Logo
Print this page

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԸ. ՔՐԴԵՐ

Դավիթ Բաբայան

 (մաս IV)

Քրդերի ադրբեջանականացման գործընթացն ու դրա արդյունքները

1930-ա­կան­նե­րի սկզ­բում աշ­խար­հում տե­ղի են ու­նե­ցել խոր­քա­յին աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյուն­ներ, ակն­հայտ էր, որ նոր հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմն ան­խու­սա­փե­լի է։ Այդ հա­մա­տեքս­տում ա­ռա­ջա­տար գեր­տե­րու­թյուն­նե­րը, այդ թվում՝ ԽՍՀՄ-ը, ձեռ­նար­կել են մի շարք ռազ­մա­քա­ղա­քա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին նա­խա­պատ­րաստ­վե­լու հա­մար։ Դրան­ցից մեկն էր նոր ադր­բե­ջա­նա­կան ազ­գու­թյան ստեղ­ծու­մը, ո­րում պետք է ընդգրկվեին Ադր­բե­ջա­նի Խոր­հր­դա­յին Սո­ցիա­լիս­տա­կան Հան­րա­պե­տու­թյան բո­լոր մահ­մե­դա­կան ժո­ղո­վուրդ­նե­րը։ Սկս­վել էր փոքր ժո­ղո­վուրդ­նե­րին ձու­լե­լու բռ­նի գոր­ծըն­թա­ցը, ո­րը հա­մա­կարգ­վում էր խոր­հր­դա­յին կենտ­րո­նի կող­մից, սա­կայն ի­րա­կա­նաց­վում տե­ղում հենց Ադր­բե­ջա­նի կող­մից։
Ձու­լու­մը, իսկ ծայ­րա­հեղ դեպ­քում՝ դրա պաշ­տո­նա­կան բա­ղադ­րի­չը, ըն­թա­ցել է բա­վա­կա­նին բա­րե­հա­ջող եւ կարճ ժամ­կետ­նե­րում։ 1937 թվա­կա­նի մար­դա­հա­մա­րի ար­դյուն­քում Արդ­բե­ջա­նի ԽՍՀ-ում քր­դե­րի թի­վը կազ­մել է 10,8 հա­զար մարդ, մինչ­դեռ 1921թ. միայն Արդ­բե­ջա­նի ԽՍՀ գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րում հաշ­վարկ­վում էր 32,780 մարդ, իսկ 1926-ին Ադր­բե­ջա­նում քր­դե­րի թի­վը կազ­մում էր 41 հա­զար մարդ՝ հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյան 1,8 տո­կո­սը։ 1939 թվա­կա­նին մնա­ցել էր ըն­դա­մե­նը 6 հա­զար քուրդ (0.2 տո­կոս), 1959-ին՝ 1,5 հա­զար, իսկ 1970-ին՝ 5,5 հա­զար (0.1) տո­կոս։ 1979 թվա­կա­նի մար­դա­հա­մա­րից հե­տո հայ­տա­րար­վել էր, որ Ադր­բե­ջա­նում քր­դեր չկան։
Հա­մե­մա­տու­թյան հա­մար նշենք, որ Ադր­բե­ջա­նի հա­րե­ւան Հա­յաս­տա­նում եւ Վրաս­տա­նում 1920 թթ. կե­սե­րից քր­դե­րի թիվն ա­վե­լա­ցել է 3-5 ան­գամ։ Մինչ­դեռ Ադր­բե­ջա­նում քր­դերն ընդ­հա­նուր առ­մամբ դաս­վում էին գյու­ղաբ­նակ­նե­րի շար­քին ծնե­լիու­թյան բարձր մա­կար­դա­կով։ 1989 թվա­կա­նին ԽՍՀՄ մար­դա­հա­մա­րի ար­դյուն­քում պարզ էր դար­ձել, որ քր­դե­րը դար­ձյալ հայ­տն­վել էին երկ­րում, եւ նրանք կազ­մում էին ա­վե­լի քան 12 հա­զար մարդ ամ­բողջ Ադր­բե­ջա­նի տա­րած­քում, ո­րոնց ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը չէր տի­րա­պե­տում մայ­րե­նի լեզ­վին։
Նոր ադր­բե­ջա­նա­կան ազ­գու­թյան մեջ քր­դե­րի այդ­չափ ա­րագ ձու­լումն ու­ներ օ­բյեկ­տիվ նա­խադ­րյալ­ներ՝ նախ կապ­ված Ադր­բե­ջա­նում քր­դե­րի մի շարք ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի հետ։ Ի տար­բե­րու­թյուն Ադր­բե­ջա­նի այլ ժո­ղո­վուրդ­նե­րի՝ քր­դե­րը հիմ­նա­կա­նում վա­րում էին քոչ­վո­րա­կան կեն­սա­կերպ եւ ցր­ված էին հան­րա­պե­տու­թյան ողջ տա­րած­քով։ Ադր­բե­ջա­նի ժո­ղո­վուրդ­նե­րից ա­ռա­վե­լա­պես թր­քա­ցել էին հենց քր­դե­րը։ Նրանք նաեւ ա­ռա­վել մո­բիլն էին քոչ­վոր կեն­սա­կերպ վա­րող ժո­ղո­վուրդ­նե­րի շր­ջա­նում, եւ նրանց միգ­րա­ցիան շա­րու­նակ­վել էր ան­գամ Ան­դր­կով­կա­սը Ռու­սաս­տա­նին միա­նա­լուց հե­տո։ Միգ­րա­ցիա­յի տար­բեր ա­լիք­նե­րով ժա­մա­նած քր­դերն ան­գամ չն­չին ազ­գակ­ցա­կան կա­պեր չու­նեին ա­վե­լի վաղ ժա­մա­նած ի­րենց հայ­րե­նա­կից­նե­րի հետ։ Դեռ ա­վե­լին, Ադր­բե­ջա­նի քր­դե­րը, ի տար­բե­րու­թյուն Հա­յաս­տա­նի քր­դե­րի, ու­նեին ա­ռա­վել ցածր էթ­նո-ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցու­թյուն։
