[ARM]     [RUS]     [ENG]

ԱԼԻԵՎԸ ՀԱՏԵՑ ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ղա­րա­բա­ղյան խնդ­րի գո­յու­թյան ամ­բողջ ըն­թաց­քում կող­մե­րի ա­ռա­ջին դեմ­քե­րը հնա­րա­վո­րինս պահ­պա­նել են կո­ռեկ­տու­թյու­նը եւ մի­մյանց անձ­նա­կան վի­րա­վո­րանք չեն հասց­րել։

Սեպ­տեմ­բե­րի 19-ին Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը հա­տեց այդ կար­միր գի­ծը եւ տե­ղա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյուն­նե­րից մե­կի ե­թե­րում վի­րա­վո­րեց Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տին. ՙԴու ո՞վ ես, որ մեզ հետ նա­խա­պայ­ման­նե­րով խո­սես՚։ Ճիշտ չէր լի­նի ա­սել, թե նա հո­գե­խան­գար­մուն­քի մեջ է կամ չի տի­րա­պե­տում դի­վա­նա­գի­տա­կան լեզ­վի նր­բու­թյուն­նե­րին։ Այդ քայ­լին Ա­լիե­ւը գնա­ցել է գի­տակց­ված։ Ի­հար­կե, կա­րե­լի է ա­սել, որ տա­վու­շյան ե­ռօ­րյա մար­տե­րը ծանր տպա­վո­րու­թյուն են թո­ղել, եւ Ա­լիե­ւը, հրա­պա­րա­կավ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տին վի­րա­վո­րե­լով, լու­ծում է ներ­քին վս­տա­հու­թյան վե­րա­կան­գն­ման խն­դիր։
Բայց չէ՞ որ նրան լսում են ոչ միայն Ադր­բե­ջա­նում, այ­լեւ Հա­յաս­տա­նում եւ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րի մայ­րա­քա­ղաք­նե­րում։ Մա­նա­վանդ որ միջ­նորդ­ներն Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հետ հան­դի­պե­լու նա­խա­ձեռ­նու­թյամբ են հան­դես ե­կել եւ բա­նակ­ցու­թյուն­նե­րի վերս­կս­ման են ձգ­տում։ Ի՞նչ հան­դի­պում կա­րող է կազ­մա­կերպ­վել, ե­թե Ադր­բե­ջա­նի նա­խա­գահն ի լուր աշ­խար­հի վի­րա­վո­րում է Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տին։ Ընդ ո­րում, նրա խոս­քի են­թա­տեքստն այն է, որ Հա­յաս­տա­նը չի կա­րող նա­խա­պայ­ման­ներ ա­ռա­ջադ­րել։ Այ­սինքն՝ ԼՂ կար­գա­վո­րու­մը ՙպետք է տե­ղի ու­նե­նա բա­ցա­ռա­պես Ադր­բե­ջա­նի պայ­ման­նե­րով՚։
Բա­ցառ­ված չէ, որ դա հո­գե­բա­նա­կան ճնշ­ման փորձ է։ Բայց որ մթ­նո­լորտն ակն­հայ­տո­րեն ա­վե­լի է լար­վում՝ ա­նա­ռար­կե­լի է։ Ի՞նչ է սպաս­վում։ Են­թադ­րու­թյուն­ներ ա­նե­լիս, հա­վա­նա­բար, պետք է հաշ­վի առ­նել նաեւ, որ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ երկ­նե­րի ազ­դե­ցու­թյան մա­սին պատ­կե­րա­ցում­նե­րը չա­փա­զանց­ված են, եւ մի պա­հի նրանք, հնա­րա­վոր է, չկա­րո­ղա­նան կա­ռա­վա­րել ի­րա­վի­ճա­կը։ Կամ՝ այ­լեւս չցան­կա­նան։ Ա­լիե­ւը վեր­ջին շառ­լա­տա­նը չէ եւ ե­թե գնում է նման սրաց­ման, ա­պա ինչ-որ հաշ­վարկ­ներ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ու­նի։ Այս պա­հին կա­րե­լի է մի կան­խա­տե­սում ա­նել. սեպ­տեմ­բե­րի 22-ին ծրագր­ված է Ադր­բե­ջա­նի խոր­հր­դա­րա­նի խոս­նա­կի հան­դի­պու­մը ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րի հետ։ Դա, ըստ ե­րե­ւույ­թին, Ա­լիե­ւին մոս­կո­վյան ու­ղերձ հղե­լու հա­մար է կազ­մա­կերպ­վում։
Ի՞նչ ազ­դակ է հղե­լու Ռու­սաս­տա­նը։ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տին հասց­ված վի­րա­վո­րանքն Ա­լիե­ւի ու­ղերձն է նաեւ Մոսկ­վա­յի՞ն։