[ARM]     [RUS]     [ENG]

Վրաստանի նախագահն առաջարկել է Թբիլիսիում անցկացնել Ղարաբաղի հիմնախնդրով ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը

 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է հեռախոսային զրույց ունենալ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ ու պատրաստակամություն է հայտնել, հնարավորության դեպքում Թբիլիսիում անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նիստը:

«Եկել է նախագահների հետ զրուցելու ժամանակը, որոնք նախատեսված են այս շաբաթ… կարեւոր է պահպանել այն, որ Վրաստանը հետեւում է երկու հարեւան երկրների նկատմամբ չեզոքությանը: Մեր երկրների տնտեսությունն ու զարգացումը կախված են տարածաշրջանում կայունությունից եւ խաղաղությունից»,- հայտարարել է Զուրաբիշվիլին՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ վրացական կողմը կողմերին հրադադարի կոչ է արել՝ խուսափելու համար հակամարտության զոհերից:

«Երկու կողմից էլ նկատվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավման պատրաստակամության նախադրյալներ։ Կարծում եմ, որ մենք պետք է նպաստենք թեկուզ Վրաստանում նիստի անցկացմանը։ Մենք կանենք ամեն ինչ եւ պատրաստ ենք այն ամենին, ինչն իրենց համար ընդունելի է»,- ասել է Վրաստանի նախագահը: