[ARM]     [RUS]     [ENG]

Երևան է ժամանել ռուսական հատուկ նշանակության ինքնաթիռը

 

Ռուսական Ил-96-300 ինքնաթիռը, որը ներառված է «Ռուսաստան» հատուկ թռիչքային ստորաբաժանման մեջ, ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն, վկայակոչելով Flightradar հարթակի տվյալները և նշելով, որ հայտնի չէ, թե ով և ինչ նպատակով է հոկտեմբերի 5-ին այդ չվերթով ժամանել Երևան:

«Ռուսաստան» հատուկ ստորաբաժանումն ապահովում է երկրի պաշտոնատար անձանց, Ռուսաստանի հատուկ ծառայությունների և Զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների տեղափոխումը և ենթարկվում է նախագահի աշխատակազմին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատեց ՌԴ-ից հատուկ բորտի ժամանման լուրը։

Հատուկ բորտը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: