[ARM]     [RUS]     [ENG]

Հույն եվրախորհրդարանականները հանդես են եկել նախաձեռնությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ

 

 

 

«Ադրբեջանի ագրեսիան եւ Կովկասում հակամարտությունը ցնցել են մեզ եւ նողկանք առաջացրել, հատկապես, խաղաղ բնակչության դեմ ուժ գործադրելով եւ Թուրքիայի սադրիչ միջամտությամբ:

Հույն եվրախորհրդարանականները հանդես են եկել նախաձեռնությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրախորհրդարանի անդամ Ստելիոս Կիմպուրոպուլոսը»:

«Ադրբեջանի ագրեսիան եւ Կովկասում հակամարտությունը ցնցել են մեզ եւ նողկանք առաջացրել, հատկապես, խաղաղ բնակչության դեմ ուժ գործադրելով եւ Թուրքիայի սադրիչ միջամտությամբ:

Հակամարտության առաջին իսկ պահից ես պարտավոր եմ անել հնարավոր ամեն ինչ Ադրբեջանի ագրեսիան եւ եվրոպական միջամտության անհրաժեշտությունը շեշտադրելու համար խաղաղությունը վերականգնելու նպատակով:

Իմ անձնական նախաձեռնությամբ, որն աջակցել են ընդհանուր առմամբ 24 գործընկերներ բոլոր խորհրդարանական խմբերից, Առաջնորդների խորհրդին եւ ԵՄ արտաքին գործերով ու անվտանգության քաղաքականության Գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելին ուղարկվել է հարցում.

Ի՞նչ է անելու Խորհուրդն ու ԵՄ դիվանագիտության ղեկավարը ռազմական գործություններն անհապաղ դադարեցնելու համար:

Ինչպիսի՞ գործողություններ են նրանք պատրաստ ձեռնարկել ադրբեջանի կառավարության վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու համար ռազմական գործողությունները դադարեցնելու ւ զորքերին դուրս բերելու նպատակով:

ԵՄ-ն դեռեւս Ադրբեջանի խոշորագույն արտահանման շուկան է եւ մեծությամբ երկրորդ ներկրման շուկան՝ արտահանման 51 տոկոս եւ Ադրբեջանում ներկրման 16 տոկոս մասնաբաժնով: Պատրա՞ստ է արդյոք Խորհուրդը կազմել Ադրբեջանի դեմ տնտեսական պատժամիջոցների ցուցակ»: