Logo
Print this page

ՈՒ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԻՆՔ ԻՐԱՐ՝ ԿՐԿԻՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԱԿՆԿԱԼՈՒԹՅԱՄԲ

Դա­վիթ ՄԻ­ՔԱ­ՅԵ­ԼՅԱՆ

ՙՎա­խե­նամ` դա­ժան պա­տե­րազմ սկ­սեն թուր­քե­րը ու նո­րից տե­ղա­հա­նու­թյուն լի­նի՚ …

Ար­ցա­խյան շարժ­ման օ­րե­րին, երբ թե՜ Ստե­փա­նա­կեր­տում և թե՜ հա­յոց մայ­րա­քա­ղաք Երևա­նում ան­նա­խա­դեպ ցույ­ցե­րից ու հան­րա­հա­վաք­նե­րից թն­դում էին հրա­պա­րակ­նե­րը, և ժո­ղովր­դի ըն­դվ­զումն ու ար­դա­րու­թյան վե­րա­կան­գն­ման` մայր Հա­յաս­տա­նին միա­վոր­վե­լու հա­մար պայ­քա­րը` վճ­ռա­կան փուլ էր թևա­կո­խել, տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին քա­ջա­տե­ղյակ լի­նե­լու և մարդ­կանց սա­տա­րե­լու, գո­տեպն­դե­լու նպա­տա­կով, Հա­յաս­տա­նից հա­ճախ էին Ար­ցախ ժա­մա­նում մտա­վո­րա­կա­նու­թյան ճա­նաչ­ված ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ. գրող­ներ, ար­վես­տա­գետ­ներ, գիտ­նա­կան­ներ, պե­տա­կան, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ: Եվ, բնա­կա­նա­բար, նման այ­ցերն ա­վե­լի էին խան­դա­վա­ռում և ոգևո­րում շարժ­ման ակ­տի­վիստ­նե­րին, ցույ­ցե­րի մաս­նա­կից­նե­րին:
Պատ­վի­րա­կու­թյուն­նե­րին սո­վո­րա­բար ու­ղեկ­ցում էր Զո­րի Բա­լա­յա­նի թի­մը, ով լիար­ժեք տի­րա­պե­տում էր գոր­ծըն­թաց­նե­րի մաս­րա­մաս­նե­րին և անհ­րա­ժեշտ տե­ղե­կու­թյուն­ներ հա­ղոր­դում ար­ձա­նագր­վող նո­րու­թյուն­նե­րի մա­սին: Այդ ա­ռու­մով ար­ցախ­ցի­նե­րի հա­մար ա­նակն­կալ էր հայ ան­վա­նի բա­նաս­տեղ­ծու­հու` Սիլ­վա Կա­պու­տի­կյա­նի այ­ցը Ստե­փա­նա­կերտ, ով հան­դի­պում­ներ ու­նե­ցավ նաև ՙԱր­ցախ՚ (նախ­կին ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ՚) թեր­թի խմ­բագ­րա­կազ­մի և նրա ըն­թեր­ցող­նե­րի հետ, շր­ջեց բազ­մա­մարդ հրա­պա­րա­կում և ունկ­նդ­րեց ժո­ղովր­դի ձայ­նը, ան­կեղ­ծո­րեն ու­րա­խա­ցավ մարդ­կանց լա­վա­տե­սու­թյամբ ու մայ­րա­կան հոր­դո­րով և գուր­գու­րան­քով խնդ­րեց նրանց չշեղ­վել պայ­քա­րից« լի­նել միաս­նա­կան« հա­մախ­մբ­ված: Իսկ Ե­ղի­շե Չա­րեն­ցի ա­նու­նը կրող հ. 7 դպ­րո­ցում կազ­մա­կերպ­ված հան­դի­սու­թյա­նը, ո­րին ներ­կա էին մի խումբ գրող­ներ, ա­շա­կերտ­նե­րից մե­կը, երբ փայ­լուն կեր­պով ար­տա­սա­նեց Կա­պու­տի­կյա­նի ՙՀա­յոց լե­զուն՚ հան­րա­հայտ ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը, ճեր­մա­կա­վարս բա­նաս­տեղ­ծու­հին հուզ­մուն­քից ար­ցուն­քա­խառն համ­բու­րեց պա­տա­նու ճա­կա­տը և ա­սաց, ՙԵս լիո­վին հա­մոզ­վե­ցի, որ այս­տեղ մեծ ու փոք­րով միաս­նա­կան վճիռ են կա­յաց­րել և զո­րեղ կամք ու­նեն: Իսկ նման պա­րա­գա­յում Ար­ցա­խը չի կա­րող պարտ­վել՚:
Երբ դուրս ե­կանք դպ­րո­ցի շեն­քից, Սիլ­վա Կա­պու­տի­կյա­նը խո­րա­խոր­հուրդ հա­յացք ձգեց Ե­ղի­շե Չա­րեն­ցի հար­թա­քան­դա­կին ու դար­ձավ ինձ. ՙՍիրտս ա­վե­լի փա­ռա­վոր­վեց` ի­մա­նա­լով, որ կր­թօ­ջա­խը Չա­րեն­ցի ա­նունն է կրում՚,- ա­սաց նա« և գրե­թե միա­սին ար­տա­սա­նե­լով ՙԵս իմ ա­նուշ Հա­յաս­տա­նին՚, կենտ­րո­նա­կան հրա­պա­րակ բարձ­րա­ցանք` միա­նա­լով ցույ­ցի մաս­նա­կից­նե­րին:

* * *


Մեկ ա­միս չան­ցած ԳՄ նա­խա­գահ Վար­դան Հա­կո­բյա­նի ա­ռա­ջար­կու­թյամբ գոր­ծուղ­վե­ցի Երևան` իր կող­մից հիմ­նադր­վող ՙԱր­ցախ՚ գրա­կան հան­դե­սի անդ­րա­նիկ հա­մա­րի հա­մար նյու­թեր հայ­թայ­թե­լու: Ծնունդ առ­նող հան­դե­սի ա­ռա­ջին հա­մա­րում« մի խումբ երևե­լի­նե­րի շար­քում« ծրագր­ված էր նաև Սիլ­վա Կա­պու­տի­կյա­նի ող­ջույ­նի խոս­քը: Տեղ հաս­նե­լուց` ե­րե­կո­յան զան­գե­ցի« և պայ­մա­նա­վոր­վե­ցինք հան­դիպ­ման հա­մար: Սի­րով հա­մա­ձայ­նեց և ու­րա­խա­ցավ` տե­ղե­կա­նա­լով Վար­դա­նի հեր­թա­կան ձեռ­նարկ­ման մա­սին:
Հա­ջորդ օ­րը նա­խա­տես­ված ժա­մին ծե­ծե­ցի Բաղ­րա­մյան փո­ղո­ցի վրա գտն­վող բարձ­րա­հարկ շեն­քում նրան պատ­կա­նող բնա­կա­րա­նի դու­ռը: Բա­ցեց և հա­րա­զա­տի պես դի­մա­վո­րեց` խնամ­քով ծաղ­կա­մա­նի մեջ տե­ղա­վո­րե­լով իմ ընտ­րած ճեր­մակ վար­դե­րը: Ա­պա ժպ­տա­լով ա­սաց. ՙԼսիր, այս­պի­սի վար­դե­րը, սո­վո­րա­բար, բույր չեն ու­նե­նում, ինչ­պես է, որ հա­ճե­լիո­րեն բու­րում են և շատ են քն­քուշ: Չլի­նի՞ Ար­ցա­խից ես բե­րել՚: Չէ, ա­սա­ցի, Սիլ­վա Բա­րու­նա­կով­նա, Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի հու­շար­ձա­նի հարևա­նու­թյամբ գտն­վող սրա­հի ծաղ­կա­վա­ճառ­նե­րից եմ գնել: Երևի վար­պե­տի մատն է խառն՚,- կա­տա­կով պա­տաս­խա­նե­ցի ես: Նա ծի­ծա­ղեց և պա­տաս­խա­նից գոհ դար­ձավ ինձ. ՙՀա­մա­ձայն եմ, էդ մե­կը հնա­րա­վոր է՚: Որ­քան փոր­ձե­ցի հա­մո­զեմ, որ շտա­պում եմ, սպա­սող կա, չս­տաց­վեց: Հոր­դո­րեց ան­պայ­ման նս­տել: Ա­սաց` ՙդր­սում շատ է ցուրտ, մր­սած կլի­նես, մի բա­ժակ թե­յը չի խան­գա­րում՚: Եվ մայ­րա­կան հո­գա­տա­րու­թյամբ ու սի­րա­լիու­թյամբ հրա­վի­րեց սե­ղա­նի շուրջ: ՙՕգտ­վիր,- ա­սաց,- քեզ զգա՝ ինչ­պես քո տա­նը: Խմո­րե­ղե­նը իմ ձեռ­քով եմ պատ­րաս­տել՚: Փոր­ձե­ցի` շատ ա­նուշ էր տաք թե­յի հետ, և վա­յե­լե­լու ժա­մա­նակ մորս պատ­րաս­տած երևա­նյան քաղց­րա­համ գա­թան հի­շե­ցի...
Կա­պու­տի­կյա­նը նա­խա­պես պատ­րաս­տել էր ՙԱր­ցա­խի՚ հա­մար գրած իր ե­լույ­թը և այն փո­խան­ցեց ինձ` օրհ­նան­քի ու բա­րե­մաղ­թան­քի խոս­քե­րով: Ա­պա հե­տաքր­քր­վեց ար­ցա­խյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով. ինչ­պե՞ս է ժո­ղովր­դի տրա­մադ­րու­թյու­նը, մար­դիկ հո հիաս­թափ­ված և հու­սալք­ված չե՞ն Մոսկ­վա­յի (Կրեմ­լի) կող­մից ըն­դուն­ված ադր­բե­ջա­նան­պաստ ո­րո­շում­նե­րով: Ու, քա­նի որ Զ. Բա­լա­յա­նի հետ ան­ձամբ էր հան­դի­պել Մի­քա­յել Գոր­բա­չո­վին և Ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի վե­րա­բե­րյալ նրա դիր­քո­րոշ­մա­նը լավ քա­ջա­տե­ղյակ էր, ափ­սո­սան­քով նշեց, որ Մոսկ­վան մտա­դիր չէ փո­փո­խել ԽՍՀՄ սահ­ման­նե­րը, ու հայ ժո­ղո­վուր­դը հույսն իր վրա պի­տի դնի« միաս­նա­բար, հա­մախ­մբ­ված ու հետևո­ղա­կա­նո­րեն շա­րու­նա­կի ար­դա­րու­թյան հա­մար պայ­քա­րը: ՙՑա­վոք, հա­կա­մար­տու­թյունն ան­խու­սա­փե­լի է, ու վա­խե­նամ` դա­ժան պա­տե­րազմ սկ­սեն թուր­քե­րը, նո­րից տե­ղա­հա­նու­թյուն ու կո­տո­րած լի­նի՚,- այս խոս­քե­րը նա ա­սաց մայ­րա­կան հո­գում ցավն ու ար­տա­սու­քը խեղ­դե­լով:
Երբ հրա­ժեշտ պի­տի տա­յինք« և պատ­րաստ­վում էի դուրս գալ տնից, Կա­պու­տի­կյանն անս­պա­սե­լիո­րեն այս­պի­սի հարց ուղ­ղեց ինձ. ՙԻսկ դու հա­վա­տո՞ւմ ես, Ար­ցա­խի, հայ ժո­ղովր­դի հաղ­թա­նա­կին՚։ Հար­ցին հար­ցով պա­տաս­խա­նե­ցի. ՙԲայց չէ՞ որ մենք` Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը, ար­դեն միա­ցել ենք ի­րար և ըն­դա­մե­նը փաս­տաթղ­թե­րով ամ­րագ­րել է մնում այդ ի­րո­ղու­թյու­նը՚: Ա­պա« որ­պես հա­մո­զիչ փաստ, վկա­յա­կո­չե­ցի գրա­կան եր­կու ըն­տա­նիք­նե­րի միա­վոր­ման օ­րի­նա­կը: Լսե­լով այդ մա­սին« նա պայ­ծա­ռա­ցավ և, չնա­յած ա­ռող­ջա­կան վի­ճա­կին, խոս­տա­ցավ ամ­ռանն ան­պայ­ման Ար­ցախ այ­ցե­լել: Ջեր­մո­րեն հրա­ժեշտ տվե­ցինք ի­րար` կր­կին Ստե­փա­նա­կեր­տում հան­դի­պե­լու ակն­կա­լու­թյամբ:
Ցա­վոք, հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով նա չկա­րո­ղա­ցավ այ­ցե­լել և 2006-ին վախ­ճան­վեց հա­յոց մեծ բա­նաս­տեղ­ծու­հին, մեծ մայ­րը…

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.