Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Բելառուսը վերջին կես տարվա ընթացքում Ադրբեջանին ռազմամթերք չի մատակարարել. Լուկաշենկո

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է լուրերին, թե վերջերս Բելառուսը ռազմամթերք է մատակարել Ադրբեջանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով բելառուսական «Բելտա» գործակալությունը, Բելառուսի նախագահը հերքել է այդ տեղեկությունները՝ շեշտելով, որ վերջին կես  տարվա ընթացքում Բելառուսը ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին, ռազմամթերք չի մատակարարել: «Խոսակցության ընթացքում հստակ պատասխան է տրվել այդ կեղծ լուրի վերաբերյալ. վերջին կես տարվա ընթացքում ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին ռազմամթերքի մատակարարում չի իրականացվել»,- ասված է հաղորդագրության մեջ, որը տարածել է գործակալությունը :

Արմեն Սարգսյանը Բելառուսի նախագահին մանրամասնորեն տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Նշվում է, որ Հայաստանի և Բելառուսի նախագահները քննարկել են սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակը Հայաստանում և Բելառուսում: