[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ Է ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՎԵՍՏԸ

Հա­րութ Սա­սու­նյան

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

 Ան­ցյալ շա­բաթ Calvert Journal-ը հրա­պա­րա­կեց Լու­չիա դե լա Տո­րեի հոդ­վա­ծը՝ ՙԱ­լիևի ազ­դե­ցու­թյու­նը. ինչ­պես են նե­պո­տիզմն (ըն­տա­նե­վա­րու­թյունն) ու ինք­նագ­րաքն­նու­թյու­նը կա­ռա­վա­րում Ադր­բե­ջա­նի ար­վես­տը՚ խո­րագ­րով։

2020թ. հոկ­տեմ­բե­րի 2-ին՝ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի մեկ­նար­կից մի քա­նի օր անց, Ադր­բե­ջա­նի հս­կա դրո­շը տե­ղադր­վեց Բաք­վի YARAT ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի պատ­կե­րաս­րա­հի ճա­կա­տա­մա­սին՝ ՙՂա­րա­բա­ղը Ադր­բե­ջան է՚ հս­կա պատ­գա­մով։
Դա ըն­դու­նե­լի չէր Թուր­քիա­յում ծն­ված« ծա­գու­մով քուրդ նկա­րիչ Ահ­մեդ Օ­գու­թի հա­մար, ո­րի ՙՈչ մի բա­նաս­տեղ­ծու­թյուն չի սի­րում իր բա­նաս­տեղ­ծին՚ ցու­ցա­հան­դե­սը 2020 թ. մա­յի­սից ցու­ցադր­վում էր պատ­կե­րաս­րա­հում։ Օ­գու­թը խնդ­րեց հա­նել քա­րոզ­չա­կան պաս­տա­ռը և հա­մար­ձա­կո­րեն հայ­տա­րա­րեց՝ ՙԵս հրա­ժար­վում եմ թույլ տալ, որ իմ աշ­խա­տան­քը քա­ղա­քա­կան գոր­ծի­քա­վոր­ման զոհ դառ­նա՚։
Պատ­կե­րաս­րա­հը հրա­ժար­վեց հե­ռաց­նել դրո­շը և փա­կեց Օ­գու­թի ցու­ցա­հան­դե­սը 2020թ. հոկ­տեմ­բե­րի 29-ին՝ նա­խա­տես­վա­ծից ե­րեք շա­բաթ շուտ։
Օ­գու­թի նման ար­վես­տա­գետ­նե­րը, ո­րոնք հրա­ժար­վում են ա­ջակ­ցել Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կան քա­րոզ­չու­թյա­նը, ա­րա­գո­րեն վտար­վում են և կորց­նում բո­լոր ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­տո­նու­թյուն­նե­րը։
Ամ­բողջ աշ­խար­հում նկա­րիչ­ներն ան­հան­գս­տա­ցած էին Ադր­բե­ջա­նի կող­մից լիա­զո­րու­թյուն­նե­րի չա­րա­շահ­ման պատ­ճա­ռով՝ նկար­չի ի­րա­վունք­ներն ու ան­կա­խու­թյու­նը ոտ­նա­հա­րե­լու հա­մար։ Սա­կայն, սա զար­մա­նա­լի չէր նրանց հա­մար, ո­րոնք հետևել էին երկ­րի բռ­նա­պետ ղե­կա­վա­րի կող­մից կա­տար­ված բազ­մա­թիվ այլ խախ­տում­նե­րին։ ՙԻլ­համ Ա­լիևի և փոխ­նա­խա­գահ ու ա­ռա­ջին տի­կին Մեհ­րի­բան Ա­լիևա­յի կող­մից ղե­կա­վար­վող Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը բազ­միցս քն­նա­դատ­վել է ի­րա­վա­պաշտ­պան խմ­բե­րի կող­մից շա­րու­նա­կա­կան գրաքն­նու­թյան, մար­դու ի­րա­վունք­նե­րի վատ ցու­ցա­նիշ­նե­րի և խիստ տա­րած­ված կո­ռուպ­ցիա­յի հա­մար։ Եվ, հարևան բռ­նա­պե­տա­կան վար­չա­կար­գե­րից շա­տե­րի նման, հայտ­նի է, որ նա­խա­գա­հի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը, ԽՍՀՄ փլու­զու­մից ի վեր, տի­րա­պե­տում են երկ­րի խո­շոր բիզ­նե­սին՝ վաս­տա­կե­լով մի­լիո­նա­վոր դո­լար­ներ և Ա­լիևին տեղ ա­պա­հո­վե­լով աշ­խար­հի ա­մե­նա­հա­րուստ նավ­թա­յին մի­լիար­դա­տե­րե­րի ցան­կում՚,- գրում է Calvert Journal-ը։
YARAT պատ­կե­րաս­րա­հը հիմ­նադ­րել է նկար­չու­հի, հա­մադ­րող, փոխ­նա­խա­գահ Մեհ­րի­բան Ա­լիևա­յի զար­մու­հի Աի­դա Մահ­մու­դո­վան։ Բաք­վի ՙՄա­րիոթ՚ հյու­րա­նո­ցը, որն ըստ ՙԿազ­մա­կերպ­ված հան­ցա­վո­րու­թյան և կո­ռուպ­ցիա­յի մա­սին լու­սա­բան­ման նա­խագ­ծի՚ լրագ­րող­նե­րի, են­թադ­րա­բար կապ­ված է Ա­լիևի դուստ­րեր Լեյ­լա և Ար­զու Ա­լիևա­նե­րի հետ, YARAT-ի հիմ­նա­կան գոր­ծըն­կեր­նե­րից մեկն է՚, գրում է Calvert Journal-ը։
ՙՄահ­մու­դո­վան նաև Ադր­բե­ջա­նի ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի պատ­կե­րաս­րահ­նե­րից մե­կի՝ Բաք­վի ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի թան­գա­րա­նի (MoMa) տնօ­րենն է։ Թան­գա­րա­նը հիմ­նադ­րել է Մեհ­րի­բան Ա­լիևան 2009-ին և այն ֆի­նան­սա­վոր­վում է Հեյ­դար Ա­լիևի հիմ­նադ­րա­մի կող­մից (ո­րի նա­խա­գահն է Մեհ­րի­բան Ա­լիևան, իսկ փոխ­նա­խա­գա­հը՝ Լեյ­լա Ա­լիևան), ո­րը բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյուն է և ստեղծ­վել է ի հի­շա­տակ Ադր­բե­ջա­նի նախ­կին նա­խա­գա­հի՝ գոր­ծող նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի հոր։ Բաք­վում Ադր­բե­ջա­նի մշա­կու­թա­յին մեկ այլ աստ­ղա­յին վայր է Հեյ­դար Ա­լիևի կենտ­րո­նը« ո­րի ներ­կա­յիս տնօ­րե­նը Ա­նար Ա­լաք­բա­րովն է՝ Ադր­բե­ջա­նի փոխ­նա­խա­գա­հի նախ­կին օգ­նա­կա­նը և նա­խա­գա­հի ներ­կա­յիս օգ­նա­կա­նը՚, հայտ­նում է Calvert Journal-ը։
Բա­քուն ու­նի մի քա­նի այլ փոքր պատ­կե­րաս­րահ­ներ, ո­րոնք վե­րահ­սկ­վում են Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան կող­մից։ ՙՙԱղջ­կա աշ­տա­րակ՚ պատ­կե­րաս­րա­հը Բաք­վում ար­վես­տի մի վայր է, ո­րի մաս­նա­ճյու­ղը Բեռ­լի­նում ղե­կա­վա­րում է Է­մին Մա­մե­դո­վը, ո­րը նաև աշ­խա­տում է որ­պես Հեյ­դար Ա­լիևի հիմ­նադ­րա­մի ար­վես­տի հա­մադ­րող։ ՙԱդր­բե­ջա­նի ժա­մա­նա­կա­կից ար­վես­տը՚ շր­ջիկ ցու­ցա­հան­դես է, ո­րին ա­ջակ­ցում է Հեյ­դար Ա­լիևի կենտ­րո­նը, այն շր­ջել է եվ­րո­պա­կան