Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Պուտինն ԱԳՆ-ին հանձնարարել է տեղեկացնել ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ ԱԳՆ-ին շարունակել տեղեկացնել ՄԱԿ-ի կառույցներին, Կարմիր խաչին, ԵԱՀԿ-ին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես Ռուսաստանի ԱԳՆ-ին խնդրում եմ շարունակել տեղեկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերներին, ինչպես նաեւ Միջազգային կարմիր խաչին. Կարմիր խաչի կոմիտեն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը պետք է տեղեկացվեն, կառուցողական, լիարժեք աշխատանք սկսել կառույցների հետ, այդ թվում` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ: Մենք պետք է կապ հաստատենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերների հետ, եւ ես շատ եմ ակնակալում նրանց աջակցությունը»,- ասել է Պուտինը Լեռնային Ղhարաբաղի տարածաշրջանում հումանիտար հարցերի լուծմանը նվիրված խորհրդակցության ժամանակ:

«Հուսով եմ, որ կենտրոնի գործունեությանը համակողմանի աջակցություն կցուցաբերվի բոլոր այս կառույցների կողմից»,- հավելել է ՌԴ նախագահը: