն անգ­րա­գետ, հե­տամ­նաց մար­դիկ էին, քոչ­վոր­ներ։ Քր­դա­կան մտա­վո­րա­կա­նու­թյան շատ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ստիպ­ված էին հրա­ժար­վել ի­րենց ազ­գա­յին պատ­կա­նե­լու­թյու­նից՝ միայն այն պատ­ճա­ռով, որ կա­րող էին կորց­նել աշ­խա­տան­քը։ Նման գոր­ծո­ղու­թյուն­նե­րը լար­վա­ծու­թյուն ստեղ­ծե­ցին Կար­միր Քրդս­տա­նում ազ­գա­մի­ջյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։
1929թ. հոկ­տեմ­բե­րի 15-ին ՙԶա­րյա Վոս­տո­կա՚ թեր­թում կար­դում ենք հե­տե­ւյա­լը. ՙԱդր­բե­ջա­նա­կան Քրդս­տա­նում ազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներն ա­ռանձ­նա­նում են նրա­նով, որ մեծ բար­դու­թյուն են ներ­կա­յաց­նում եւ ա­նու­շադ­րու­թյան են մատն­ված... Ադր­բե­ջա­նի թուր­քե­րը, ի տար­բե­րու­թյուն հա­յե­րի, ներ­կա­յաց­նում են հա­մե­մա­տա­բար նոր էթ­նիկ խումբ՝ ընդ ո­րում ցու­ցա­բե­րե­լով ոչ թե ան­կում, այլ ընդ­հա­կա­ռա­կը՝ ան­սահ­ման աճ ու ամ­րապն­դում։ Դա զգաց­վում է ոչ միայն ազ­գա­յին մի­ջու­կի մե­խա­նի­կա­կան ա­վե­լաց­մամբ, այ­լեւ Ադր­բե­ջա­նի հա­րե­ւան զուտ թյուր­քա­կան շր­ջան­նե­րից վե­րաբ­նա­կեց­մամբ, սա­կայն, եւ դա ա­մե­նա­կա­րե­ւորն է, ա­ռա­վե­լա­պես՝ ՙթուր­քաց­ման՚ տես­քով մշա­կու­թա­յին ձուլ­ման բարդ գոր­ծըն­թաց­նե­րի մի­ջո­ցով։
Հե­տաքր­քիր է, որ մինչ 1931 թվա­կա­նը Ադր­բե­ջա­նում քր­դե­րեն ոչ մի դպ­րոց չէր գոր­ծում։ Ա­ռա­ջին քր­դա­կան դպ­րոց­նե­րը հայ­տն­վել են 1931-32 թվա­կան­նե­րին, այ­սինքն Կար­միր Քրդս­տա­նի վերջ­նա­կան վե­րա­ցու­մից հե­տո։ Սա­կայն քր­դա­կան դպ­րոց­նե­րը եր­կար չտե­ւե­ցին եւ փակ­վե­ցին 1937-38 թվա­կան­նե­րին։ Դրա­նից հե­տո Ադր­բե­ջա­նում ոչ մի քր­դա­կան դպ­րոց չի բաց­վել, չի գոր­ծել ոչ մի քր­դա­կան թատ­րոն։
Այ­նուա­մե­նայ­նիվ, նույ­նիսկ այն ի­րա­վի­ճա­կում, երբ այ­լեւս չկար Կար­միր Քրդս­տա­նը, Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ա­մեն կերպ խո­չըն­դո­տում էին քր­դա­կան մշա­կույ­թի զար­գաց­մա­նը եւ քր­դա­կան դպ­րոց­նե­րի տա­րած­մա­նը։ Օ­րի­նակ՝ Նա­խի­ջե­ւա­նի քր­դե­րը կր­թու­թյուն են ստա­ցել Ե­րե­ւա­նում, որ­տեղ 1931թ. բաց­վել է Քր­դա­կան ման­կա­վար­ժա­կան տեխ­նի­կու­մը, իսկ մնա­ցած Ադր­բե­ջա­նի քր­դե­րը կր­թու­թյու­նը ստա­ցել են Շու­շիի ադր­բե­ջա­նա­լե­զու ման­կա­վար­ժա­կան տեխ­նի­կու­մի քր­դա­կան ֆա­կուլ­տե­տում, որն, ի դեպ, տե­ղա­կայ­ված էր նախ­կին հայ­կա­կան ռեա­լա­կան ու­սում­նա­րա­նի շեն­քում։

Հա­յաս­տա­նում եւ Վրաս­տա­նում սո­վո­րած քր­դերն ի­րենց ու­սու­մը շա­րու­նա­կում էին Լե­նինգ­րա­դում, մինչ­դեռ Ադր­բե­ջա­նի քր­դե­րը զրկ­ված էին նման հնա­րա­վո­րու­թյու­նից։ Բաք­վի իշ­խա­նու­թյուն­ներն ա­մեն կերպ կան­խում էին քր­դե­րեն դա­սագր­քե­րի ու գր­քե­րի տպագ­րու­թյու­նը։ 1928-1929թթ. ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նում տպագր­վել է քր­դե­րեն ըն­դա­մե­նը 28 գիրք, իսկ Հա­յաս­տա­նում ան­հա­մե­մատ ա­վե­լի շատ քր­դա­կան գր­քեր են տպագր­վել։ Նույ­նիսկ ՙԿար­միր Քրդս­տան՚ թեր­թը, ո­րը 1931թ. հիմ­նադր­վել է Լա­չի­նում եւ գո­յու­թյուն է ու­նե­ցել մին­չեւ 1962թ. (նաեւ Կար­միր Քրդս­տա­նի վե­րա­ցու­մից հե­տո), լույս է տե­սել ադր­բե­ջա­նե­րեն։ Հատ­կան­շա­կան է, որ Ադր­բե­ջա­նում նույ­նիսկ ազ­գու­թյամբ քուրդ գիտ­նա­կան­նե­րին թույլ չէին տա­լիս տպագ­րել Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ-ի քր­դե­րի մա­սին, նրանք բո­լորն էլ ար­տա­սահ­մա­նում քր­դե­րի մա­սին էին աշ­խա­տու­թյուն­ներ հրա­տա­րա­կում` մինչ­դեռ Հա­յաս­տա­նում ա­մեն ինչ հա­կա­ռակն էր։
Հարկ է նշել, որ կր­թու­թյան եւ մշա­կույ­թի ո­լոր­տը քր­դա­կան պե­տա­կա­նու­թյան ձե­ւա­վոր­ման հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րից մեկն էր՝ հաշ­վի առ­նե­լով, որ դա է, թե­րեւս, ժո­ղովր­դի ազ­գա­յին ինք­նու­թյան պահ­պան­ման եւ ամ­րապ­նդ­ման ա­մե­նաար­դյու­նա­վետ մե­խա­նիզ­մը։ Ի դեպ, այն ժա­մա­նակ­վա հե­տա­զո­տող­նե­րը նշում են, որ 1923թ. Քրդս­տա­նի գա­վա­ռի ձե­ւա­վո­րու­մը, ան­շուշտ, նպաս­տում էր նրան, որ նույ­նիսկ թուր­քաց­ված բնա­կիչ­նե­րի մե­ծա­մաս­նու­թյունն սկ­սեց ի­րեն քուրդ ան­վա­նել՝ ի­րենց ազ­գու­թյու­նը կա­պե­լով այն տա­րած­քի ան­վան հետ, ո­րում ապ­րում էին՝ ան­վա­նե­լով այս գոր­ծըն­թա­ցը ՙմաս­սա­յա­կան քր­դա­ցում՚։
Քրդս­տա­նը Բաք­վից եւ Ադր­բե­ջա­նի այլ շր­ջան­նե­րից հե­ռու էր գտն­վում։ Ա­յո, նա ա­ռանձ­նաց­րեց Հա­յաս­տա­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից, բայց քր­դե­րի ազ­գա­յին ինք­նու­թյան ամ­րապն­դու­մը, այս ժո­ղովր­դի ա­պա­թյուր­քա­ցու­մը հա­վա­սա­րա­զոր կլի­ներ ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող տա­րա­ծաշր­ջա­նի կորս­տի։ Կա­րող էր պարզ­վել, որ Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ-ի ամ­բողջ հա­րավ-ա­րեւ­մուտ­քը (Քրդս­տան, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մարզ) գործ­նա­կա­նում միայն ա­նու­նով է Բաք­վի վե­րահս­կո­ղու­թյան տակ, եւ այդ վե­րահս­կո­ղու­թյունն ամ­բող­ջո­վին կախ­ված է ԽՍՀՄ կենտ­րո­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րից։ Ակն­հայտ է, որ քր­դա­կան օ­րի­նա­կը կա­րող էր նաեւ շատ վտան­գա­վոր նա­խա­դեպ ծա­ռա­յել հան­րա­պե­տու­թյան մյուս փոքր ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար։ Ա­վե­լին, Ադր­բե­ջա­նի քր­դե­րի մշա­կու­թա­յին վե­րած­նուն­դը կա­րող էր ու­ժե­ղաց­նել հայ­կա­կան գոր­ծո­նը տա­րա­ծաշր­ջա­նում։ Օ­րի­նակ՝ 1921-28թթ. ԽՍՀՄ քր­դե­րի հա­մար ստեղծ­վեց այ­բու­բեն՝ հայ­կա­կան այ­բու­բե­նի հի­ման վրա, ո­րը հայտ­նի է որ­պես Շամս (Ա­րե­գակ)։ Այս այ­բու­բե­նը քուրդ ե­րե­խա­նե­րին սկ­սե­ցին դա­սա­վան­դել Հա­յաս­տա­նի եւ Վրաս­տա­նի դպ­րոց­նե­րում։ Նշենք, որ հայ-քր­դա­կան գրա­կան կա­պերն ու քր­դե­րի կող­մից հայ­կա­կան այ­բու­բե­նի օգ­տա­գոր­ծու­մը բա­վա­կան եր­կար պատ­մու­թյուն ու­նի։ Այս­պես, քր­դե­րե­նով ա­մե­նա­հին աղ­բյուր­նե­րից մե­կը 9-11-րդ դա­րե­րում հայ­կա­կան այ­բու­բե­նով գր­ված ա­ղոթքն է։ 18-րդ դա­րում հայ­կա­կան այ­բու­բե­նով լույս է տե­սել նաեւ քր­դե­րեն (քուր­ման­ջի բար­բառ) ա­ռա­ջին Աստ­վա­ծա­շուն­չը։
Հաս­կա­նա­լի է, որ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում Կար­միր Քրդս­տա­նը նույն­պես կա­րող էր ներգ­րավ­վել նման գոր­ծըն­թա­ցի մեջ, եւ դա ար­դեն լուրջ քա­ղա­քա­կան հե­տե­ւանք­ներ կու­նե­նար Ադր­բե­ջա­նի հա­մար։ Հե­տո ԽՍՀՄ-ը ո­րո­շեց լա­տի­նա­կան այ­բու­բե­նի հի­ման վրա այ­բու­բեն ստեղ­ծել քր­դե­րի հա­մար։ Ա­վե­լին, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, հենց Ադր­բե­ջանն է նա­խա­ձեռ­նել այդ վե­րա­փո­խու­մը։ Չէ՞ որ այս այ­բու­բե­նի նա­խա­գի­ծը քն­նարկ­վել եւ հաս­տատ­վել է նոր թուր­քա­կան այ­բու­բե­նի հա­մա­միու­թե­նա­կան կենտ­րո­նա­կան կո­մի­տեին կից գի­տա­կան խոր­հր­դի եւ Ադր­բե­ջա­նի զն­նում­նե­րի եւ հե­տա­զո­տու­թյուն­նե­րի միու­թյան թուր­քա­գի­տա­կան բաժ­նի հա­մա­տեղ նիս­տում։
Բայց Ադր­բե­ջա­նը միայն քր­դա­կան այ­բու­բե­նի բա­րե­փո­խու­մը չի նա­խա­ձեռ­նել։ Նա նա­խա­ձեռ­նել է ԽՍՀՄ բո­լոր մահ­մե­դա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի գրե­րի լա­տի­նա­կան այ­բու­բե­նի ան­ցու­մը: Ա­հա թե ինչ­պես էր այդ մա­սին գր­ված խոր­հր­դա­յին Գրա­կան հան­րա­գի­տա­րա­նում. ՙԳրե­րի լա­տի­նա­կա­նաց­ման հա­մար պայ­քա­րում պրո­լե­տա­րա­կան Ադր­բե­ջա­նի փոր­ձը հիմք հան­դի­սա­ցավ Միու­թյու­նում գրե­րի լա­տի­նա­կա­նաց­ման հե­տա­գա զար­գաց­ման հա­մար։ Հե­տե­ւա­բար Ադր­բե­ջանն ի­րա­վամբ ԽՍՀՄ-ում լա­տի­նա­կա­նաց­ման ա­ռա­ջա­մար­տիկ է հա­մար­վում։ 1926-ի մար­տին Ադր­բե­ջա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ գու­մար­վեց ա­ռա­ջին թյուր­քա­գի­տա­կան հա­մա­գու­մա­րը (Բաք­վում), ո­րում թյուրք-թա­թա­րա­կան, լեռ­նա­յին եւ այլ ժո­ղո­վուրդ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, Լե­նինգ­րա­դի եւ Մոսկ­վա­յի գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի գի­տա­կան մաս­նա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ, ձայ­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյամբ ո­րո­շում կա­յաց­րին՝ Ադր­բե­ջա­նի լա­տի­նաց­ման փոր­ձը Միու­թյան մյուս հան­րա­պե­տու­թյուն­նե­րում եւ ինք­նա­վար մար­զե­րում, ո­րոնք գրի հնա­ցած ձե­ւե­րից են օգտ­վում, կի­րա­ռե­լու ցան­կա­լիու­թյան մա­սին։ Այս աշ­խա­տան­քը ղե­կա­վա­րե­լու հա­մար ստեղծ­վեց Նոր թյուր­քա­կան այ­բու­բե­նի հա­մա­միու­թե­նա­կան կենտ­րո­նա­կան կո­մի­տե (ՆԹԱ ՀԿԿ)՚։

