[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԿՐԱԳՆԴԻ ՈՉ ՄԻ ԱԶԳ ԵՐՋԱՆԻԿ ՉԻ ԵՂԵԼ ՕՏԱՐԻ ՑԱՎԻ ՀԱՇՎԻՆ

Էվիկա Բաբայան

 Հունվարի 13-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 1990թ․հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին, որին ներկա էին «Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միություն»  հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, Արցախում ապրող փախստականներ, հավատացյալներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Պատմականակնարկ․ 1990թ․ հունվարի 12-ինԽորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում սկսվեցին հայազգի բնակչության ջարդեր, որոնք տևեցին մի ամբողջ շաբաթ։ 1990թ․հունվարի 13-ին Բաքվի Լենինի անվան հրապարակում հավաքվեց ադրբեջանցիների մի մեծ ամբոխ, ապա՝ ժամը 17։00-ից հետո, մոտ 50 000 մարդ լքեց հրապարակը և, խմբերի բաժանվելով, սկսեցին հայկական թաղամասերի ջարդերը՝ վառելով, բռնաբարելով ու սպանելով մարդկանց։ Ինչպես Սումգայիթում, այնպես էլ այստեղ նրանք գործում էին առանձնակի դաժանությամբ՝ հայ խաղաղ բնակիչներին ծեծում էին, ողջ-ողջ վառում, կտտանքների ենթարկում, սպանում ու քաղաքից վտարում։ Ավելի ուշ հաստատվեցին տեղեկություններ, որ հարձակումները կանխամտածված էին․ կազմակերպիչներն ունեին հայերի ցուցակները։ Այդ ժամանակ Բաքվում մոտ 250 հազար հայ էր ապրում։ Որպես զանգվածային ջարդերի ու բռնությունների ուղեցույց՝ հարձակվողներին բաժանել էին Բաքվի քարտեզներ, որտեղ խաչերով նշված էին հայերով բնակեցված վայրերը։ Դրանից հետո հայերը վերջնականապես լքեցին քաղաքը ․․․

Տեղի ունեցածի համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց։

Այդ ողբերգական անցքերից  31 տարի է անցել։  Բոլոր այս տարիների ընթացքում մենք անօգուտ փորձում էինք այսպես կոչված «միջազգային հանրության» դռները բախել՝ ընդհուպ մինչև եվրոպական ու միջազգային կառույցներ՝ հուսալով, որ Ադրբեջանից հայ փախստականների ձայնը լսելի կլինի, որ նրանք կդատապարտեն ազերիների բարբարոսական գործողությունները, քաղաքական գնահատական կտան կատարվածին։ Բայց, ավաղ․․․

Միջազգային հանրություն․․․Իսկ ի՞նչ է այն ընդհանրապես։ Ո՞ւմ մասին է խոսքը։ Ո՞վ է այդ «միջազգային հանրությունը», որի կարծիքից է կախված իմ ճակատագիրը։ Իսկ Ղարաբաղում տեղի ունեցած վերջին պատերազմի համապատկերին համոզվեցինք միջազգային այդ ինստիտուտների անգործունեության մեջ։ «Քաղաքակիրթ» և կուշտ Եվրոպան, ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը մատը մատին  չխփեցին արյունահեղությունը դադարեցնելու համար, ինչպես միշտ նրանք խորապես մտահոգված էին և հանդես եկան ինչ-որ անատամ կոչերով, բավարարվեցին դատարկ բառերով։ Ի դեպ, ինչպես և 1915թ․ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պարագայում էր։ Լեգենդար Ֆրիտյոֆ Նանսենի այն ժամանակ ասված խոսքն այսօր էլ արդիական է՝ «Եվրոպայի կառավարություններին հոգնեցրել  է հավերժակական հայկական հարցը։ Հասկանալի բան է։ Այս հարցում նրանք միշտ բարձրության վրա չէին: Արդեն իսկ այդ բառերը նրանց նիրհող խղճի հիշողության մեջ արթնացնում են այն խոստումները, որոնց կատարման համար նրանք ոչինչ չձեռնարկեցին: Քանի որ խոսքն ընդամենը փոքրիկ, տառապած, բայց տաղանդավոր ժողովրդի մասին է, որը չունի ո°չ նավթային աղբյուրներ, ո°չ ոսկու հանքավայրեր: Վայ հայ ժողովրդին, որ ներքաշվեց եվրոպական քաղաքականության մեջ: Նրա համար ավելի լավ կլիներ, եթե նրա անունը երբեք չհիշեր ոչ մի եվրապական դիվանագետ»:

Պետք չէ մոռացության մատնել անցյալը, բայց դրանով մշտապես ապրելն էլ սխալ է: Մեզ միշտ սովորեցրել են լացել, ախ քաշել, դժգոհել հայի ծանր ճակատագրից, ինչ-որ մեկի հետ հույսեր կապել… Մենք ահագին հետ ենք վարժվել ողջամիտ լինելուց: Մինչդեռ, բոլոր ժամանակների՝ «լինե՞լ, թե՞ չլինել» հարցին յուրաքանչյուր ազգ պետք է յուրովի պատասխանի: Մենք՝ հայերս, այլևս չենք կարող և չենք ուզում կախված լինել ինչ-որ մեկից, որպեսզի մեզ թույլատրվի ողջ մնալ:

Ղարաբաղի վերջին պատերազմից հետո՝ պարզապես ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ…