Logo
Print this page

Լավրով. Ռուսաստանն ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային տեղեկացրել է ԼՂ հարցով պայմանավորվածությունների մասին

 Ռուսաստանն ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային տեղեկացրել է ԼՂ հարցով պայմանավորվածությունների մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք մանրամասն տեղեկացրել ենք մեր գործընկերներին, առաջին հերթին՝ Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին, որոնք մեզ հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ են: Ես խոսել եմ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ, մանրամասն ներկայացրել իրավիճակն ու այն պայմանները, որոնք մենք ձեռնարկել ենք, խոսել ենք նաեւ մեր ամերիկացի գործընկերների հետ:

Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւս տեղեկացրել ենք այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկել է Ռուսաստանն ու թույլ են տվել հասնել նոյեմբերի 9-ին համաձայնության կնքմանը»,-ասել է Լավրովը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման հարցով խորհրդակցության ժամանակ, որը հեռարձակել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:   

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.