[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵՆՔ ՄԵՐ ՀՈ­ԳՈՒ ՋԵՐ­ՄՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՊԵՏՔ Է ՏԱՆՔ ՄԵՐ ԲԱ­ՆԱ­ԿԻՆ՚

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Փետր­վա­րի 2-ին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղար Վի­տա­լի Բա­լա­սա­նյանն ըն­դու­նեց ԱՀ ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ կազ­մա­կեր­պու­թյան մի խումբ ան­դամ­նե­րի՝ կա­ռույ­ցի ղե­կա­վար Հաս­միկ Մի­քա­յե­լյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։ Հան­դիպ­ման նա­խա­ձեռ­նու­թյու­նը կազ­մա­կեր­պու­թյան վար­չու­թյան ան­դամ­նե­րինն էր, ինչն էլ օ­րի­նա­չափ է. Ար­ցա­խի մայ­րե­րը չէին կա­րող ան­տար­բեր մնալ երկ­րում տի­րող ներ­կա ի­րա­վի­ճա­կին և, բնա­կա­նա­բար, ի­րենց հու­զող հար­ցե­րի պա­տաս­խան­ներն ակն­կա­լում էին Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղա­րից։

ԱՀ անվ­տան­գու­թյան խորհրդի քար­տու­ղա­րը ներ­կա­յաց­րեց հետ­պա­տե­րազ­մյան ի­րա­վի­ճակն Ար­ցա­խում, ինչ­պես նաև՝ առ­կա խն­դիր­նե­րի հաղ­թա­հար­ման ուղ­ղու­թյամբ ձեռ­նարկ­վող քայ­լե­րը։
Ին­չո՞ւ հայ­տն­վե­ցինք նման ի­րա­վի­ճա­կում, որ­քա­նո՞վ է ե­րաշ­խա­վոր­ված մեր անվ­տան­գու­թյու­նը, ի՞նչ է մեզ սպաս­վում. այս և նման բազ­մա­թիվ հար­ցե­րի առն­չու­թյամբ Վ. Բա­լա­սա­նյանն իր տե­սա­կետն է ներ­կա­յաց­րել։ Նրա խոս­քով՝ այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում մենք հնա­րա­վո­րու­թյուն ենք ու­նե­ցել մեր պատ­մու­թյան դա­սե­րը ևս մեկ ան­գամ ու­սում­նա­սի­րե­լու և հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու։ 1994 թվա­կա­նի զի­նա­դա­դա­րի վե­րա­բե­րյալ ստո­րագր­ված փաս­տա­թուղ­թը, փաս­տո­րեն, ի­րա­վա­կան ուժ չի ու­նե­ցել։ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղա­րի խոս­քով՝ մենք ու­նե­ցել ենք ռազ­մա­կան հաղ­թա­նակ, բայց քա­ղա­քա­կան՝ ոչ։
Բարձր գնա­հա­տե­լով ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ-ի դե­րը ե­րի­տա­սարդ սերն­դի դաս­տիա­րա­կու­թյան, բա­նակ-հա­սա­րա­կու­թյուն կա­պի սեր­տաց­ման, մշա­կու­թա­յին և հոգևոր ար­ժեք­նե­րի ստեղծ­ման ու լա­վա­գույն ա­վան­դույթ­նե­րի պահ­պան­ման գոր­ծում, Վ. Բա­լա­սա­նյա­նը խո­սեց ներ­կա ի­րա­վի­ճա­կում մայ­րե­րի կող­մից ար­վե­լիք ո­րոշ աշ­խա­տանք­նե­րի մա­սին։ Մաս­նա­վո­րա­պես նշեց հան­րա­պե­տու­թյու­նում ա­ղան­դա­վո­րու­թյան վե­րաց­ման դեմ պայ­քա­րը, ին­չը մեծ դեր ու­նի ներ­կա­յում՝ ու­ժեղ և կար­գա­պահ դառ­նա­լու ա­ռու­մով։ Ոչ պա­կաս կարևոր հա­մա­րեց բա­նա­կի և զին­վո­րի հան­դեպ ու­շադ­րու­թյու­նը, ա­սե­լով՝ ՙմենք մեր հո­գու ջեր­մու­թյու­նը պետք է տանք մեր բա­նա­կին՚։
Շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լով ջերմ ըն­դու­նե­լու­թյան հա­մար՝ ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ նա­խա­գա­հը վս­տա­հեց­րեց, որ կա­ռույ­ցը հա­վա­տա­րիմ է իր որ­դեգ­րած սկզ­բունք­նե­րին, և մայ­րե­րը կձգ­տեն ի­րենց նպաս­տը բե­րել` եր­կի­րը ստեղծ­ված ծանր ի­րա­վի­ճա­կից դուրս բե­րե­լու հա­մար մի շարք խն­դիր­նե­րի լուծ­մա­նը։