Ադր­բե­ջա­նի քր­դե­րի մոտ նաեւ ձե­ւա­վոր­վել էր բա­վա­կա­նին սպե­ցի­ֆիկ սո­ցիա­լա­կան կա­ռուց­վածք, հատ­կա­պես, ՙէ­լի­տա-լայն զանգ­ված­ներ՚ կտր­ված­քով։ Քուրդ է­լի­տան, ինչ­պես ար­դեն աս­ված է, գործ­նա­կա­նում կի­րա­ռել է Սա­լա­դի­նի ռազ­մա­վա­րու­թյունն ու թուր­քաց­վե­լով, փաս­տո­րեն, զբա­ղեց­րել է գլ­խա­վոր դիր­քե­րից մե­կը նա­խա­հե­ղա­փո­խա­կան Ռու­սաս­տա­նում եւ մու­սա­վա­թա­կան Ադր­բե­ջա­նում Կով­կա­սի մահ­մե­դա­կան­նե­րի շր­ջա­նում։ Բոլ­շե­ւիկ­նե­րի հաղ­թա­նա­կից եւ Ադր­բե­ջա­նի խոր­հր­դայ­նա­ցու­մից հե­տո այդ է­լի­տա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը դա­սա­կար­գա­յին պայ­քա­րում պար­տու­թյան ար­դյուն­քում հե­ռա­ցել էին տա­րա­ծաշր­ջա­նից կամ ամ­բող­ջո­վին կորց­րել էին ի­րենց ազ­դե­ցու­թյու­նը։ Իսկ նոր պրո­լե­տա­րա­կան քր­դա­կան է­լի­տա դե­ռեւս չկար։ Կար­միր Քրդս­տա­նը գո­յատևեց բա­վա­կա­նին կարճ ժա­մա­նա­կաշր­ջան, եւ չէր կա­րող այդ մի քա­նի տար­վա ըն­թաց­քում ձե­ւա­վոր­վել ինք­նու­րույն ազ­գա­յին է­լի­տա։
Դեռ ա­վե­լին, Ադր­բե­ջա­նի, ինչ­պես նաեւ ամ­բողջ աշ­խար­հի քր­դե­րը եր­բեք չեն ու­նե­ցել ան­կախ պե­տա­կա­նու­թյուն, սե­փա­կան ու­ժե­րով սե­փա­կան է­լի­տան ստեղ­ծե­լու փորձ։ Ա­ռանց ար­տա­քին օգ­նու­թյան նրանք դա պար­զա­պես չէին կա­րող ա­նել, ա­ռա­վել ևս այդ­պի­սի կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում։ Դա նաեւ բա­վա­կա­նին լուրջ մար­տահ­րա­վեր էր Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի քր­դե­րի հա­մար, հատ­կա­պես, երբ սե­փա­կան ազ­գա­յին է­լի­տա ստեղ­ծե­լու հա­մար ար­տա­քին ա­ջակ­ցու­թյու­նը դա­դա­րեց­վել էր եւ ա­ռա­ջին պլա­նում էր քուրդ ժո­ղովր­դին ձու­լե­լու աշ­խար­հա­քա­ղա­քա­կան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։
Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում քուրդ ժո­ղո­վուր­դը պետք է ընտ­րեր իր հե­տա­գա գո­յա­տեւ­ման հա­մար ու­ղի­ներ։ ԽՍՀՄ-ում ակ­տի­վո­րեն ձե­ւա­վոր­վում էր նոր պրո­լե­տա­րա­կան է­լի­տան եւ քուրդ ժո­ղովր­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն այդ­տեղ ա­մե­նաակ­տիվ մաս­նակ­ցու­թյունն էին ցու­ցա­բե­րում։ Եւ դար­ձյալ ըն­տր­վել էր Սա­լա­դի­նի էթ­նո­քա­ղա­քա­կան ռազ­մա­վա­րու­թյու­նը։ Քուրդ ժո­ղովր­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն սկ­սել էին ձե­ւա­վո­րել նոր ադր­բե­ջա­նա­կան է­լի­տան։ Դրա կա­յաց­ման եւ Ադր­բե­ջա­նում հատ­կա­պես քա­ղա­քա­կան հար­թու­թյան մեջ բարձր դիր­քեր զբա­ղեց­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ էր ժա­մա­նակ։ Հենց այդ պատ­ճա­ռով Կար­միր Քրդս­տա­նի չե­ղար­կու­մից հե­տո մի քա­նի տաս­նա­մյակ անց Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ-ի իշ­խա­նա­կան բարձր դիր­քե­րում մե­ծա­մա­սամբ քր­դեր էին։
(Շարունակելի)

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.