[ARM]     [RUS]     [ENG]

Հայաստանը ՄԻԵԴ դիմելու նպատակով ուսումնասիրում է ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը

 

 

 

 

Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցչության ուշադրության կենտրոնում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը: Դրա հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՄԻԵԴ դիմելու նպատակով:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Տեսանյութը, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում է, և նյութեր են նախապատրաստում ՄԻԵԴ դիմելու համար»,- ասել է Կիրակոսյանը: