Logo
Print this page

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Ղարաբաղում մարդասիրական հրադադարը

 

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է Ղարաբաղում մարդասիրական հրադադարը:

«ԵԱՀԿ-ի գործող նախագահ Էդի Ռաման ողջունում է մարդասիրական հրադադարը Լեռնային Ղարաբաղում, որը ուժի մեջ է մտել Մոսկվայում կայացած բանակցություններից հետո: Մեզ կայունություն է անհրաժեշտ ինչպես երկրի վրա, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարության ներքո գործընթացում: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այդ համաձայնագիրը ճանապարհ է հարթում բովանդակային բանակցությունների համար»,-ասվում է Ալբանիայում ԵԱՀԿ–ի ներկայացուցչության պաշտոնական Twitter-յան էջում:   

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.