[ARM]     [RUS]     [ENG]

BBC-ի սիրիական ծառայության պրոդյուսերը հայտնում է Լեռնային Ղարաբաղի մարտերում զոհված տասնյակ սիրիացի զինյալների մասին

 

BBC-ի սիրիական ծառայության պրոդյուսեր Ռիամ Դալաթին հայտնում է Լեռնային Ղարաբաղի մարտերում զոհված տասնյակ սիրիացի զինյալների մասին: Հղում կատարելով Սիրիայում իր աղբյուրներին՝ նա հայտնում է Ղարաբաղում հարձակման ժամանակ առնվազն ութ սիրիացի զինյալների մահվան մասին:

«Երկու հոգի, այդ թվում՝ սպա, անհայտ կորել են: Վիրավորներին փրկելու բազմաթիվ փորձերն անհաջող էին անցնում, քանի որ նրանք հրետանային եւ ականանետային կրակի տակ էին ընկել»,- գրել է նա Twitter-ում:

«Ըստ լուրերի, «Սիրիական ազգային բանակի» սիրիացի 40-ից ավելի անդամներ սպանվել են: Նրանց մեծ մասը «Սուլթան Մուրադ» բրիգադի անդամներ են: Սիրիացիները «դաժան» լեռնային պատերազմ են մղում Լեռնային արաբաղում: Ցուցակն աճել է մինչեւ 32 անուն: 15-ը հաստատված է: (17-ը՝ գուցե մոտ ապագայում)»:

Դալաթին մեջբերում է զինյալներից մեկի պատմությունը: Նրա խոսքով՝ իրենց խմբից մեկի մահից հետո մայորը եւ եւս երկու զինվոր գնացել են նրա մարմինը վերցնելու: «Վերադարձին նրանց կողքին արկ է պայթել: Մայորը վիրավորվել է, իսկ փրկարարական ջոկատը գնացել է նրա հետեւից: Երբ նրանք օգնության էին գնում, ականը պայթել է հենց նրանց միջեւ: Բոլոր 8 հոգին էլ զոհվել են: Հետո մեկ այլ խումբ գնաց, բայց ես գաղափար չունեմ, թե այնուհետեւ ինչ եղավ: Այնտեղ խառնաշփոթ է: Մեզ անգիտության մեջ են պահում»: Նա նշել է, որ հնարավոր չէ պարզել, թե ինչ է պատահել «մայորի» հետ: