Logo
Print this page

Ստեփանակերտ. Վրաստանի պետականությունը կախված է Արցախի Պաշտպանության բանակի հաջողությունից

 

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հորդորեց չշտապել վրացական կողմի գործողությունների վերաբերյալ եզրակացություններ անել: Հիշեցնենք, որ վերջին շրջանում լրատվամիջոցներում շատ նյութեր են հայտնվել այն մասին, որ Վրաստանը նպաստում է Թուրքիայից Ադրբեջան զենքի տեղափոխմանը` միաժամանակ խոչընդոտելով բեռների տեղափոխմանը Հայաստան:

Ինչպես ընդգծեց Դավիթ Բաբայանը, պետք է ծայրաստիճան զգույշ լինել եզրակացությունների հետ կապված, եւ նախ անհրաժեշտ է հավաքել բոլոր ապացույցները` եզրակացություններում 100 տոկոսով համոզված լինելու համար:

«Մենք Վրաստանին եւ վրաց ժողովրդին բարեկամներ ենք համարում: Եթե Հայաստանում պետականություն չլինի, Վրաստանում պետականությունը ամիսների, եթե ոչ ժամերի հարց է: Եթե Վրաստանում ինչ-որ մեկը հավատում է, որ առանց Հայաստանի եւ Արցախի պետականության, թեկուզ` չճանաչված, կարող է Վրաստանի պետականություն լինել, ապա սխալվում է:  Քանի որ Վրաստանը նույնպես ահաբեկիչների ու պանթուրքիզմի թիրախ կդառնա:

Ես ավելի քան համոզված եմ, որ վրաց ժողովուրդը դա շատ լավ հասկանում է: Ուստի մենք պայքարում ենք ամբողջ քաղաքակիրթ աշխարհի, այդ թվում` Վրաստանի համար: Եթե մենք չկարողանանք կատարել մեր առաքելությունը, վտանգված է նաեւ Վրաստանի պետականությունը»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը:

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.