[ARM]     [RUS]     [ENG]

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում

 

 

 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը` նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի կողմից լիակատար հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունից հետո:

Քննարկվել են երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցեր: