[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԼԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ԲԱՔՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆԸ

Տիգ­րա­նա­կեր­տի պե­ղում­ներն ի­րա­կա­նաց­նող ար­շա­վախմ­բի ղե­կա­վար, ԵՊՀ մշա­կու­թա­բա­նու­թյան ամ­բիո­նի վա­րիչ, պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Համ­լետ Պետ­րո­սյա­նը գրում է.

 ՙԻմ պա­տաս­խա­նը Բաք­վի հեր­թա­կան զր­պար­տու­թյա­նը։

Ադր­բե­ջա­նա­կան մե­դիա տի­րույ­թում իմ ՖԲ է­ջից նկար­ներ են դնում, որ­տեղ պատ­կեր­ված է« ի թիվս այ­լոց« նաև Տիգ­րա­նա­կեր­տի հնա­գի­տա­կան թան­գա­րա­նի նյու­թե­րի փա­թե­թա­վո­րու­մը։ Տիգ­րա­նա­կեր­տի պե­ղում­նե­րի նյու­թերն ադր­բե­ջան­ցի­նե­րը ներ­կա­յաց­նում են որ­պես ՙա­նօ­րեն պե­ղում­նե­րի ար­դյունք՚ և այդ ի­րե­րի տար­հա­նու­մը ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի գո­տուց ո­րա­կում որ­պես ՙադր­բե­ջա­նի մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան գո­ղու­թյուն՚։
Ու­զում եմ հի­շեց­նել ագ­րե­սիվ պե­տու­թյան կի­սագ­րա­գետ քա­րո­զիչ­նե­րին, որ Տիգ­րա­նա­կեր­տի հնա­գի­տա­կան հե­տա­զո­տու­թյունն ի­րա­կա­նաց­վել է Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի պաշ­տո­նա­կան հրա­վե­րով ու թույ­լտ­վու­թյամբ, որ դրանք ֆիան­սա­վոր­վել են Ար­ցա­խի պե­տա­կան բյու­ջեից։
Տիգ­րա­նա­կեր­տի հնա­գի­տա­կան թան­գա­րանն էլ ստեղծ­վել և գոր­ծել է Ար­ցա­խի օ­րի­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ո­րոշ­մամբ և ֆի­նան­սա­վո­րու­մով։ Տիգ­րա­նա­կեր­տի հնա­գի­տա­կան հե­տա­զո­տու­թյունն ի­րա­կա­նաց­վել է լիար­ժեք ի­րա­վա­կան հիմ­քով, բարձր պրո­ֆե­սիո­նա­լիզ­մով, հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րը պար­բե­րա­բար ներ­կա­յաց­վել են մի­ջազ­գա­յին գի­տա­կան հան­րույ­թին։ Խո­սել գաղտ­նի ինչ-որ ըն­թաց­քի մա­սին՝ ուղ­ղա­կի ծի­ծա­ղե­լի է։
Նշեմ նաև, որ ադր­բե­ջան­ցի հնա­գետ­նե­րը, ո­րոնք ան­ցած դա­րի 60-80-ա­կան թվա­կան­նե­րին աշ­խա­տել են այդ տա­րած­քում, ոչ էլ տե­սել են հին քա­ղա­քի հնա­գի­տա­կան հետ­քե­րը։ Հոր­դո­րում եմ նրանց այդ­քան խան­դոտ չվե­րա­բեր­վել նրան, ինչն ի­րենք ի վի­ճա­կի չեն ե­ղել հայտ­նա­բե­րել։
44-օ­րյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Տիգ­րա­նա­կեր­տը դար­ձել էր թշ­նա­մու հրե­տա­կո­ծու­թյան տա­րածք, ին­չի մա­սին մի ան­գամ չէ, որ ա­հա­զան­գել ենք։ Ար­դյուն­քում ամ­բող­ջո­վին ոչն­չաց­վել է Տիգ­րա­նա­կեր­տի հնա­գի­տա­կան հան­գր­վա­նը։ Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը, ես և մեր հե­տա­զո­տա­կան թի­մը չէինք կա­րող թույլ տալ, որ նման ճա­կա­տագ­րի ար­ժա­նա­նա նաև Տիգ­րա­նա­կեր­տի հնա­գի­տա­կան թան­գա­րա­նը։

Տիգ­րա­նա­կեր­տի պե­ղում­նե­րի հնա­գի­տա­կան գտա­ծո­ներն Ար­ցա­խի ժո­ղովր­դի սե­փա­կա­նու­թյունն են, նրա պահ­պա­նու­թյան խն­դիր­նե­րը գտն­վում են ոչ թե Բաք­վի, այլ Ստե­փա­նա­կեր­տի իշ­խա­նու­թյուն­նե­րի ի­րա­վա­սու­թյան ո­լոր­տում։ Խա­ղաղ պայ­ման­նե­րի դեպ­քում դրանք վե­րա­դարձ­վե­լու են Ստե­փա­նա­կերտ և ցու­ցադր­վե­լու են դրա հա­մար ստեղծ­վե­լիք թան­գա­րա­նում։
Ար­ցա­խի` քա­ղա­քա­կա­նա­պես չճա­նաչ­ված լի­նե­լը չի զր­կում նրա բնիկ ժո­ղովր­դին մշա­կույ­թի ի­րա­վուն­քից։ Այդ թվում և՝ մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը հե­տա­զո­տե­լու և հան­րահռ­չա­կե­լու ի­րա­վուն­քից։ Այն­պես որ՝ Տիգ­րա­նա­կեր­տի հնա­գի­տա­կան հե­տա­զո­տու­թյունն ի­րա­կա­նաց­վել է բա­ցար­ձա­կա­պես ի­րա­վա­կան հիմ­քով։
Ար­ցա­խի ժո­ղովր­դին իր մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նից զր­կե­լու ադր­բե­ջա­նա­կան մտա­վար­ժան­քը հայ մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան գե­նո­ցի­դի շա­րու­նա­կու­թյունն է։ Գե­նո­ցիդ, ին­չի ա­կա­նա­տեսն ենք ե­ղել տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ, գե­նո­ցիդ, ո­րի գա­գաթ­նա­կե­տը ե­ղավ 2005-2006 թթ. Ջու­ղա­յի հա­զա­րա­վոր խաչ­քա­րե­րի ոչն­չա­ցու­մը, գե­նո­ցիդ, ինչն ա­վե­լի մեծ թափ է ստա­ցել Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի վեր­ջին ագ­րե­սիաի ժա­մա­նակ և շա­րու­նակ­վում է ա­մեն օր։ Եվ այն չի կա­րող ար­դա­րաց­վել կեղծ քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով ու շին­ծու մե­ղադ­րանք­նե­րով։
Ես և իմ գոր­ծըն­կեր­նե­րը հե­տայ­սու էլ շա­րու­նա­կե­լու ենք Ար­ցա­խի մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան հե­տա­զո­տու­թյու­նը, հան­րահռ­չա­կումն ու ադր­բե­ջա­նա­կան վան­դա­լիզ­մի բա­ցա­հայ­տում­նե­րը։ Ագ­րե­սիան, ռազ­մա­կան գե­րա­կա­յու­թյու­նը, մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րին ուղղ­ված հո­խոր­տան­քը ի­րա­վա­սու չեն և չեն կա­րող Ար­ցա­խի ժո­ղովր­դին զր­կել իր մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյամբ իր ինք­նու­թյու­նը պահ­պա­նե­լու ի­րա­վուն­քից՚։