Logo
Print this page

Ֆրանսիայի Սենատը որոշել է քվեարկության ներկայացնել ԼՂՀ-ն ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւի նախագիծ

 

Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

«Այն ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համընդհանուր միաձայնությունը»,- նշել է Արցախի արտաքին գործերի նախարարը:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.