մայ­րա­քա­ղաք­նե­րով, որ­տեղ Մեհ­րի­բանն ու Լեյ­լա Ա­լիևան կազ­մա­կեր­պել են ճոխ հան­դի­սա­վոր բա­ցում­ներ՝ եվ­րո­պա­կան կա­ռա­վա­րու­թյան պաշ­տո­նյա­նե­րի և դի­վա­նա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։ 2020 թ. նո­յեմ­բե­րին պատ­կե­րաս­րա­հը բա­ցեց ՙԶին­ված ար­վես­տով՚ ցու­ցա­հան­դե­սը, ո­րը են­թադ­րա­բար նպա­տակ ու­ներ նպաս­տել խա­ղա­ղու­թյա­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի երկ­րորդ պա­տե­րազ­մից հե­տո, մինչ­դեռ YARAT-ի նման, բա­ցա­հայ­տո­րեն ա­ջակ­ցում էր Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան դիր­քո­րոշ­մա­նը և օգ­տա­գոր­ծում քա­ղա­քա­կա­նա­պես հա­գե­ցած ռազ­մա­տենչ լե­զու։ Kicik QalArt պատ­կե­րաս­րա­հը Art ex East հիմ­նադ­րա­մի նա­խա­գիծն է և մայ­րա­քա­ղա­քում փոքր մասշ­տա­բի մեկ այլ կարևոր վայր էր, թեև այժմ փակ է, պատ­կա­նել է ար­վես­տի գոր­ծեր հա­վա­քող և ֆի­նան­սիստ շվեյ­ցա­րա­ցի Օ­լի­վիե Մես­թե­լա­նին։ Նախ­կի­նում Մես­թե­լա­նը ՙԱ­թա­հոլ­դինգ՚ բաց բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյան խոր­հր­դի կազ­մում էր, ո­րը ղե­կա­վա­րում էր ՙԱ­թա­բան­կը՚՝ Ադր­բե­ջա­նի խո­շո­րա­գույն առևտրա­յին բան­կե­րից մե­կը, որն այժմ սնանկ է և պատ­կա­նում է ՙԱ­վանդ­նե­րի ա­պա­հո­վագ­րու­թյան ֆոն­դին՚ (ADIF)։ Ըստ ՙԱ­զա­տու­թյուն՚ ռա­դիո­կա­յա­նի ադր­բե­ջա­նա­կան ծա­ռա­յու­թյան կող­մից 2011 թ. ի­րա­կա­նաց­ված հե­տաքն­նու­թյան, հա­մար­վում էր նաև, որ Մես­թե­լա­նը Պա­նա­մա­յում տե­ղա­կայ­ված ե­րեք օֆ­շո­րա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րի գան­ձա­պահն էր, ո­րոնք կապ­ված էին ՙԱ­զեր­ֆոն՚ Բաք­վի հե­ռա­հա­ղոր­դակ­ցա­կան ըն­կե­րու­թյան հետ, ո­րը կա­պեր ու­ներ Ար­զու և Լեյ­լա Ա­լիևա­նե­րի հետ՚, գրել է Calvert Journal-ը։
Ա­րա­բա­կան ծո­ցի և Կաս­պից ծո­վի տա­րա­ծաշր­ջա­նում ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի զար­գա­ցումն ու­սում­նա­սի­րող մաս­նա­գետ Լես­լի Գրե­յը բա­ցատ­րել է, որ Ադր­բե­ջա­նը և այլ եր­կր­ներ օգ­տա­գոր­ծում են ժա­մա­նա­կա­կից ար­վես­տը որ­պես գոր­ծիք երկ­րի մի­ջազ­գա­յին վար­կա­նի­շը վե­րա­փո­խե­լու հա­մար։
Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րը հե­տաքր­քր­ված չեն ար­վես­տով հա­նուն ար­վես­տի։ ՙՆրանք հույս ու­նեն ար­վեստն օգ­տա­գոր­ծել որ­պես գոր­ծիք մի­ջազ­գա­յին ու­շադ­րու­թյու­նը գրա­վե­լու այլ բա­նե­րի վրա՝ շե­ղե­լով բան­տարկ­ված լրագ­րող­նե­րի և ա­զատ խոս­քի դեմ ճն­շում­նե­րից՚, հայտ­նել է Calvert Journal-ը։
Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը նաև օգ­տա­գոր­ծել է իր ներդ­րում­ներն աշ­խար­հի ժա­մա­նա­կա­կից ար­վես­տում՝ իր ու­ժը ներ­կա­յաց­նե­լու և բա­րի կամք հաս­տա­տե­լու հա­մար։ ՙՄեհ­րի­բան Ա­լիե­ւան, Հեյ­դար Ա­լիևի Հիմ­նադ­րա­մի մի­ջո­ցով, ա­ռա­տա­ձեռն գու­մար­ներ է նվի­րա­բե­րել այն­պի­սի մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րի, ինչ­պի­սիք են Վեր­սա­լյան պա­լա­տը, Փա­րի­զի Լուվ­րը և Վա­տի­կա­նի թան­գա­րան­նե­րը, ինչ­պես նաև 1995 թ. նրա ստեղ­ծած հա­սա­րա­կա­կան բա­րե­գոր­ծա­կան ՙԱդր­բե­ջա­նի մշա­կույ­թի բա­րե­կամ­ներ՚ հիմ­նադ­րա­մը պար­բե­րա­բար կազ­մա­կեր­պում է գե­ղար­վես­տա­կան ցու­ցա­հան­դես­ներ ար­տերկ­րում՚, տե­ղե­կաց­նում է Calvert Journal-ը։
Ար­դյուն­քում, ՙ2004 թ. Մեհ­րի­բան Ա­լիևան նշա­նակ­վեց ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի բա­րի կամ­քի դես­պան, ին­չը պարգև էր մի­ջազ­գա­յին մշա­կու­թա­յին փո­խա­նա­կու­մը խթա­նե­լու նրա գոր­ծու­նեու­թյան հա­մար։ Ա­վե­լի ուշ՝ 2010-ին, Ա­լիևան ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ից ոս­կե մե­դալ ստա­ցավ ՙմիջմ­շա­կու­թա­յին երկ­խո­սու­թյուն հաս­տա­տե­լու գոր­ծում՚ իր գոր­ծադ­րած ջան­քե­րի հա­մար։ Տա­րի­նե­րի ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նը հատ­կա­պես բա­րեն­պաստ հա­րա­բե­րու­թյուն­ներ է ու­նե­ցել ՄԱԿ-ի այդ մարմ­նի հետ. 2015 թ. հոկ­տեմ­բե­րին, Մեհ­րի­բան Ա­լիևա­յի խնդ­րագ­րով, ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ն Փա­րի­զի իր կենտ­րո­նա­կա­յա­նում հյու­րըն­կա­լեց ցու­ցա­հան­դես, ո­րը որ­քան էլ հեգ­նա­կան է, կոչ­վում էր ՙԱդր­բե­ջան՝ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան եր­կիր՚։ Բաց­ման ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ, երբ մի լրագ­րող Ա­լիևա­յին հարց­րեց, թե ար­դյոք ցու­ցա­հան­դե­սի վեր­նա­գի­րը հա­մա­պա­տաս­խա­նո՞ւմ է ի­րա­կա­նու­թյանն Ադր­բե­ջա­նում, հաշ­վի առ­նե­լով, որ եր­կի­րը ՙշատ քաղ­բան­տար­կյալ­ներ ու­նի՚, Ա­լիևան հեր­քեց դա և շրջ­վեց, մինչ անվ­տան­գու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը հե­ռաց­րե­ցին լրագ­րո­ղին։ Հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հատ­կա­պես բա­րե­հա­ջող էին Մեհ­րի­բան Ա­լիևա­յի և ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի գլ­խա­վոր տնօ­րեն Ի­րի­նա Բո­կո­վա­յի միջև 2009-2017 թվա­կան­նե­րին։ Նրանց հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հե­տաքն­նու­թյան են­թարկ­վե­ցին 2017-ին, երբ Բո­կո­վա­յի ա­մու­սի­նը՝ Կա­լին Միտրևը, հե­տաք­նն­վեց Բուլ­ղա­րիա­յի գլ­խա­վոր դա­տա­խա­զի կող­մից՝ ադր­բե­ջա­նա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի կող­մից իր [բան­կա­յին] հա­շիվ­նե­րին կա­տար­ված վճա­րում­նե­րի մա­սին լրատ­վա­մի­ջոց­նե­րի հրա­պա­րա­կում­նե­րի կա­պակ­ցու­թյամբ։ Դրա­նից հե­տո Բո­կո­վան նա­մակ գրեց ՙԳար­դիան՚ թեր­թին՝ պաշտ­պա­նե­լով Ադր­բե­ջա­նի հետ իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ար­դա­րա­ցիու­թյու­նը, սա­կայն եր­բեք բա­ցա­հայտ չխո­սեց ա­մուս­նու ստա­ցած գու­մար­նե­րի կամ Ադր­բե­ջա­նում մար­դու ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հար­ման հար­ցում իր դիր­քո­րոշ­ման մա­սին՚, գրել է Calvert Journal-ը։
Այ­նուա­մե­նայ­նիվ, Ադր­բե­ջա­նի կող­մից ար­վես­տի խայ­տա­ռակ օգ­տա­գոր­ծու­մը բա­ցա­հայտ­վեց 2011-ին, երբ ՙԱդր­բե­ջա­նը գրաքն­նեց իր իսկ ար­վես­տի գոր­ծը Վե­նե­տի­կի Բիե­նա­լե՝ աշ­խար­հի ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր ցու­ցա­հան­դես՝ թաքց­նե­լով իր սե­փա­կան նկա­րիչ­նե­րից մե­կի աշ­խա­տան­քը կտա­վի տակ։ Մոսկ­վաբ­նակ նկար­չու­հի Այ­դան Սա­լա­խո­վա­յի ՙՍպա­սե­լով հար­սին՚ աշ­խա­տան­քը, ո­րը ցույց էր տա­լիս մի կնոջ ոտ­քից գլուխ սև քո­ղով, և մեկ այլ քան­դակ, ո­րը ցույց էր տա­լիս Մեք­քա­յի Սև քա­րը, ամ­փոփ­ված ար­գան­դի նման­վող մար­մա­րե շր­ջա­նա­կում, թաքն­ված էին սպի­տակ շո­րի տակ։ Հե­տա­գա­յում [Ադր­բե­ջա­նի] կա­ռա­վա­րու­թյու­նը պն­դեց, որ այդ ար­վես­տի գոր­ծե­րը ՙվնաս­վել էին տե­ղա­փոխ­ման ըն­թաց­քում՚, մինչ­դեռ ցու­ցա­հա­նա­դե­սի բարձ­րաս­տի­ճան աղ­բյուր­նե­րը պար­զա­բա­նե­ցին, որ աշ­խա­տանք­նե­րը գրաքն­նու­թյան են են­թարկ­վել՝ հա­մար­վե­լով վի­րա­վո­րա­կան իս­լա­մի հա­մար՚, գրել է Calvert Journal-ը։
Ադր­բե­ջա­նի կող­մից ար­վես­տի չա­րա­շահ­ման հար­ցում ո­չինչ զար­մա­նա­լի չէ։ Կա­ռա­վա­րու­թյու­նը, ո­րի զին­վոր­նե­րը կտ­րում են գե­րե­վար­ված հա­յե­րի գլուխ­ներն ու ա­կանջ­նե­րը, կա­րող է հեշ­տու­թյամբ շա­հա­գոր­ծել ար­վես­տը՝ քո­ղար­կե­լու իր կո­ռուպ­ցիան և մար­դու ի­րա­վունք­նե­րի կո­պիտ խախ­տում­նե­րը։
;