Logo
Print this page

New York Post. Էրդողանի պրոքսի-պատերազմը Հայաստանում հարյուրամյա վաղեմության ցեղասպանության այլանդակ արձագանքն է

 

Հայաստանում պրոքսի-պատերազմ հրահրելը կարող է ծառայել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարիքներին, բայց դա սարսափելի արձագանքն է այն ցեղասպանության, որը Թուրքիան իրականացրել է հայերի դեմ մեկ հարյուրամյակ առաջ, գրում է New York Post-ը:

«Ադրբեջանցիները ակնհայտորեն ագրեսորներ են. նրանք ոչ միայն քանակապես գերազանցում են հայերին 3:1 հարաբերակցությամբ, նրանք թուրքերի հսկայական օգնությամբ արդիականացնում են իրենց զինված ուժերը:

Այսպիսով, Հայաստանի կողմից ադրբեջանական մի քանի ուղղաթիռների եւ տանկերի ոչնչացումը, ամենայն հավանականությամբ, պատասխան է եղել ներխուժմանը:

Էրդողանի աջակցությունը Ադրբեջանին շեղում է թույլ ներքին տնտեսությունից, բայց դա երկարատեւ տեղական հակամարտությունը վերածում է ավելի մեծ աշխարհաքաղաքական մրցակցության: Հայաստանը կարող է դիմակայել միայն Ռուսաստանի աջակցությամբ, որը խթանում է սպառազինությունների մրցավազքի այս կողմը, ինչը նշանակում է, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ուղղակի հակամարտությանը ընդամենը մեկ-երկու քայլ է մնացել:

«Մենք մեկ քայլ հեռավորության վրա ենք լայնամասշտաբ պատերազմից»,- ասում է Օլեսյա Վարդանյանը՝ «Միջազգային ճգնաժամային խումբ» ՀԿ-ից, որը զբաղվում է մահացու հակամարտությունների կանխմամբ:

Մինչ ԱՄՆ-ը, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եւ մյուսները հրադադարի ռեժիմի կոչ են անում, Էրդողանը բորբոքում է աճող կրակը` առաջարկելով Ադրբեջանին անսասան աջակցություն:

Բայց պատմությունն այս ամենն ավելի սարսափելի է դարձնում՝ Անկարան դեռ հրաժարվում է ճանաչել մոտ 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին, եւ այժմ նա հակված է ոչնչացնել ավելի շատ մարդկանց»:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.