[ARM]     [RUS]     [ENG]

Եվրախորհրդարանականը հորդորել է պատժամիջոցներ կիրառել Ալիեւի դեմ եւ բացառել Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբից

 

Եվրախորհրդարանի պատգամավոր Չարլի Վեյմերսը կոչ է արել  Եվրոպային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ եւ բացառել Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբից` դրա կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի կապակցությամբ:

«Սա Ադրբեջանի բռնապետ Ալիեւի ագրեսիվ պատերազմն է` Էրդողանի ջիհադական դաշնակիցների աջակցությամբ, որի նպատակն է պարտադրել Ստալինի կայացրած անարդար որոշումը, որով Ղարաբաղը բաժանվել էր Հայաստանից: Պատժամիջոցներ սահմանեք ագրեսոր Ալիեւի դեմ: Բացառեք Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբից: Քաջկենություն ունեցեք չնույնացնել Արցախի տառապյալ ժողովրդին ռազմաշունչ Ալիեւի հետ»,- ասել է քաղաքական գործիչը` մեջբերելով Անդրեյ Սախարովին. «Ադրբեջանի համար սա հավակնություն է, Ղարաբաղի հայերի համար` կենացմահու հարց»: