Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Արցախի անկախության ճանաչման հարցը քննարկման մեջ է. ԱԺ փոխխոսնակ

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը շատ կարևոր է համարում, որ Արցախի անկախությունը ճանաչվի ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սիմոնյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Պարզ է, որ Արցախի անկախացումը բոլորիս համար ամենակարևոր հարցն է: Մենք բոլոր ուղղություններով մեր բոլոր գործընկերների հետ աշխատում ենք և գնում ենք Արցախի ճանաչման ճանապարհով: Նույնիսկ ամենացածր մակարդակով շփումների մեջ մենք այսօր այդ հարցը բարձրացնում ենք: Շատ կարևոր է, որ Արցախը ճանաչվի ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի կողմից ու դրան հետևենք կոնկրետ իրավական քայլեր: Այդ հարցը քննարկման մեջ է և, այո` դա օրհասական հարց է»,- ասաց Սիմոնյանը: