[ARM]     [RUS]     [ENG]

ՎՏԱՆԳՆԵՐ՝ ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԻՆ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ 

Կար­սում ըն­թա­ցող թուրք-ադր­բե­ջա­նա­կան զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ մա­մու­լում շր­ջա­նառ­վող տե­սա­կետ­նե­րը հան­գում են մի մտ­քի՝ տան­դե­մը, մկան­ներ ցու­ցադ­րե­լով Հա­յաս­տա­նին և հայ ժո­ղովր­դին, նաև ակ­նար­կում է, որ ամ­բող­ջո­վին չի հա­սել իր նպա­տա­կին։

Վեր­լու­ծա­բան­նե­րը մատ­նա­ցույց են ա­նում այդ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի քա­ղա­քա­կան բա­ղադ­րի­չը, ին­չը նշա­նա­կում է, որ թուր­քա­կան սպառ­նա­լիքն առ­կա է, սա­կայն պետք չէ դրան­ցում մո­տա­լուտ պա­տե­րազ­մի ազ­դան­շան տես­նել։ Մինչ Կար­սում եղ­բայ­րա­կան պե­տու­թյուն­ներն զբաղ­ված են ու­ժի ցու­ցադր­մամբ, հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պու­թյան գլ­խա­վոր քար­տու­ղար Ստա­նիս­լավ Զա­սը՝ տե­ղե­կաց­նե­լով, որ կա­ռույ­ցը նա­խա­տե­սում է 2021թ. անց­կաց­նել 8 խո­շոր զո­րա­վար­ժու­թյուն, ո­րոնք գլ­խա­վո­րա­պես կկա­յա­նան Տա­ջիկս­տա­նի տա­րած­քում։ ՏԱՍՍ գոր­ծա­կա­լու­թյան փո­խանց­մամբ՝ Զա­սը նկա­տի է ու­նե­ցել միայն խո­շոր զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը։ Թե ին­չու են դրանք կազ­մա­կերպ­վում Տա­ջիկս­տա­նի տա­րած­քում, պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ ըն­թա­ցիկ տա­րում ՀԱՊԿ-ում նա­խա­գա­հողն այս եր­կիրն է։ Զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը հիմ­նա­կա­նում կանց­կաց­վեն տար­վա երկ­րորդ կե­սին, տե­ղե­կաց­րել է Զա­սը՝ հա­վե­լե­լով, որ ՀԱՊԿ-ն հիմն­վում է այն ի­րա­վի­ճա­կի և ռիս­կե­րի վրա, ո­րոնց բախ­վում են ան­դամ պե­տու­թյուն­նե­րը։ Առ­ցանց ճե­պազ­րույ­ցի ժա­մա­նակ նա նշել է, որ վեր­ջին տա­րի­նե­րի ըն­թաց­քում կա­ռույ­ցի շր­ջա­նա­կում կա­յա­ցած բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րի և ա­ռա­ջին հեր­թին՝ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի ժա­մա­նակ հայ­կա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, ո­րոնք հա­վա­քա­կան պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի մաս են կազ­մում, բա­վա­կա­նին բարձր մա­կար­դա­կի ռազ­մա­կան պատ­րաս­տա­կա­նու­թյուն են ցու­ցա­բե­րել։ Նա պա­տաս­խա­նել է Ար­ցա­խի դեմ ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի վե­րա­բե­րյալ հար­ցին և հայ­տա­րա­րել, որ Հա­յաս­տա­նին օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու մե­խա­նիզ­մը չի քն­նարկ­վել ՀԱՊԿ-ում, քա­նի որ Երևա­նը չի դի­մել կազ­մա­կեր­պու­թյա­նը։ ՀԱՊԿ բա­զա­յին պայ­մա­նագ­րի 4-րդ կե­տի հա­մա­ձայն՝ ագ­րե­սիա­յի, հար­ձակ­ման դեպ­քում, ե­թե սպառ­նա­լիք կա կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ պե­տու­թյուն­նե­րից մե­կի անվ­տան­գու­թյա­նը, կա­յու­նու­թյա­նը, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը, ինք­նիշ­խա­նու­թյա­նը, այդ պե­տու­թյան դի­մու­մով նրան ան­հա­պաղ հա­մա­կող­մա­նի օգ­նու­թյուն է ցու­ցա­բեր­վում, նե­րա­ռյալ՝ ռազ­մա­կան։ Պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում Հա­յաս­տա­նը չի դի­մել ՀԱՊԿ-ին՝ ռազ­մա­կան կամ այլ օգ­նու­թյուն ստա­նա­լու հա­մար։ Այդ մե­խա­նիզ­մը չի գոր­ծարկ­վել ու չի դի­տարկ­վել, ա­սել է Զա­սը։ Ինչ վե­րա­բե­րում է Ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյամբ ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին, նրա հա­մոզ­մամբ, դրանք պայ­ման­ներ կս­տեղ­ծեն խա­ղաղ ճա­նա­պար­հով հա­կա­մար­տու­թյան ամ­բող­ջա­կան կար­գա­վոր­ման հա­մար։

ՀԱՊԿ գլ­խա­վոր քար­տու­ղա­րը չէր կա­րող շր­ջան­ցել 44-օ­րյա պա­տե­րազ­մի հետևան­քով մեր տա­րա­ծաշր­ջա­նում ի հայտ ե­կած նոր վտան­գը։ Կա­ռույ­ցը տե­ղե­կու­թյուն­ներ ու­նի ԼՂ հա­կա­մար­տու­թյան գո­տում սի­րիա­ցի վարձ­կան­նե­րի ներ­կա­յու­թյան ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին։ ՙՅու­րա­քան­չյուր սի­րիա­ցի վարձ­կան, զի­նյալ պետք է լքի այդ տա­րած­քը, դա­դա­րեց­նի իր գոր­ծու­նեու­թյու­նը, ո­րով­հետև զի­նյալ­նե­րի խմ­բե­րի, ջո­կատ­նե­րի, ա­պօ­րի­նի զին­ված միա­վոր­նե­րի ստեղ­ծու­մը ՀԱՊԿ ան­դամ եր­կր­նե­րի մեր­ձա­կայ­քում հս­տակ ռիս­կեր են պա­րու­նա­կում՝ ուղղ­ված մեր հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյա­նը՚,-ա­սել է Զա­սը։
Պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով կա­ռույցն իր վե­րա­բեր­մունքն ար­տա­հայ­տեց Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ Մեր­ձա­վոր Արևել­քի ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րին Ար­ցա­խի դեմ պա­տե­րազ­մում ներգ­րա­վե­լու առն­չու­թյամբ, ո­րոնք առ այ­սօր մնում են Ադր­բե­ջա­նի կող­մից վե­րահ­սկ­վող Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րածք­նե­րում։ Մեկ շա­բաթ ա­ռաջ էլ Իլ­համ Ա­լիևն էր ըն­դու­նել ՙԱզ­գայ­նա­կան շար­ժում՚ կու­սակ­ցու­թյան նա­խա­գա­հի տե­ղա­կա­լին։ Այդ ծայ­րա­հեղ աջ ազ­գայ­նա­կան կու­սակ­ցու­թյու­նը, ո­րի զի­նյալ թևը հայտ­նի ՙԳորշ գայ­լեր՚ ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյունն է, հայ­տա­րա­րել է Շու­շիում ո­րոշ նա­խագ­ծեր ի­րա­կա­նաց­նե­լու, մաս­նա­վո­րա­պես դպ­րոց կա­ռու­ցե­լու մտադ­րու­թյան մա­սին։ Ստաց­վում է՝ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահն, ի գի­տու­թյուն մի­ջազ­գա­յին հան­րու­թյան, լե­գի­տի­մաց­նում է ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նեու­թյունն ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տում։ Տե­ղե­կու­թյուն­ներ կան, որ 2016թ. Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի և ա­պա՝ սեպ­տեմ­բե­րյան ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի ըն­թաց­քում ար­ձա­նագր­ված վայ­րա­գու­թյուն­ներն ու խոշ­տան­գում­նե­րը կա­տար­վել են նաև այդ կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րի կող­մից։
ՀԱՊԿ գլ­խա­վոր քար­տու­ղա­րի ան­հան­գս­տու­թյու­նը հիմ­նա­վոր­ված է։ Սպառ­նա­ցող վտան­գի մա­սին նա բա­վա­կա­նին հս­տակ ար­տա­հայտ­վեց՝ վարձ­կան-ա­հա­բե­կիչ­նե­րի, ա­պօ­րի­նի զին­ված կազ­մա­վո­րում­նե­րի ներ­կա­յու­թյու­նը ՀԱՊԿ ան­դամ եր­կր­նե­րի մեր­ձա­կայ­քում լար­վա­ծու­թյան ռիս­կեր է պա­րու­նա­կում։ Այս հան­գա­ման­քը ստի­պում է մեզ անդ­րա­դառ­նալ 44-օ­րյա պա­տե­րազ­մի օ­րե­րին հայ հան­րու­թյանն ան­հան­գս­տաց­նող հար­ցին՝ ին­չո՞ւ ՀՀ ղե­կա­վա­րու­թյու­նը ռազ­մա­կան ա­ջակ­ցու­թյուն ստա­նա­լու խնդ­րան­քով այդ­պես էլ չդի­մեց ՀԱՊԿ-ին։ Ան­հաս­կա­նա­լի էր նաև այդ կա­ռույ­ցի ան­տար­բե­րու­թյու­նը հայ ժո­ղովր­դի դեմ նա­խա­պատ­րաստ­ված լայ­նա­ծա­վալ ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի նկատ­մամբ։ Ար­ցա­խը ՀԱՊԿ-ի տա­րածք չէ, բայց այս­տեղ ապ­րող ժո­ղո­վուրդն այդ կա­ռույ­ցին ան­դա­մակ­ցող երկ­րի ժո­ղովր­դի մի հատ­վածն է, ո­րի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­ված սպան­դի հան­դեպ ան­կա­րե­լի էր այդ աս­տի­ճան ան­տար­բեր լի­նել։