[ARM]     [RUS]     [ENG]

Ալիևը հայտարարել է Երևանի հետ բանակցելու Բաքվի պատրաստակամության մասին

 

Բաքուն պատրաստ է Երևանի հետ անհապաղ բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հարցով, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԲԿ-ին տված հարցազրույցում, գրում է ria.ru-ն։

«Մենք պատրաստ ենք սկսել վաղը, դրա համար ամեն ինչ կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից, աշխատանքի ժամանակացույցից։ Մեր կողմը պատրաստ է անհապաղ սկսել», – ասել է նա։