Ի­րոք, շատ մշակ­ված մո­տե­ցում։ Մի կող­մից, հա­ճո­յա­նալ կենտ­րո­նին՝ այն ժա­մա­նակ լա­տի­նա­կան այ­բու­բե­նին ան­ցու­մը կու­սակ­ցու­թյան գլ­խա­վոր գիծն էր, եւ Լե­նինն ին­քը լա­տի­նա­կա­նա­ցումն ան­վա­նել էր հե­ղա­փո­խու­թյուն Ա­րե­ւել­քում, մյուս կող­մից, նման ՙհա­մա­միու­թե­նա­կան փո­թոր­կի՚ ներ­քո հար­ված էր հասց­վում հենց Ադր­բե­ջա­նի ներ­սում փոքր ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նու­թյա­նը։ Հաս­կա­նա­լի է՝ ար­դա­րաց­նե­լու հա­մար քր­դա­կան այ­բու­բե­նի՝ հա­յե­րեն այ­բու­բե­նից լա­տի­նա­կան այ­բու­բե­նին ան­ցու­մը: Մի շարք գիտ­նա­կան­ներ նույ­նիսկ տաս­նա­մյակ­ներ անց հայ­տա­րա­րե­ցին, որ ՙայս այ­բու­բե­նը կազմ­վել է ա­ռանց քր­դա­կան հն­չյու­նա­բա­նու­թյան մա­սին բա­վա­րար գի­տե­լիք­նե­րի եւ չի հա­մա­պա­տաս­խա­նում ուղ­ղագ­րա­կան անհ­րա­ժեշտ պա­հանջ­նե­րին՚։ Այլ կար­ծի­քի էին մի շարք քուրդ գոր­ծիչ­ներ, ո­րոնք բարձր էին գնա­հա­տում հայ­կա­կան այ­բու­բե­նի վրա հիմն­ված քր­դա­կան տա­ռե­րը եւ նույ­նիսկ ե­րախ­տա­գի­տու­թյուն էին հայտ­նում հայ ժո­ղովր­դին եւ հայ գրե­րի ստեղ­ծո­ղին՝ նշե­լով հայ­կա­կան այ­բու­բե­նի կա­րե­ւոր ներդ­րու­մը քր­դա­կան մշա­կույ­թի զար­գաց­ման մեջ։
Հե­տաքր­քիր է, սա­կայն, որ հայ-քր­դա­կան կա­պե­րը թու­լաց­նե­լու հա­մար Բաք­վում հա­տուկ ու­շադ­րու­թյուն էին դարձ­նում Քրդս­տա­նի ու Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մի­ջեւ կա­պե­րի թու­լաց­մա­նը։ Օ­րի­նակ, 1924-ին ՀԿԿ կենտ­րո­նա­կան կո­մի­տեի նա­խա­գա­հու­թյու­նը Քրդս­տա­նի քաղ­բյու­րոն Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մար­զի քաղ­բյու­րո­յից ա­ռանձ­նաց­նե­լու ո­րո­շում ըն­դու­նեց, ան­մի­ջա­պես կենտ­րո­նին ա­ռա­ջի­նի են­թա­կա­յու­թյամբ։ Ի դեպ, քր­դա­կան վար­չա­կան միա­վո­րի վե­րա­ցու­մից ա­ռաջ Ստե­փա­նա­կեր­տում Կար­միր Քրդս­տա­նի փո­ղոց կար, ո­րը հե­տա­գա­յում վե­րան­վան­վեց Չկա­լո­վի փո­ղոց։ Հի­մա այդ փո­ղո­ցը Վար­դան Մա­մի­կո­նյա­նի ան­վան է: Այս­պի­սով, հե­ղա­փո­խա­կան ռո­ման­տիզ­մի շր­ջա­նում խոր­հր­դայ­նա­ցու­մը եւ խոր­հր­դա­յին պե­տու­թյան կա­ռու­ցու­մը քր­դե­րին ին­քա­զար­գաց­ման շատ բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյուն տվեց։ Փաս­տո­րեն հաս­տատ­վեց ազ­գա­յին քր­դա­կան պե­տա­կա­նու­թյու­նը։ Սա­կայն նրա գո­յու­թյու­նը եր­կար չտե­ւեց եւ շու­տով Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ-ի քր­դերն ստիպ­ված ե­ղան բախ­վել լուրջ մար­տահ­րա­վե­րի, ընդ ո­րում՝ գլո­բալ բնույ­թի, ո­րին նրանք միայ­նակ եւ սի­մետ­րիկ ի վի­ճա­կի չէին դի­մա­կա­յել։

(Շարունակելի)