[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՀԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԻՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԹՄՐԵՑՐԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 Հոկտեմբերի 1-ի առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբում տված ճեպազրույցում ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը մի քանի հետաքրքիր տեղեկություններ հայտնեց, որոնք փոխանցել է մեր հետախուզությունը: Պարզվում է, այս օրերի ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններիում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են այդ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Այսպես, ռազմաճակատի միայն մեկ ուղղությամբ զոհվել է ազգությամբ լեզգի 148 զինվոր: Մի քանի հարյուր զոհեր կան ազգությամբ թալիշ զինվորների շրջանում: Հետախուզության տվյալներով, դա դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ և առաջիկայում հավանաբար ականատես կլինենք այդ ազգերի ներակայացուցիչների բողոքի ակցիային: 

Վ. Պողոսյանը միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ նման էթնիկ զտիչ քաղաքականություն Ադրբեջանն իրականացրել է արցախահայության նկատմամբ խորհրդային ժամանակաշրջանում, երբ Արցախը գտնվում էր Խորհրդային Ադրբեջանի կազմում և բերեց հետևյալ փաստը. Երկրորդ համաշխահային պատերազմի ժամանակ ամբողջ Ադրբեջանի տարածքից Հայրենական մեծ պատերազմին զորակոչվել է 19 տղամարդուց մեկը, իսկ Արցախից` 3-ից մեկը: Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն ամեն առիթ օգտագործել է վերացնելու ազգային փոքրամասնություններին:
Վ. Պողոսյանը ևս մի հետաքրքիր դիտարկում արեց այս օրերի վերլուծությունից, որը կարևոր է ռազմական հանցագործության, միջազգային իրավունքի տեսակետից: Հայկական տարածքում հայտնված ադրբեջանցի բոլոր զինվորների դիկաների գրպանում եղել են ներարկիչներ: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին թմրեցրած վիճակում: ՙՍա միանշանակ ռազմական հանցագործություն է՚- ամփոփելով ասաց Վ. Պողոսյանը: