Մակրոնը դուրս եկավ ափերից՝ Թուրքիան կարմիր գծերն արդեն հատեց. Էմանուել Մակրոն

Ավելի քան 300 սիրիացի իսլшմիստներ թուրքական Գազիանթեփով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հшկшմшրտության գոտի, Ֆրանսիան հաստատում է, որ դա ապացուցված փաստ է, Ռուսաստանն էլ ունի այդ տեղեկատվությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած ճեպազրույցում:Ինչպես ՏԱՍՍ-ն է հայտնում, Մակրոնը նաև հավելել է, որ Ֆրանսիան սերտ կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ՝ Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ, և նրանց հետ աշխատում է խաղաղություն հաստատելու ուղղությամբ:«Կարող եմ ասել, որ ավելի քան 300 սիրիացի իսլшմիստ գր пhшյիններ, որոնք նախկինում դուրս էին բերվել Հալեպի շրջանից, թուրքական Գազիանթեփով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի (մասնակցելու Ադրբեջանի կողմից ռшզմшկшն գործողություններին, որին աջակցում է Թուրքիան — նշում է ՏԱՍՍ-ը):Դա հաստատված է: Փաստորեն, այդ մարդկանց ինքնությունը պարզված է, նրանք բոլորն էլ կապ ունեն «Իսլшմшկան պետություն» шհшբեկչшկшն կազմակերպության հետ: Ես դա քննարկել եմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը հաստատել է, որ Ռուսաստանն ունի նաև այդ տվյալները », — ասել է Մակրոնը«Թուրքիայի այդ պահվածքը վայել չէ ՆԱՏՕ-ի անդամ պետությանը, մենք այդպիսի գործողությունները լիովին անընդունելի ենք համարում: Այս դեպքում կարմիր գիծն արդեն հատվել է», — շեշտել է նա:«Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, շատ մոտ ապագայում ձեռնարկելու են մի շարք նախաձեռնություններ ՝ Լեռնային Ղարաբաղում հшկшմшրտությունը դադարեցնելու համար: Մենք սերտ աշխատանքային շփման մեջ ենք», — ասել է նա: