[ARM]     [RUS]     [ENG]

Լուկաշենկոն եւ Պուտինը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

 

 

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահներն անդրադարձել են մի շարք միջազգային խնդիրների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:

Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաեւ իրավիճակը Բելառուսում եւ Ռուսաստանում, մանրամասն տեղեկություններ են փոխանակել երկրների ներսում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Հեռախոսազրույցի ընթացքում ուշադրություն է դարձվել կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակին, առաջնորդները մտահոգություն են հայտնել ՝ կապված հիվանդացության աճի հետ:

Նախագահները քննարկել են նաեւ տրանսպորտային հաղորդակցության կարգավորման հարցով հետագա գործողությունները:

Ինչպես նաեւ մեծ ուշադրություն է հատկացվել «Սլավոնական եղբայրություն-2020» կայացած համատեղ զորավարժությունների վերլուծությանը: