[ARM]     [RUS]     [ENG]

ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Թուրք-ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի հետևան­քով ի հայտ ե­կած հու­մա­նի­տար ճգ­նա­ժա­մի հաղ­թա­հա­րու­մը են­թադ­րում է, նախևա­ռաջ, ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով ի­րենց ա­զա­տու­թյու­նը կորց­րած և Ադր­բե­ջա­նում հայ­տն­ված հայ ռազ­մա­գե­րի­նե­րի ու քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց վե­րա­դարձ հայ­րե­նիք։ Նաև՝ զոհ­ված­նե­րի ա­ճյուն­նե­րի հանձ­նում։ Սա բխում է մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան ի­րա­վուն­քի նոր­մե­րից, ո­րոնք ամ­րագր­ված են 1949թ. Ժնևի կոն­վեն­ցիա­նե­րում և դրանց լրա­ցու­ցիչ ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րում։

Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է ար­հես­տա­կա­նո­րեն ձգձ­գել գոր­ծըն­թա­ցը՝ հա­կա­ռակ 2020թ. նո­յեմ­բե­րին ստո­րագր­ված Ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան պա­հանջ­նե­րի։ Ան­տե­սե­լով մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան ի­րա­վուն­քը` Ադր­բե­ջա­նը գե­րե­վար­ված հայ զին­ծա­ռա­յող­նե­րին ու պա­տանդ­նե­րին պա­հում է բան­տե­րում՝ են­թար­կե­լով բռ­նու­թյուն­նե­րի, խոշ­տան­գում­նե­րի։ ՌԴ ան­մի­ջա­կան մի­ջամ­տու­թյան շնոր­հիվ գե­րի­նե­րի մաս­նա­կի փո­խա­նա­կում ի­րա­կա­նաց­վեց, սա­կայն խն­դի­րը դեռևս օ­րա­կար­գա­յին է մնում. մար­դիկ սպա­սում են ի­րենց հա­րա­զատ­նե­րի վե­րա­դար­ձին, հա­վա­տում, որ կկա­րո­ղա­նան նաև ի­րենց ձեռ­քով հո­ղին հանձ­նել զոհ­ված­նե­րի ա­ճյուն­նե­րը։ Ի­րա­վի­ճակն ա­ռա­վել ող­բեր­գա­կան է դառ­նում հա­մա­ցան­ցում ադր­բե­ջա­նա­կան կող­մից տա­րած­վող տե­սա­նյու­թե­րի հա­մա­պատ­կե­րին, ո­րոն­ցում ցու­ցադր­ված են հայ գե­րի­նե­րի նկատ­մամբ բռ­նու­թյուն­նե­րի, ծաղ­րու­ծա­նա­կի տե­սա­րան­ներ։ Բա­քուն ոչ միայն ձգձ­գում, այլև քա­ղա­քա­կա­նաց­նում է հու­մա­նի­տար խն­դի­րը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում իր դիր­քո­րո­շումն ա­ռաջ մղե­լու նպա­տա­կով։ Դրա­կան տե­ղա­շար­ժը, թերևս, ադր­բե­ջա­նա­կան վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո գտն­վող տա­րածք­նե­րում զոհ­ված­նե­րի ա­ճյուն­նե­րի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով ծա­վալ­ված ո­րո­նո­ղա­կան աշ­խա­տանք­ներն են, ո­րոնք ի­րա­կա­նաց­վում են ռու­սաս­տա­նյան խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի ան­մի­ջա­կան ա­ջակ­ցու­թյամբ։ Այդ աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քում ներ­կա դրու­թյամբ նշ­ված տա­րածք­նե­րից դուրս է բեր­վել զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի և քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց 1350-ից ա­վե­լի ա­ճյուն։

Ակ­նա­ռու են մար­դա­սի­րա­կան այս խնդ­րի լուծ­մանն ուղղ­ված մի­ջազ­գա­յին ջան­քե­րը։ Խնդ­րին անդ­րա­դարձ ե­ղավ ՄԱԿ-ի` մար­դու ի­րա­վունք­նե­րի հար­ցե­րով փոր­ձա­գետ­նե­րի կող­մից, ո­րոնք կոչ ա­րե­ցին ան­հա­պաղ ա­զատ ար­ձա­կել ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան վեր­ջին փու­լի ռազ­մա­գե­րի­նե­րին և պահ­վող մյուս ան­ձանց, ինչ­պես նաև ըն­տա­նիք­նե­րին հանձ­նել մա­հա­ցած ան­ձանց ա­ճյուն­նե­րը, որ­պես­զի նրանց հու­ղար­կա­վո­րեն՝ հա­մա­ձայն ի­րենց մշա­կու­թա­յին ա­վան­դույթ­նե­րի։ Այս մա­սին տե­ղե­կաց­րեց ՄԱԿ-ի մար­դու ի­րա­վունք­նե­րի գե­րա­գույն հանձ­նա­կա­տա­րի գրա­սե­նյա­կը։ Մի­ջազ­գա­յին փոր­ձա­գետ­ներն ա­հա­զան­գեր են ստա­նում այն մա­սին, որ ռազ­մա­գե­րի­ներն ու մյուս գե­րի­ներն ա­ռանց որևէ դա­տա­կան գոր­ծըն­թա­ցի սպան­վում են, ան­հե­տա­նում, են­թարկ­վում բռ­նու­թյուն­նե­րի, դա­ժան վե­րա­բեր­մուն­քի։ Փոր­ձա­գետ­նե­րի կո­չում ընդ­գծ­ված է, որ ոչ մի բա­ցա­ռիկ հան­գա­մանք՝ լի­նի դա պա­տե­րազ­մա­կան վի­ճակ, ներ­քին քա­ղա­քա­կան ան­կա­յու­նու­թյուն կամ այլ ար­տա­կարգ դրու­թյուն, չի կա­րող ար­դա­րաց­նել խոշ­տան­գում­ներն ու բռ­նի ան­հե­տա­ցում­նե­րը։ Նմա­նօ­րի­նակ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ևս ռազ­մա­կան հա­կա­մար­տու­թյան ժա­մա­նակ կա­րող են հա­մար­վել պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն։ Կոչ է ար­վել գե­րի­նե­րի վե­րա­դարձն ի­րա­կա­նաց­նել ՙբո­լո­րը՝ բո­լո­րի դի­մաց՚ սկզ­բուն­քով։
Գե­րի­նե­րի ա­զատ ար­ձակ­ման մա­սին հեր­թա­կան հայ­տա­րա­րու­թյու­նը Ռու­սաս­տա­նից հն­չեց հուն­վա­րի 28-ին. ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Զա­խա­րո­վան ա­մեն­շա­բա­թյա իր ճե­պազ­րույ­ցում անդ­րա­դար­ձավ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև ռազ­մա­գե­րի­նե­րի փո­խա­նակ­ման խնդ­րին։ Վկա­յա­կո­չե­լով Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի նո­յեմ­բե­րյան հայ­տա­րա­րու­թյու­նը, ինչ­պես նաև այդ եր­կր­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րի միջև հուն­վա­րի 11-ին ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը` նա ա­սաց, որ նշ­ված ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վում են, և այդ հար­ցում ռու­սա­կան կող­մը ցու­ցա­բե­րում է իր ա­ջակ­ցու­թյու­նը Ղա­րա­բա­ղում տե­ղա­կայ­ված իր խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի մի­ջո­ցով։ Զա­խա­րո­վան հի­շեց­րել է ՌԴ նա­խա­գա­հի և արտ­գործ­նա­խա­րա­րի կող­մից ա­վե­լի վաղ հն­չեց­ված՝ խնդ­րի օպ­տի­մալ լուծ­ման տար­բե­րա­կը։ Այն է՝ գե­րի­նե­րի փո­խա­նա­կու­մը պետք է տե­ղի ու­նե­նա ՙբո­լո­րը՝ բո­լո­րի դի­մաց՚ սկզ­բուն­քով։ Բա­ցի այդ, Զա­խա­րո­վան նաև վե­րա­հաս­տա­տել է ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի տա­րա­ծաշր­ջա­նա­յին այ­ցի հնա­րա­վո­րու­թյու­նը՝ ա­սե­լով, որ այ­ցի ամ­սա­թի­վը դեռ հս­տակ չէ, ման­րա­մաս­նե­րը հա­մա­ձայ­նեց­վում են բո­լոր շա­հագր­գիռ կող­մե­րի հետ։

Վե­րա­դառ­նանք մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան ի­րա­վուն­քին և մաս­նա­վո­րա­պես Ժնևի կոն­վեն­ցիա­նե­րին` մեջ­բե­րե­լով այդ փաս­տաթղ­թի նա­խա­բա­նից մի հատ­ված. զին­ված ընդ­հա­րում­նե­րի ժա­մա­նակ կի­րա­ռե­լի մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան ի­րա­վուն­քը պայ­մա­նագ­րե­րով և սո­վո­րույ­թով հաս­տատ­ված մի­ջազ­գա­յին կա­նոն­նե­րի ամ­բող­ջու­թյուն է, ո­րը հա­տուկ ուղղ­ված է մի­ջազ­գա­յին և ոչ մի­ջազ­գա­յին ընդ­հա­րում­նե­րից ուղ­ղա­կիո­րեն ծա­գող մար­դա­սի­րա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը։ Ու­շադ­րու­թյուն դարձ­նենք մեջ­բեր­վող դրույ­թի շա­րու­նա­կու­թյա­նը. ՙՄար­դա­սի­րա­կան նկա­տա­ռում­նե­րով սահ­մա­նա­փակ­վում է ընդ­հար­ման կող­մե­րի ի­րա­վուն­քը՝ ի­րենց ընտ­րու­թյամբ օգ­տա­գոր­ծել պա­տե­րազ­մե­լու մե­թոդ­ներն ու ե­ղա­նակ­նե­րը կամ պաշտ­պա­նել ան­ձանց և սե­փա­կա­նու­թյու­նը, ո­րոնք տու­ժել կամ կա­րող են տու­ժել ընդ­հար­ման հետևան­քով՚։ Սա Ադր­բե­ջա­նին է վե­րա­բե­րում, որն ընտ­րո­ղա­բար է մեկ­նա­բա­նում մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը, իր ու­զած ձևով վե­րա­բեր­վում հայ ռազ­մա­գե­րի­նե­րին՝ նրանց ան­վա­նե­լով ա­հա­բե­կիչ­ներ, քրեա­կան գոր­ծեր հա­րու­ցե­լով նրանց նկատ­մամբ, ար­հես­տա­կա­նո­րեն ձգձ­գե­լով հայ­րե­նա­դարձ­ման գոր­ծըն­թա­ցը։ Մինչ­դեռ, մեր ռազ­մա­գե­րի­ներն ու պահ­վող մյուս ան­ձինք գտն­վում են մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի պաշտ­պա­նու­թյան ներ­քո, հետևա­պես, միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան է Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ մի­ջազ­գա­յին ճնշ­ման ու­ժե­ղա­ցու­մը, ին­չը պետք է ի­րա­կա­նաց­վի Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի և մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի կող­մից՝ ստի­պե­լու նրան հրա­ժար­վել հու­մա­նի­տար հար­ցե­րը քա­ղա­քա­կա­նաց­նե­լու մտադ­րու­թյու­նից։