[ARM]     [RUS]     [ENG]

Թուրքիան խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է. ՀՀ նախագահի հարցազրույցը CBN News-ին

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույց է տվել ամերիկյան CBN News հեռուստաընկերությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես, պատասխանելով հեռուստալրագրողի այն հարցին, թե՝ «կան տեղեկություններ, որ Թուրքիան Սիրիայից իսլամիստ ջիհադիստների է ուղարկում՝ կռվելու ադրբեջանցի զինվորների շարքում: Կարո՞ղ եք հաստատել այս լուրերը, և ինչպիսի՞ հետևանքներ է ունենում նրանց ներգրավվածությունը»՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Կարող եմ դա հաստատելև այս տեղեկությունները հաստատել են նաև միջազգային կազմակերպություններն ու անգամ տարբեր երկրների հետախուզական ծառայություններըԻհարկեԹուրքիայի ներգրավվածությունը և այնոր այդ երկիրը տարածաշրջան է բերել իսլամիստ զինյալների և ահաբեկիչներիամբողջությամբ փոխել են հակամարտության պատկերըԼեռնային Ղարաբաղը մի տարածք էորն անգամ խորհրդային իշխանության տարիներին՝ 65 տարիմեծամասամբ բնակեցված է եղել հայերովԵթե գնաք Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունկտեսնեք շինությունների մնացորդներեկեղեցիներորոնք գալիս են 3-4-րդ դարերիցերբ Հայաստանը 301 թվականին դարձավ աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը»:

CBN News-ի լրագրող Ջորջ Թոմասը հետաքրքրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության նպատակներով, ողջ տարածաշրջանի համար այս պատերազմի հնարավոր հետևանքներով, ինչպես նաև՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է դիտարկել որպես էթնիկ հակամարտություն՝ Թուրքիայի ներգրավվածությամբ, և արդյո՞ք այն վերածվում է կրոնական պատերազմի հին քրիստոնյա ազգի՝ Հայաստանի և մահմեդական Ադրբեջանի, Թուրքիայի միջև, նախագահ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի տարածքն է առանց բնիկ ժողովրդի՝ հայերի: «Երբ ցանկանում ես հողը ազատագրել մարդկանցիցդա կոչվում է էթնիկ զտումՆրանք ցանկանում են հողերն առանց հայերիառանց այն մարդկանցովքեր հին մշակույթ ունենայնտեղ են ապրել հազարավոր տարիներՍա՝ մեկ պատճառ,-ընդգծել է նախագահը: -Թուրքիայի ներգրավվածությունը չէի անվանի կրոնական պատերազմՉնայած Թուրքիան փորձում է իսլամիստ զինվորականների բերել այստեղնրանք վարձկաններ ենՍա ինչ-որ առումով տարբեր քաղաքակրթություններիմոտեցումներիմշակույթների հակամարտություն էՍա հակամարտություն էորը պետք է լուծվի դիվանագիտորենԱյս ուժեղ մարդիկ դիմագրավում են սարսափելի թշնամունորը ցանկանում է ոչնչացնել մի ամբողջ քաղաքակրթությունմշակույթկրոն և մարդկանց»:

Հարցին՝ թե ինչ հետևանքներ կլինեն, եթե չդադարեցվի Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտությանը, նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Չկանգնեցնելով Թուրքիային՝ կունենանք մեկ այլ Սիրիատասն անգամ ավելի մեծքանի որ կունենանք խիստ անկայուն Կովկասմիջազգային խողովակաշարը կվերահսկի ԹուրքիանԵթե Թուրքիան չհեռացվի ընդհանուր պատկերիցշատ դժվար կլինի բանակցությունների միջոցով հասնել խաղաղ կարգավորման և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային սեղանՀիմա Թուրքիան խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն էԵթե սա շարունակվիապա տարածաշրջանի այլ հարևաններ կներգավվենև մենք մեկ այլ Սիրիա կունենանք»:

Ներկայացնելով հայկական ու ադրբեջանա-թուրքական ահաբեկչական իսլամիստ խմբավորումների մոտեցումների տարբերությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Առաջին պատերազմից հետո ԼՂ երկրորդ քաղաքը համարվող Շուշիում կային մի քանի հայկական եկեղեցիներ և մեկ մզկիթՀայերն ամբողջությամբ վերականգնեցին տեղի գեղեցիկ Սուրբ Ամենափրկիչ տաճարըորից 500 մետր այն կողմ գտնվում էր մզկիթըԼՂ կառավարությունը հովանավորների աջակցությամբ վերականգնեց նաև մզկիթըԱյսինքնհայերն իրենց հայրենիքում վերականգնեցին ինչպես եկեղեցինայնպես էլ մզկիթըՆոր պատերազմի սկսվելուց հետո առաջինըորտեղ ադրբեջանցիները հարվածեցին Շուշիումեկեղեցին էր: Հարվածելու ժամանակ եկեղեցում երեխաներ էինտարեցներովքեր հուսով էինոր այդտեղ ապահով կլինենԱյդտեղ էին նաև օտարերկրյա լրագրողներՍա տալիս է հակամարտության պատկերը»:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հազարավոր տարիներ ապրում են իրենց հողում: «Նրանք հպարտ մարդիկ ենմարտիկներ ենորոնք կպայքարեն մինչև մահՆրանք ունեն Հայաստանի աջակցությունըորովհետև ոչ միայն մենք՝ Հայաստանում ապրողներսայլև ամբողջ աշխարհի հայերըչեն կարող թույլ տալոր Թուրքիան կրկնի այնինչ իրականացրել է 105 տարի առաջ. 1,5 միլիոն հայեր կորցրել են իրենց կյանքըհարյուր հազարավորները ստիպողաբար տարհանվել ենգնացել են անապատներ և հասել են տարբեր երկրներ՝ Լատինական ԱմերիկաԱՄՆԿանադաԵվրոպաՌուսաստան և շատ արաբական երկրներ,-նշել է նախագահը: -Ցանկանում եմ ընդգծելոր հայերը ապաստան են ստացել շատ արաբական երկրներում և արաբների կողմից ընդունվել են որպես եղբայրներՍա կրոնական պատերազմ չէր այնքան ժամանակքանի դեռ պարոն Էրդողանը կրոնական տարր չէր ավելացրել՝ այնտեղ բերելով իսլամիստ ահաբեկիչների»: