[ARM]     [RUS]     [ENG]

Էրդողանի Թուրքիան «գլխից վեր է թռնում» մի քանի ճակատով. Morocco World News

 

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը խաղում է ակտիվ դեր տարբեր ճակատներում՝ Իդլիբից մինչեւ Տրիպոլի, եւ այժմ աստիճանաբար նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային վեճի մեջ», գրում է World News-ը: Միջերկրածովյան ճակատում Թուրքիայի առաջնորդը ծաղրում էր իր տարածաշրջանային հակառակորդներին, համոզում արեւմտյան դաշնակիցների, ընդ որում՝ ակտիվորեն հայտարարելով բոլորին, ով նրան լսում էր, որ Անկարան պետք է մասնակցի Լիբիայի ճգնաժամի ցանկացած լուծման մեջ՝ քաղաքական կամ ռազմական: Անգամ ժամանակ առ ժամանակ կանգ առնելով եւ խոստովանելով, որ իր ագրեսիան եւ միայնակ մոտեցումը չի հանգեցնի ակնկալվող արդյունքի, Էրդողանն անկոտրում է նրանում, որ միայն «մերկ» իշխանությունը կամ, առնազն, դրա ինչ-որ դրսեւորումը կստանա լավագույնը Արեւելյան Լիբիայի «հուսալի եւ անօրինական» կառավարությունից ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարի գլխավորությամբ:

Համաձայն Էրդողանի համապարփակ տեսության Լիբիայի ճգնաժամի մասին՝ Ամերիկայի եւ Եվրամիության «կապրենք-կտեսնենք» ոճով դիվանագիտությունը լավագույն ուղին չէ: Այն միայն հանգեցնում է անորոշության եւ տատանումների դիվանագիտության՝ այն, որ ծնում է ապարդյուն համաձայնագրեր հրադադարի մասին եւ կարճատեւ դեէսկալացիա: Լավագույն ուղին, ինչպես պնդում է Էրդողանը, Խաֆթարին «դաս տալն է»՝ ներքաշելով նրան հակամարտության մեջ եւ հաղթելով ռազմական ճանապարհով:

Էդրողանի կարծիքով՝ միայն ոչնչացնելով Խաֆթարի եւ նրա արտասահմանյան կողմնակիցների չափազանց մեծ վստահությունը՝ կարելի է հույս ունենալ ստիպել կառավարության առաջնորդին ընդունել եւ պահպանել բանակցությունների պայմանները: Այդպիսին է Էրդողանի տեսությունը Լիբիայի ճգնաժամի մասին. Խաֆթարին պետք է ծաղրել եւ ստիպել նրան նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ զրկելով նրան ինքնահարգանքից, որը նա բազմիցս դրսեւորել է, մինչդեռ նրա ռազմական հզորությունը, որն ապահովվում է ԱՄԷ-ի, Եգիպտոսի եւ Ռուսաստանի ահաբեկիչների կողմից, կարծես գերազանցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Տրիպոլիի կառավարության հզորությունը: Եւ ինչպես պնդում է Էրդողանը, եթե ոչ մի երկիր պատրաստ չէ դրսեւորել անհրաժեշտ ագրեսիան Խաֆթարին հակազդելու եւ զսպելու համար, Թուրքիան առավել քան երջանիկ է (կամ պատրաստ) ներկայանալ ինչպես Խաֆթարի, այնպես էլ նրա օտարերկրա, «անօրինական» կողմնակիցների դեմ: «Այսօր Թուրքիան կարող է սկսել գործողություն իր անվտանգությունը պաշտպանելու համար առանց ինչ-որ մեկի թույլտվությունը հարցնելու»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը Լոնդոնում դեկտեմբերին: Դա հստակ նախաբան էր ակնկալվող ագրեսիայի համար իր ուժերում չափազանց ինքնավստահ Թուրքիայի կողմից, ինչի մասին նախազգուշացնում էին բազմաթիվ դիտորդներ: Էրդողանի տեսությունը ենթադրում է խաղաղության հաստատում առճակատման եւ քաոսի ճանապարհով, որի թեմայով նա խոսել է Politico պարբերականի հոդվածում Լիբիայի ճգնաժամի շուրջ Բեռլինում խոչընդոտված համաժողովի նախորդ օրը:

Դրանում Էրդողանը դեմ է արտահայտվել միջազգային հանրության «ապատիային» եւ անպատասխանատվությանը, որը, նրա խոսքով, հաջողության չի հասել խաղաղություն եւ կայություն հաստատելու հարցում Լիբիայում: «Այդ պատմական խաչմերուկում նրանք, ովքեր ջանում են հանուն խաղաղության, պետք է դրսեւորեն խիզախություն եւ անեն իրենց ուժերում ամեն ինչ բռնությանը վերջ տալու համար: Եվրոպան կարող է վստահել Թուրքիային՝ հին ընկերոջն ու լոյալ դաշնակցին, այդ նպատակին հասնելու համար»,-գրել է նա: Հատկանշալան է, որ Էրդողանը ոչ մեկից թույլտվություն չի խնդրել: Նա պարզապես հայտարարել է որոշման մասին, որն արդեն ընդունել է՝ կոչ անելով Թուրքիայի «եվրոպական դաշնակիցներին» միանակ Անկարային: Դիտարկվել են թեթեւ փոփոխություններ Էրդողանի տոնի մեջ Լիբիայի հարցով մի շարք դեպքերի շուրջ վերջին շաբաթներին: