[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հարցով փակ խորհրդակցություն կանցկացնի. աղբյուր

 

 

 

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը` ի պատասխան Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիմումի, հոկտեմբերի 19-ին փակ քննարկում կանցնացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անվտանգության խորհրդի աղբյուրը։

Աղբյուրը նշել է, որ քննարկում անցկացնելու համար դիմել են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, որոնք հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ։